Վասիլև․ ՀՀ անդամավճարը ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմում է 10%

Վասիլև․ ՀՀ անդամավճարը ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմում է 10%

PanARMENIAN.Net - Հայաստանի ներդրումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ, ընդհանուր բյուջեում կազմում է 10%։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Մեկնաբանելով անդամավճարների թեման՝ նա նշել է, որ «խոսքը տոկոսային հարաբերակցության մասին է», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վասիլևը հիշեցրել է, որ Ռուսաստանը վճարում է կազմակերպության բյուջեի 50%-ը, իսկ «մյուսները վճարում են կազմակերպության բյուջեի 10%-ը»։

«Համապատասխանաբար, այն 10%-ը, որը պետք է վճարեր հայկական կողմը, արդեն երկու տարի է՝ չի վճարում», - հավելել է նա։

Հայաստանը 2024 թվականի հունվարի 1-ից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

Ավելի վաղ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտնել էր, որ Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրամասն կքննարկվի կազմակերպության ղեկավարության կողմից։

Հունիսի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անդամավճարների չվճարման պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է պարտավորությունները չկատարող անդամ պետությունների նկատմամբ իրականացվող գործողությունները։

Ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի նախատեսում ակտիվացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը փաստացի կասեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, «քանի որ իշխանությունները չեն կարող հասարակությանը բացատրել, թե ինչու կազմակերպությունը 2022 թվականի իրադարձություններին չի արձագանքել իր պարտավորություններին համապատասխան»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---