Միշուստինը կարևորել է ՀՀ հետ հումանիտար համագործակցությունը

Միշուստինը կարևորել է ՀՀ հետ հումանիտար համագործակցությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հումանիտար համագործակցությանը և առաջարկում է շարունակել մշակութային օրերի, ցուցահանդեսների, փառատոների և այլ համատեղ միջոցառումների ավանդույթը։ ՌԴ կառավարության ղեկավարն այս հայտարարությունն արել է Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպման ընթացքում։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հայ գործընկերների հետ մշակութային և հումանիտար համագործակցությանը և առաջարկում ենք շարունակել մշակույթի օրերի, ցուցահանդեսների և փառատոների անցկացման ավանդույթը»,- ասել է Միշուստինը հանդիպման ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ խոսքը վերաբերում է նաև կրթական և երիտասարդական միջոցառումներին։

«Կան նաև լավ հնարավորություններ մեր անմիջական միջտարածաշրջանային կապերն ընդլայնելու համար։ Պատրաստ եմ ձեզ հետ քննարկել երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը»,- ասել է Ռուսաստանի վարչապետը։

Միշուստինը հայտարարել է նաև, որ Մոսկվան ակնկալում է, որ ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք Հայաստանի նոր կառավարությունը կապահովի հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը:

«Ակնկալում ենք, որ քվեարկության և ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների հետևողական զարգացումը՝ բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերը հաշվի առնելու ոգով»,- ասել է Միշուստինը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---