ՀԿԵՈւ-ն իրականացնելու է Զեմանլուի կամրջի վերակառուցումը23 ապրիլի 2010 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ”Հարավ-կովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ի Արհեստական կառույցների հատվածի ուղիների ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն, Զեմանլուի երկաթուղային կամրջի վերականգնման մրցույթում, որը վերաբերվում է Վանաձորի ուղեմասին, հաղթել է հայկական “Կամուրջշին” ընկերությունը: Ինչպես նշել է մրցութային կոմիտեում “ՀԿԵՈւ” ՓԲԸ-ն, այս մրցույթի առաջնություններից մեկը Հայաստանից կապալառուի ընտրությունն է: Համաձայն ՀԿԵՈւ մամլո ծառայության հաղորդագրության, կամրջի վերականգնումն իրականանալու է ներդրումային ծրագրի շրջանակներում` կապված երկաթուղիների վերականգնման և երկաթուղու արհեստական կառույցների առողջացման հետ: Զեմանլուի կիրճով անցնող կամուրջը Հայաստանի ամենահին երկաթուղին է, որը կառուցվել է 1898թ.: Ներկայում շարժական կազմի բեռնվածությունը կամրջի միջանցիկ կառույցների վրա գերազանցում է նորմատիվ բեռնվածությունը, ինչը պատճառ է հանդիսացել նրա վերակառուցման համար: Նոր ուղիների երկարությունը վերականգնումից հետո կազմելու է 161 մ: Ամբողջ նախագծի նախահաշիվը կազմում է 1.7 մլրդ դրամ: Զեմանլուի կամրջի վերականգման վերջնաժամկետները հայտնի կդառնան “ՀԿԵՈՒ” ՓԲԸ-ի և “Կամուրջշին” ՓԲԸ-ի միջև համապատասխան պայմանագրի ստորագրումից հետո: Ճանապարհային տնտեսության վերականգնումը “ՀԿԵՈւ” ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի առաջնային խնդիրներից է: 2010-ին ՀԿԵՈւ ճանապարհային տնտեսությանը տրամադրվելու է 685.41 մլն ռուբլի, ինչը կազմում է 2010-ին նախատեսված բոլոր ներդրումային միջոցների 60 տոկոսը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |