Տիգան Սարգսյան. «2009 թ. արդյունքներով ՀՆԱ-ի նկատմանբ արտաքին պարտքի ցուցանիշը կազմում է 36%»22 մայիսի 2010 - 15:51 AMT PanARMENIAN.Net - «Ճգնաժամային ծրագրերը կյանքի կոչելու նպատակով կառավարությանը հաջողվեց դոնորների հետ տարված աշխատանքների արդյունքում ներգրավել վարկային միջոցները», - ՀՀ ԱԺ-ում 2009 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա , մասնավորապես, նշել է, որ Համաշխարհային բանկը տրամադրել է շուրջ 760 մլն ԱՄՆ դոլար, որից 2009թ-ին ստացվել է մոտ 350 մլն-ն: Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շհորհիվ տնտեսության մեջ ներարկվել է 500 մլն ԱՄՆ դոլար: Ասիական զարգացման բանկից ստացվել է 80 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցություն: Եվրամիության հետ շարունակական բանակցությունների արդյունքում հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել 100 մլն եվրոյի բյուջետային աջակցության վերաբերյալ: ՌԴ-ից ներգրավվել է ևս 500 մլն ԱՄՆ դոլար հակաճգնաժամային միջոցառումները ֆինանսավորելու նպատակով: «Այսպիսով, 2009 թվականի արդյունքներով` ՀՆԱ-ի նկատմանբ արտաքին պարտքի ցուցանիշը կազմում է 36%, 2008 թ. 13.2% դիմաց, որն ի դեպ, ծառայել է որպես "անվտանգության բարձիկ" կառավարության հակացիկլիկ քաղաքականության իրականացման համար», - ավելացրել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |