Հռիփսիմե Խուրշուդյան.

Ես երբեք չեմ լսել մարդկանց կարծիքներն ու շարունակել եմ զբաղվել ծանրամարտով

30 հունիսի 2012
Հռիփսիմե Խուրշուդյան
Պեկինի Օլիմպիական խաղերում անհաջող ելույթից հետո Հռիփսիմե Խուրշուդյանը հույս ուներ, որ կկարողանա կրկին մեկնել Օլիմպիադա ու մեդալ նվաճել: Ձեռքի կոտրվածքից հետո նա կարողացավ ապաքինվել ու անհամբերությամբ է սպասում Լոնդոն մեկնելուն: Մարզուհին PanARMENIAN.Net-ին պատմել է, թե ինչու էին բոլորը դեմ, որ նա զբաղվի ծանրամարտով, ինչ է կրում հարթակ դուրս գալիս, ով է օգնում նրան պարտությունները հաղթահարել, թե ինչու է ուզում գիրանալ և երբ է պլանավորում ամուսնանալ:

Վարդան Փահլևանյան.

Սպորտը մարդուն կոփում է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես

29 հունիսի 2012
Վարդան Փահլևանյան
Երկար տարիներ Հայաստանն Օլիմպիական խաղերում չուներ ատլետիկայի ներկայացուցիչ: Այս տարի հայ ատլետներից առաջինն ուղեգիր նվաճեց Վարդան Փահլևանյանը: Նա PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպիսի դժվարություններ կան Հայատսանում ատլետիյակով մարզվելու համար, ինչ նպատակով է մեկնում Լոնդոն և ինչ սպասելիքներ ունի հայ մարզիկներից:

Արսեն Ջուլֆալակյան.

Ինչպես «Օսկարն» է կինոարտադրությունում, այնպես էլ Օլիմպիադան է սպորտում

29 հունիսի 2012
Արսեն Ջուլֆալակյան
Հայ ամենահայտնի ու տիտղոսակիր հունահռոմեական ըմբիշներից է Արսեն Ջուլֆալակյանը, ով նաև ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում Արսենը պատմել է ըմբիշի որակների, մարզիչ-մարզիկ հարաբերությունների, ըմբշամարտի հետաքրքրության և Օլիմպիական սպասումների մասին:

Միքայել Քոլոյան.

Կարծես ժամանակի ընթացքում խռիկներ են աճել, ու առանց ջրի չեմ կարողանում

28 հունիսի 2012
Միքայել Քոլոյան
Միքայել Քոլոյանը երկար տարիներ է ներկայացնում է Հայաստանը միջազգային մրցաշարերում: Եվ չնայած նա չի վարձատրվում, շարունակում է հավատարիմ մնալ իր գործին ու սկզբունքներին: PanARMENIAN.Net-ին լողորդը պատմել է, թե որ մարզիկների հետ է ծանոթացել պեկինյան խաղերի ժամանակ, ինչպես է նրան հաջողվում համատեղել մարզումներն ու աշխատանքը, թե ինչու է հավանում Ալեքսանդր Պոպովի ոճն ու ում է համարում 100 մ ազատ ոճում հաղթելու հիմնական ֆավորիտ:

Անդրանիկ Հակոբյան.

Բռնցքամարտն ինձ օգնել է, որ ավելի նպատակասլաց դառնամ

27 հունիսի 2012
Անդրանիկ Հակոբյան
Հայաստանի միակ բռնցքամարտիկը Օլիմպիական խաղերում լինելու է Անդրանիկ Հակոբյանը: Նա օլիմպիական ուղեգիր է նվաճել Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում: PanARMENIAN.Net-ի թղթակիցների հետ զրույցում բռնցքամարտիկն անկեղծացել է, որ իր երկրորդ Օլիմպիական խաղերում անպայման փորձելու է մեդալ նվաճել, խոսել է նաև իր ամենասիրելի բռնցքամարտիկների ու հնարքների մասին, ինչպես նաև խորհուրդ է տվել, ինչպես բռնցքամարտում հասնել հաջողության:

Նորայր Բախտամյան.

Ես հրաձգարան գնացի նրա համար, որ ունենամ իմ փամփուշտներն ու կարողանամ կրակել

26 հունիսի 2012
Նորայր Բախտամյան
PanARMENIAN.Net –ը «Հայաստանի Օլիմպիական հավաքական» խորագրի առաջին հարցազրույցը ներկայացնում է հայ ամենափորձառու մարզիկներից մեկի` հրաձիգ Նորայր Բախտամյանի հետ: Նորայրը, որի համար լոնդոնյան խաղերը կլինեն թվով երրորդը, կպատմի, թե ինչ որակներ է իր մեջ զարգացրել հրաձգությունը, ինչու էր դադարել մարզվել հրաձգությամբ, ինչպես էր համատեղում հերթափոխով աշխատանքն ու մարզումները, և վերջապես, ինչպիսի տրամադրվածությամբ է մեկնում Լոնդոն:

Վարդան Մինասյան.

Պետք է կարողանաս գնահատել այն, ինչ ունես ու այդ ժամանակ կզգաս, որ երջանիկ ես

13 դեկտեմբերի 2011
Վարդան Մինասյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը PanARMENIAN.Net – ին տված հարցազրույցի երկրորդ մասում ներկայանում է մարզչի աշխատանքից դուրս: Մինասյանը պատմում է՝ ինչպես է ծանոթացել իր կնոջ հետ, ինչու չի սիրում «երազանք» բառը, առանց ինչի չի պատկերացնում իր կյանքն ու ինչ է խորհուրդ տալիս լրագրողներին:

Վարդան Մինասյան.

Ֆուտբոլիստներից ես առաջին հերթին պահանջում եմ հայրենասեր լինել

6 դեկտեմբերի 2011
Վարդան Մինասյան
2010-2011 թվականներին Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 17 միավորով B խմբում գրավեց 3-րդ տեղը: Հավաքականի փայլուն և տպավորիչ հաղթանակները համընդհանուր ուրախություն և հավատ պարգևեցին ողջ հայությանը: PanARMENIAN.Net-ը ֆուտբոլային տարին ամփոփում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ, ով բացահայտում է հավաքականի հաջողության գաղտնիքը, թե ինչ պահանջ է դնում խաղացողների առջև, որ հանդիպումն է համարում բեկումնային և որ խաղին է կայացրել ամենադժվար որոշումը:

Արսեն Պետրոսյան և Կարեն Իսրայելյան.

Արսենին շատ է դուր գալիս, որ կարողանում է փրկել իր թիմին, իսկ Կարենը երազում է երբևէ հանդես գալ անգլիական «Արսենալում»

9 նոյեմբերի 2011
Արսեն Պետրոսյան և Կարեն Իսրայելյան
PanARMENIAN.Net-ը այս անգամ բացահայտելու է Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Փյունիկի» դարպասապահներ Արսեն Պետրոսյանին և Կարեն Իսրայելյանին: Նրանք խոսել են հավաքականի առաջիկա հանդիպումներից, թե ինչու են դարձել դարպասապահ, ինչ ֆուտբոլային երազանք ունեն, ով չէին ցանկանա իրենց դարպասին 11 մետրանոց իրացնի և թե ինչպես են քնում կարևոր խաղերից առաջ:

Յուրա Մովսիսյան.

Մենք երիտասարդ թիմ ունենք, որի նպատակն է անընդհատ զարգանալ և առաջ շարժվել

17 հոկտեմբերի 2011
Յուրա Մովսիսյան
PanARMENIAN.Net-ը այս անգամ հանդիպել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին, ով ԵՎՐՈ-2012 ընտրական փուլում դարձել է 4 գնդակի հեղինակ և 5 անգամ էլ գոլային փոխանցում կատարել` դաշտում անցկացնելով 768 րոպե: Յուրան խոսել է Իռլանդիայի հետ վերջին խաղից, բացահայտել հավաքականի լավ հանդես գալու գաղտնիքը և նշել, թե ինչու է ուզում, որ այս հարցազրույցն անպայման կարդա իր հայրիկը և թե որ ֆուտբոլիստներին է մերժել տալ իր մարզաշապիկը:
---