Ջեյմս Ապպատուրայ. Ղարաբաղյան հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է. Ալյանսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը16 դեկտեմբերի 2010 Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին` երկիրը հաջող կերպով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Նոյեմբերին Հայաստանը ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի մակարդակով Լիսաբոնում մասնակցեց ՆԱՏՕ գագաթնաժողովին, որի շրջանակներում կողմերը կարծիքներ փոխանակեցին երկկողմանի հարաբերությունների շուրջ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակի, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարների, ղարաբաղյան հակամարտության շուրջ Ալյանսի մոտեցումների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեց Հարավային Կովկասի և և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը: Դենիս Սամմութ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այնպես չի ընթանում, ինչպես հարկն է15 դեկտեմբերի 2010 Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո ղարաբաղյան հակամարտությունը կրկին դարձավ փորձագետների և քաղաքագետների շարքում ամենաքննարկվող թեմաներից մեկը: Մի կողմից, խոսվում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմի հավանականության և ԵԱՀԿ ՄԽ փակուղի մտնելու մասին, ուրիշ փորձագետներ այլ կարծիքի են հարում: Խնդրի իր տեսլականի և կարգավորման ուղիների մասին PanARMENIAN.Net-ին պատմել է բրիտանական LINKS հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամմութը: Վլադիմիր Զախարով. Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բարձր մակարդակում հանդիպումները կշարունակվեն, բայց դեռ անարդյունք կլինեն 1 նոյեմբերի 2010 Իրանում հնարավոր պատերազմը, չլուծված ղարաբաղյան հակամարտությունը, Թուրքիայի և Ռուսաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են պայթյունավտանգ լինել տարածաշրջանի համար: Եվ եթե ավելացնել Ադրբեջանի և Վրաստանի բազմաթիվ հայտարարությունները «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին, ապա կարելի է ասել, որ բնակչությունն ապրում է վառոդի տակառի վրա: Իրավիճակի մասին իր տեսակետը PanARMENIAN.Net-ին հայտնել է Սևծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Լեշեկ Բալցերովիչ. Հայաստանի տնտեսությունը պետք է խուսափի «մեծ բումերից»16 սեպտեմբերի 2010 «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել 1989-1991թթ. Լեհաստանի փոխվարչապետ, Լեհաստանի ազգային բանկի նախկին նախագահ, լեհական տնտեսական բարեփոխումների գաղափարախոս, պրոֆեսոր Լեշեկ Բալցերովիչը: PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում Լեշեկ Բալցերովիչը պատմել է Հայաստանում ճգնաժամի հետևանքները հաղթահարելու մեթոդների, ինչպես նաև հայ-լեհական հարաբերությունները խորացնելու հնարավորության մասին: Մանուչհեր Մոթթակի. Իրանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում 2 սեպտեմբերի 2010 Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է լարված մնալ: ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևերի ընդունմանը հաջորդեցին նոր պատժամիջոցները Իրանի դեմ: Հայաստանի համար, որը բարիդրացիական հարաբերություններ ունի Իրանի հետ և մի շարք կարևոր ռազմավարական նախագծեր է իրականացնում այդ երկրի հետ, հատկապես կարևորվում է երկխոսության հաստատումը Թեհրանի ու Արևմուտքի միջև և խնդրի խաղաղ կարգավորումը: Հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարների, տարածաշրջանային հարցերում Թեհրանի դիրքորոշման, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման ասպարեզում իրանական կողմի ակտիվացման մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչհեր Մոթթակին: Ալան Կասաև. Ղարաբաղյան կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց չկա30 հունիսի 2010 Ղարաբաղյան կարգավորման թեման կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ փորձագիտական հանրության շրջանակներում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը G8 գագաթնաժողովում միայն խթան հանդիսացավ կարծիքների առավել ինտենսիվ փոխանակման և մեկնաբանությունների համար: Բանակցային գործընթացի ներկա փուլի և կարգավորման հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել «ՌԻԱ Նովոստի» գործակալության ԱՊՀ և Բալթիայի երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը: Ալեքսեյ Վլասով. Քաղաքականությունը Հարավային Կովկասում պոկեր է հիշեցնում24 հունիսի 2010 Վերջին գործընթացները Հարավային Կովկասում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության գոտում տարբեր տեսակի կանխատեսումների և մեկնաբանությունների թեմա են դարձել: Իսկ եթե դրան հավելենք հայ-թուրքական կարգավորման ձախողված գործընթացը, ապա իրավիճակը տարածաշրջանում գնալով ավելի է լարվում: Տարածաշրջանի իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել ՄՊՀ իրավաբանական բաժնի դեկանի տեղակալ Ալեքսեյ Վլասովը: Ալեքսիս Օհանյան. Ինտերնետը կարող է օգնել Սփյուռքին ավելի լավ ճանաչել Հայաստանը 8 մայիսի 2010 Ամերիկացի Ալեքսիս Օհանյանը, որն առաջին հերթին հայտնի է որպես լայն ժողովրդականություն վայելող սոցիալական լրատվական reddit.com կայքի հիմնադիր: Կայքէջում գրանցված օգտվողները կարող են Ինտերնետում զետեղված տեղեկատվության հղումներ զետեղել: Սակայն Հայաստանում նա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նրա շնորհանդեսը TED խորհրդաժողովում հայտնվեց Ինտերնետում: 2007թ. Ալեքսիս Օհանյանը վաճառեց Condé Nast ընկերության շահութաբեր նախագիծը և հիմնեց Breadpig սոցիալական ձեռնարկությունը` զվարճանքի իրերի վաճառքի համար: Ողջ հասույթը նա ուղղեց դպրոցների կառուցմանը: Ալեքսիս Օհանյանն առաջին անգամ է այցելում Հայաստան` Kiva ոչ առևտրային միկրովարկավորման ընկերության շրջանակներում, սակայն արդեն նոր ուղևորություններ է ծրագրում դեպի պատմական հայրենիք: Եվա Մեձորյան. Հայաստանի և Սփյուռքի համագործակցությունը շատ է ամրապնդվել 6 մայիսի 2010 Ապրիլին Հայաստանում տեղի ունեցան հայտնի ամերիկահայ երգչուհի Եվա Մեձորյանի համերգները: Համերգների ողջ հասույթն ուղղվեց բարեգործկան նպատակների` ի նպաստ հայ ընտանիքների, երեխաների: Այդ կինը ճանաչում է Հայաստանը և իրազեկ է նրա խնդիրներին, քանի որ հասցրել է ուսումնասիրել դրանք, լինելով տարբեր բարեգործական կազմակերպությունների, ասոցիացիաների ու հայկական դպրոցների նախագահը, ինչպես նաև ուրիշներին լսելու, սակայն ամեն ինչ անձամբ ստուգելու իր ունակությամբ: Արդեն մի քանի տարի է, ինչ ամուսիններ Ջեկ և Եվա Մեձորյանները բարեգործությամբ են զբաղվում Հայաստանում: Եվա Մեձորյանը հիմնել է բժշկական հիմնադրամ, որը ամենածանր տարիներին նորագույն սարքավորումներով էր ապահովում Հայաստանի հիվանդանոցները: Այդ հիմնադրամի օգնությամբ նա կարողացավ 1,5 մլն դոլար հավաքել ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժածների: Ալբերտ Ոսկանյան. Ադրբեջանը չի կարողանա լուծել Ղարաբաղի խնդիրն ուժային ճանապարհով19 ապրիլի 2010 Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը լարված է մնում, անկախ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերից, որոնք ուղղված են ինչպես ղարաբաղյան հակամարտության գոտում, այնպես էլ ողջ Կովկասի տարածաշրջանում խախուտ խաղաղության ապահովմանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առկախ է մնացել, իսկ Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը, ըստ Ադրբեջանի նախագահի արտահայտությունների, աճում է: Ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.net-ին է պատմել խաղաղապահ, ԼՂՀ “Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն” իրավապաշտպան ոչ կառավարական կազմակերպության առաջին տնօրեն և Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման, գերիների փոխանակման միջազգային աշխատանքային խմբի համակարգող Ալբերտ Ոսկանյանը: | Ռուբեն Խաչատրյան. «Էլեկտրոնային առևտրի հայկական շուկան մեծ ներուժ ունի» Նիկոլայ Ղազարյան. Գավաթի եզրափակչից առաջ խաբեցի տղաներին, թե լավ երազ եմ տեսել Վահագն Հայրապետյան, Դանիիլ Կրամեր. Ջազը, դրա սահմաններն ու հորինված աշխարհը |