Կանիբալիզմ, կտտանքներ ու բռնաբարություն

Ինչի մասին են իրականում մեզ ծանոթ մանկական հեքիաթները

3 փետրվարի 2017
Կանիբալիզմ, կտտանքներ ու բռնաբարություն
Հեքիաթները մանկության անբաժանելի մասն են կազմում. տատիկների կողմից պատմած, մանկական գրքերում կարդացած ու սիրված մուլտֆիլմերի վերածված բարի, իսկ երբեմն՝ ոչ այնքան, պատմություններն իրենց հետքն են թողնում երեխայի հոգեբանության ու երևակայության զարգացման վրա: Շատերը շարունակում են սիրել հեքիաթներ ողջ կյանքում, սակայն ոչ բոլորը գիտեն, որ իրականում թե՛ հեքիաթները գրի առնող գրողները, թե՛ դրանց հիման վրա մուլտֆիլմեր և մանկական կինոներ նկարահանող ընկերությունները խնայում են փոքրիկներին՝ հաճախ մեղմացնելով հեքիաթի սյուժեն և դարձնելով այն իսկապես մանկական:

Բիգ Շոնից մինչև Մերիլին Մենսոն

Ինչ է սպասվում երաժշտասերներին փետրվարին

1 փետրվարի 2017
Բիգ Շոնից մինչև Մերիլին Մենսոն
Փետրվարը համեմատաբար պասիվ ամիս է երաժիշտների և երաժշտասերների կյանքում: Ձմռան վերջում համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ-երգչուհիներն ու խմբերը, կարծես, չեն շտապում թողարկել նոր ձայնասկավառակներ:

Տեսանելիությունը՝ զրո մետր

Ֆիլմեր, որոնք կարելի է դիտել մեկ ամիս մառախուղի մեջ ապրելուց հետո

24 հունվարի 2017
Տեսանելիությունը՝ զրո մետր
Շուրջ մեկ ամիս Արարատյան դաշտը և Երևանը «պատանդի» կարգավիճակում պահող սառը մառախուղն այնքան էլ լավ մոտիվ չէ տանից դուրս գալու համար։ Ձմեռն առայժմ չի շտապում զիջել իր դիրքերը, և եթե աշխատանքային առօրյան ձեզ չի ծանրաբեռնում, ճիշտ ժամանակն է այս տխուր իրավիճակում դրան համապատասխան ֆիլմ դիտել։

Յուրաքանչյուրին` իր կինոն

2017-ի գլխավոր պրեմիերաների տասնյակը

10 հունվարի 2017
Յուրաքանչյուրին` իր կինոն
Երկու շաբաթից Ամերիկյան կինոակադեմիան կհրապարակի «Օսկարի» հավակնորդների ցանկը` այդպիսով ամփոփելով 2016 թվականը: Բոլոր խոշոր ստուդիաներն արդեն հասցրել են ամրագրել 2017-ին էկրան բարձրացող իրենց նոր նախագծերի ամսաթվերը: Որոշ կինոֆիլմեր արդեն ավարտված են և վարձույթի են սպասում, մյուսների պարագայում նկարահանումների ամենաթեժ շրջանն է:

Հոգևոր սնունդ

PAN-ի 2016-ի ամենակարևոր մշակույթային հոդվածները

31 դեկտեմբերի 2016
Հոգևոր սնունդ
Սարոյանի ու Հեմինգուեյի հակամարտությունից մինչև հայկական վերածնունդ, Թեղենյաց վանքից մինչև Քարաշամբի դամբարանադաշտ ու անգամ՝ Իրանի հայկական հուշարձաններ: Ներկայացնում ենք 2016 թվականի ընթացքում PAN-ի հրապարակած ամենակարևոր մշակույթային հոդվածները:

Ստո՜պ, նկարահանվա՜ծ է

2016-ի լավագույն ֆիլմերի տասնյակը

27 դեկտեմբերի 2016
Ստո՜պ, նկարահանվա՜ծ է
Անցնող տարվա ընթացքում, ինչպես և սպասվում էր, համաշխարհային կինովարձույթը գրավեցին ու միջոցների զգալի մասը վաստակեցին կոմիքսների էկրանավորումները։ Marvel-ը շարունակեց իր «տիեզերքի» կառուցումը նոր փուլի շրջանակներում, DC Comics-ը փորձեց մրցակցին անցնել՝ շտապ էկրաններ բարձրացնելով ահռելի բյուջեով ֆիլմեր, որոնք օրինաչափ կերպով տապալվեցին։

Մշակութային Հայաստանը

2016-ի 9 կարևորագույն իրադարձությունը

24 դեկտեմբերի 2016
Մշակութային Հայաստանը
Երևանում «Ոսկե ծիրանի» բացումից մինչև Գյումրիում ռոք-ֆեստի փակում, Դի Դի Բրիջուոթերի ջազից մինչև «Օկեան Էլզիի» ռոք համերգ, Սարյանի տուն-թանգարանի վերաբացումից մինչև Սարոյանական ընթերցումներ: PanARMENIAN.Net-ն ամփոփել է մշակութային 2016-ը:

Սփյուռքահայերն ըստ Սարոյանի, Վոնեգուտի և Դովլաթովի

Սերը հայրենիքի հանդեպ մնացել է երգերում

22 դեկտեմբերի 2016
Սփյուռքահայերն ըստ Սարոյանի, Վոնեգուտի և Դովլաթովի
Համաշխարհային գրականության մեջ հայ տղամարդկանց կերպարներին անդրադառնալու փորձից պարզ դարձավ, որ այդ հերոսները հիմնականում սփյուռքահայեր են:

Ուժի հակառակ կողմը

Տպավորություններ նոր «Աստեղային պատերազմներից»

17 դեկտեմբերի 2016
Ուժի հակառակ կողմը
Երբ չորս տարի առաջ հոլիվուդյան հսկա Disney ընկերությունը ձեռք բերեց լեգենդար Ջորջ Լուկասի Lucasfilm ստուդիան, որի կենտրոնական լոտը «Աստեղային պատերազմներ» մեդիաֆրանշիզն էր, երկրպագուներն անհանգստացած էին ու նյարդայնացած։ Իմանալով ֆրանշիզների հետ վարվելու՝ Disney-ի սովորությունը, կարելի էր սպասել միայն ահռելի գումարներ աշխատող հոսքագծի գործարկում, որի համար կենտրոնականը շահույթն է, իսկ երկրպագուների զգացմունքները երկրորդական են։ 2015թ-ի դեկտեմբերին մեծ էկրաններ բարձրացավ վերագործարկված ֆրանշիզի առաջին ֆիլմը՝ «Ուժն արթնանում է»։ Այստեղ հեղինակներն ամեն ինչ արել էին «Աստեղային պատերազմների» երկրպագուների սիրտը շահելու համար՝ ամեն մի կադրով հղում անելով սիրելի աշխարհի հերոսներին։ Սակայն Disney-ի պլաններն ավելի հավակնոտ էին․ շարունակել ոչ միայն կենտրոնական պատմությունը, այլ ճյուղավորումների տեսքով ներկայացնել այն, ինչ ընդհանուր ֆրանշիզի համար ընդամենը հավելված է։ Այս ուղղությամբ աշխատանքների առաջին փորձը ստացավ Rogue One անվանումը։

The Rolling Stones-ից մինչև Sepultura

Ինչ է սպասվում երաժշտասերներին դեկտեմբերին և հունվարին

2 դեկտեմբերի 2016
The Rolling Stones-ից մինչև Sepultura
Դեկտեմբերն ու հունվարը համեմատաբար պասիվ ամիսներ են երաժիշտների և երաժշտասերների կյանքում: Նախատոնական և հետտոնական տրամադրությունը, կարծես, շեղում է երաժշտական աշխարհի գլխավոր իրադարձություններից: Համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ-երգչուհիներն ու խմբերը չեն շտապում թողարկել նոր ձայնասկավառակներ: PanARMENIAN.Net-ն առանձնացրել է ձմռան առաջին երկու ամսվա առավել նշանակալիներ ալբոմների ռելիզները՝ ներկայացնելով դրանց ստեղծման մասին հետաքրքիր մանրամասներ:
---