Եվրախորհրդի Խորհդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ սատարել Ուկրաինային ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում կայանալիք Եվրախորհրդին անդամակցելիս այդ երկրի վերցված պարտավորությունների կատարման հաշվետվության քննարկումների ընթացքում:
Շաբաթ օրը երկօրյա այցով Երեւան կժամանի Ռուսաստանի Պետական Դումայի պատվիրակությունը` հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: