Ֆինանսիստները և բանկիրներն ամրապնդում են Հայաստան-Սփյուռք կապերը

Երևանում տեղի ունեցավ Ֆինանսիստների և բանկիրների առաջին համահայկական համաժողովը, որին մասնակցեցին 10 երկրների շուրջ 100 ներկայացուցիչներ

Հոկտեմբերի 17-19-ը Երևանում տեղի ունեցավ Ֆինանսիստների և բանկիրների առաջին համահայկական համաժողովը, որին մասնակցեցին 10 երկրների շուրջ 100 ներկայացուցիչներ: Համաժողովի կազմապերպիչներն էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Կենտրոնական բանկը և Հայաստանի բանկերի միությունը: Համաժողովի նպատակն էր ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծման միջոցով նպաստել հայ ֆինանսիստների և բանկիրների համագործակցության ակտիվացմանը: Համաժողովի արդյունքներով ստեղծվեց Ֆինանսիսների և բանկիրների համահայկական ասոցիացիան, որի մեջ մտան ֆինանսիստներ սփյուռքից, Հայաստանի նախարարությունների, ԿԲ և Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչներ:

PanARMENIAN.Net - Համաժողովի բացման ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է, որ բանկային համակարգն անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից է: «Ճգնաժամի ծանր իրավիճակում է ոչ միայն կառավարության ծրագիրը, այլ նաև կայուն բանկային համակարգն օգնեցին զերծ պահել հասարակությանը սոցիալական ցնցումներից»,- ավելացրել է նա: Սփյուռքի նախարարը նաև կոչ է արել բանկիրներին փոխանցել իրենց փորձը Հայաստանին և օգնել զարգացնել երկրի արտահանման և ներդրումային ծրագրերը:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի խոսքերով, բանկիրների միությունը ծառայելու է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայաստանի ֆինանսական շուկայի արդյունավետ զարգացմանը: Նրա խոսքերով, հայ ֆինանսիստների ջանքերը պետք է ուղղվեն առավել որակյալ ծառայություններ տրամադրելուն: Նրա կարծիքով, Հայաստանի նման փոքր երկրները կարող են մրցել միայն տնտեսության գիտելիքահեն ոլորտներում, որոնցից մեկը ֆինանսական շուկան է: «Չնայած բազմաթիվ մարտահրավերներին` մենք կարող ենք ասել, որ մենք ունենք կայուն, առողջ և արդյունավետ վերահսկվող ֆինանսական համակարգ: Համաձայն 2010-2011թթ. համաշխարհային մրցունակության զեկույցի, կայունության ցուցանիշներով Հայաստանի բանկային համակարգը տարածաշրջանում առաջատար դիրքեր է զբաղեցնում: Այդ փոքր, բայց կայուն ֆինանսական համակարգը կարող է հենարան դառնալ մեր նպատակներին հասնելու համար»,- ասել է նա:

Հայաստանը պլաններ ունի` կապված տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու հետ: Դրա համար կպահանջվի նվազագույնը 3 տարի: Դիլիջանում արդեն կառուցվում է ՀՀ Կենտրոնական բանկի տարածաշրջանային հետազոտական ու ուսումնական կենտրոնը, որտեղ կանցկացվեն սեմինարներ, խորհրդաժողովներ և ծրագրեր ոչ միայն Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի, այլ նաև տարածաշրջանային մասշտաբով:

Հայաստանը ֆինանսական կենտրոնի վերածելու համար հարկավոր է ազատականացնել տնտեսությունը: Այդ ուղղությամբ կառավարության հետ համատեղ ծրագրեր են իրականացվում, մասնավորապես, կենսաթոշակային բարեփոխումները, պարտադիր ավտոապահովագրության ներդրումը, որի արդյունքում կստեղծվեն նոր ենթակառուցվածքներ և կզարգանա ֆինանսական շուկան: Այսօրվա դրությամբ Հայաստանի ֆինանսական շուկան 95 տոկոսով ներկայացված է առևտրային բանկերով ու զարգացման կարիք ունի:

Խոսելով Հայաստանի` որպես ֆինանսական կենտրոն ձևավորվելու վրա ազդող թերությունների մասին, ռուս փորձագետը նշել է, որ Հայաստանում թույլ է պրոֆեսիոնալ ծառայությունների բազան, մասնավորապես, այն ընկերությունների համար, որոնք գալիս են այստեղ ցուցակում անցնելու համար:

Ֆինանսիսիտների և բանկիրների առաջին համահայկական համաժողովում դիտարկվել է նաև Հայաստանի` Beck-Ofice ծառայությունների պրովայդեր դառնալու հարցը:

Կապիտալի շուկայի բորսայական կառուցվածքի տեսանկյունից պետք է դիտարկել ոչ միայն հայկական ընկերությունները, որոնք այստեղ տեղակայված են, այլ նաև փորձել տեղակայման համար ներգրավել տարածաշրջանի ընկերությունները»,- նշել է փորձագետը: Ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, Հայաստանի տնտեսության փոքր չափերը թույլ են տալիս ավելի լավ և արագ կարգավորել և փոխել այն:

Ֆինանսական հատվածում Հայաստանի հավակնոտ պլաններից է Համահայկականբանկի ստեղծումը, որը բացվելու է հաջորդ տարվա սկզբին: Նախնական կանոնադրական կապիտալը կլինի 100 մլն դոլար, իսկ Հայաստանը կներդնի 20 մլն դոլար, սակայն ժամանակի հետ պետությունը դուրս կգա բանկի կապիտալից և կթողնի այն մասնավոր անձանց: Ներկա պահին բանակցություններ են ընթանում բոլոր միջազգային ֆինանսական կառույցների հետ՝ ապահովելու համար նրանց մասնակցությունը բանկի կապիտալին:

Համահայկական բանկը զարգացման բանկ է լինելու, իսկ ֆինանսավորման գերակա ուղղությունները լինելու են զբոսաշրջությունը, առողջապահությունը, ֆինանսական ոլորտը, ենթակառուցվածքներն ու կրթության ոլորտը:

Հայաստանի ֆինանսական զարգացման պլանները շատ են, բայց ցածր տնտեսական աճը և բարձր գնաճը դեռ թույլ չեն տալիս երկրի բնակչությանը Կենտրոնական բանկի նման հավակնոտ լինել:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Վարորդները կլիցենզավորվեն, որոշները կհարկվեն
Օնլայն առևտուրը կազմակերպելու 7 տարբերակ
Խոշոր բիզնեսը՝ ապրիլյան կարանտինի օրերին
Հրապարակվել են պաշտոնյաների հայտարարագրերը
 Ուշադրության կենտրոնում
Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են

Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ

 Բաժնի այլ նյութերը
Գնե՞լ տուն, թե՞ անշարժ գույքը դեռ կէժանանա Հայկական շուկայի սպասումները
$105 մլն-ի հետքերով Որ գերատեսչությունն ինչքան գումար է վերադարձրել պետբյուջե
Լյուքս հաճույք՝ 20% զեղչով 2019-ին ՀՀ ներմուծված ամենաթանկ էլեկտրամեքենաները