![]() «Բաց երկնքի» քաղաքականությանը Հայաստանի անցումը հետաքրքրել է թե ԱՄՆ-ին, թե ԵվրոպայինԱկնկալվում է 20-25 տոկոսով ուղևորների քանակի աճ, ինչպես նաև նախատեսվում է, որ տոմսերի միջին գները մոտ 10 տոկոսով կնվազեն «Բաց երկնքի» քաղաքականությանն անցումը Հայաստանի տնտեսական զարգացման ու զբոսաշրջության խթանման լավ հնարավորություն է: Ուստի ԱՄՆ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել ազատականացման ծրագրի իրականացմանը, նոյեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։ ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի օդային տարածքն ազատ թռիչքային գոտի դարձնելու Կառավարությանհայտարարությունը հետաքրքրել է եվրոպական մի շարք ընկերությունների, որոնք սկսել են հետաքրքրվել ապագա գործարքի մանրամասներով, գրել է «Հրապարակ» թերթը. «Որոշ տեղեկություններով` նրանք նույնիսկ հանդիպել են իշխանության ներկայացուցիչներին` հայկական օդային շուկա արագ մտնելու համար: Հետաքրքրություն կա նաև Գյումրիի օդանավակայանի վերաբերյալ, քանի որ երկրորդային օդանավակայաններն էժան են և կոմերցիոն տեսանկյունից ավելի շահութաբեր»: Թերթի աղբյուրները չեն բացահայտել, թե կոնկրետ եվրոպական որ ընկերությունների մասին է խոսքը, շրջանառվում են հայտնի ընկերություններից «Rian air»-ի ու «Vigin»-ի անունները: Հոկտեմբերի 23-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Այսուհետ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ավիաընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել Հայաստանում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին: Բաց երկնքի քաղաքականության ներդրումը զգալի փոփոխություն է Հայաստանի ներկա օդային փոխադրումների քաղաքականությունում: Ինչպես կառավարության նիստին նշել էր վարչապետ Սարգսյանը, հարցի շուրջ բուռն քննարկումներ, ինչպես նաև իրարամերժ մոտեցումներ են եղել` խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակ: Ըստ մասնագետների` Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը կխթանի ՀՆԱ-ի աճը, կստեղծի նոր աշխատատեղեր, ուղևորափոխադրումները կդարձնի հարմարավետ, գներն էլ կնվազեն: Ակնկալվում է 20-25 տոկոսով ուղևորների քանակի աճ, ինչպես նաև նախատեսվում է, որ տոմսերի միջին գները մոտ 10 տոկոսով կնվազեն, ընդ որում որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում: 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 1 240 418 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 1 273 677 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 602 590 մարդ` 2012 թվականի 608 438 -ի դիմաց, մեկնել է 637 828 մարդ` 2012 թվականի 665 239 -ի դիմաց: Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 7 606 տոննա բեռ` 2012թ. 8 538 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 4 545 տոննա բեռ` 2012թ. 4 587 տոննայի դիմաց և ներկրվել է 3 061 տոննա` 2012թ. 3 951 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 6 338 ` 2012թ. նույն շրջանի 7 961 -ի դիմաց: Օդային տարածքի ազատականցման անհրաժեշտություն առաջացավ, երբ ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ին հայտարարել էր սնանկության մասին: Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը հունիսին ուղևորափոխադրումների արտոնագիր էր տրամադրեց «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերությանը մեկ տարի ժամկետով հետևյալ ուղղություններով ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Դոնի Ռոստով, Սամարա: Ընկերությունն իր առաջին Boeing 737-ը ներկայացրել էր հոկտեմբերի 23-ին: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար ![]() ![]() ![]() ԱԹՍ-ով ջրված այգու բերքը ![]() Դատարկ փեղկերի առասպելը ![]() Զսպելով բարկությունն ու գնաճը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |