Տոն գեյմերների համար. Խաղային ինդուստրիայի 5 հսկաների նորույթներըՀամակարգչային խաղերի միլիոնավոր երկրպագուները շունչները պահած մեկ տարի շարունակ սպասել են այս իրադարձությանը Հունիսի 15-18-ը Լոս Անջելեսում ընթանում է E3 (Electronic Entertainment Expo). Համակարգչային խաղերի աշխարհի խոշորագույն ցուցահանդեսը: Որոշ ընկերություններ արդեն հասցրել են ներկայացնել նորույթները: Մյուսները դեռ պատրաստվում են: Այս տարվա կոնֆերանսը լի է անակնկալներով, գրեթե յուրաքանչյուր շնորհանդես անցնում է հանրության բուռն ծափահարությունների ներքո: Խաղային ինդուստրիայի համար բեկումնային պահ է, երբ շուկա են ներթափանցում նոր տեխնոլոգիաներ ու հնարավորություններ` խոսքը գնում է տարբեր ընկերությունների վիրտուալ իրականության սաղավարտների մասին: 16 հունիսի 2015 PanARMENIAN.Net - Ցուցահանդեսի մեկնարկից հետո արդեն հասցրել է ելույթ ունենալ 5 ընկերություն. PanARMENIAN.Net ը ներկայացնում է նրանց գլխավոր նորույթները: Bethesda Հրատարակչությունն այս տարի ուրախացրեց Fallout շարքի երկրպագուներին: Հետապոկալիպտիկ խաղի միլիոնավոր սիրահարները ոչ միայն կարողացան տեսնել սերիայի 4-րդ մասի լիարժեք խաղային թրեյլերը, այլ նաև իմացան թողարկման հստակ օրը` 2015-ի նոյեմբերի 10: Խաղը մշակելիս, որի սյուժեն սկսվում է միջուկային աշխարհի վերջից մեկ օր առաջ, հեղինակները հսկայական ծավալի աշխատանք են կատարել: Զենքի ավելի քան 700 տեսակ, որը կարելի է հավաքել այն մասերից, որոնք կորզվում են հայտնաբերված առարկաներից: Ստեղծագործական անսահման ազատություն, սեփական ապաստարան կառուցելու հնարավորություն և այլն:
Ստուդիան ներկայացրել է նաև լեգենդար Doom-ի շարունակությունը: Դա մռայլ, դաժան էքշըն է օրիգինալ խաղի լավագույն ավանդույթներով և առանց ավելորդությունների: Խաղը կթողարկվի 2016-ի գարնանը PC, PS4 և Xbox One-ի համար: Հեղինակները ցուցադրեցին Dishonored հիանալի խաղի երկրորդ մասը: Խաղի անոնսը պատահաբար հայտնվեց համացանցում շնորհանդեսից մեկ օր առաջ` սարքավորման թեստային հեռարձակման ժամանակ պատահաբար միացնելով ձայնը: Սիկվելում հարկ կլինի խաղալ ինչպես արական սեռի կերպարի համար, այնպես էլ աղջկա փոխարեն, ինչը շատ անսովոր է ու արտառոց: Microsoft Microsoft ընկերությունն այս տարի ոչ այնքան լավ վիճակում է հայտնվել իր գլխավոր մրցակից Sony-ի համեմատ: Xbox One-ի վաճառքների ցուցանիշներն ավելի համեստ են, իսկ մշակողներն ավելի հաճախ են ձգտում աշխատել առաջին հերթին ճապոնացի արտադրողի հետ: Ուստի թվային հսկան կոնֆերանսում ցույց տվեց լավագույնը: Առաջին աղմկահարույց շնորհանդեսը Halo 5: Guardians խաղին էր վերաբերում: Խաղը կհայտնվի վաճառքում 2015-ի հոկտեմբերի 27-ին: Ներկայացվել է նաև Recore բացառիկ խաղը, որը մշակում են Քեյձի Ինաֆունեն, որը Mega Man և Dead Rising-ի հեղինակն է, և Metroid Prime խաղաշարի ստեղծողները: Խաղը կթողարկվի 2016-ի գարնանը:
Xbox One և Xbox 360 սարքերը հետադարձ համատեղելիություն կունենան: Նախորդ սերնդի սարքի առաջին խաղերը հասանելի կդառնան բոլոր ցանկացողների համար արդեն 2015-ի ավարտին` խոսքը ինչպես սկավառակային, այնպես էլ թվային ռելիզների մասին է, այսինքն հարկ չի լինի խաղերը երկրորդ անգամ գնել նոր կոնսոլի համար: Ներկայացվել է Forza Motorsport հետապնդումների սիմուլյատորների շարքի նոր խաղը: ավելի քան 450 ավտոմեքենա, բազում մայրուղիներ, գերժամանակակից մուլտիփլեյեր, 1080р վայրկյանում 60 կադրի դեպքում: Խաղը կհայտնվի արդեն սեպտեմբերի 15-ին: Ներկայացվել է Xbox Game Preview ծառայությունը, որը Steam Early Access նմանությամբ թույլ կտա առանձին խաղեր խաղալ դրանց թողարկումից շատ առաջ: Rise of the Tomb Raider-ը Լարա Քրոֆթի մասին հայտնի շարքի շարունակությունն է: Խաղը նախատեսված է Xbox 360 և Xbox One-ի համար: Ռելիզը նախանշված է նոյեմբերի 10-ին: Microsoft-ը ցուցադրեց նաև համալրված իրականության Hololens ակնոցի հնարավորությունները: Gears of War խաղի ռիմեյքը Ultimate Edition ենթավերնագրով Xbox One-ի համար վաճառքի կհանվի օգոստոսի 25-ին: Այդ շարքի նոր խաղը կկոչվի ուղղակի Gears 4 և վաճառքում կհայտնվի 2016-ին վերջում: Electronic Arts
Խոշորագույն ընկերություններից մեկը ներկայացրել է Mass Effect շարքի շարունակությունը Andromeda ենթավերնագրով: Վաճառքում դրանք կհայտնվեն 2016-ի ավարտին` տոներին մոտ: Ներկայացվել է նաև նոր Need for Speed-ը, որն ամեն կերպ փորձում է նմանվել անօրինական ավտովազքի մասին ժամանակակից երիտասարդական ֆիլմերին: Խաղը կթողարկվի 2015-ի նոյեմբերի 3-ին: EA-ն շարունակում է կենտրոնացնել ուշադրությունը մարզական սիմուլյատորների վրա. NBA LIVE 16-ը թույլ կտա սկանավորել և վիրտուալ տարածք փոխանցել օգտատերի դեմքը հատուկ բջջային հավելվածի միջոցով: FIFA 16 ֆուտբոլային խաղը բեմի վրա անձամբ ներկայացրեց բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ Պելեն: Ubisoft
Ubisoft ֆրանսիական հրատարկչությունը վերջին շրջանում կորցրել էր խաղացողների վստահությունը սեփական արատդրանքի անվերջ կրկնության և ցածր որակի համար: Այս անգամ ներկայացվեց South Park անիմացիոն սերիալի մոտիվներով ստեղծված դերերով խաղի շարունակությունը: Հրատարակչությունը ներկայացրեց նաև իր նոր նախագիծը` մռայլ միջնադարյան For Honor էքշընը: Anno 2205 տնտեսական ստրատեգիան կթողարկվի 2015-ի նոյեմբերի 3-ին: Խաղացողներն առաջին անգամ կկարողանան կառուցապատել ոչ միայն Երկիրը, այլ նաև Լուսինը: Ներկայացվել են նաև Rainbow Six: Siege (որի բետա վարկածը կթողարկվի արդեն 2015-ի սեպտեմբերի 24-ին) և Ghost Recon: Wildlands-ի տպավորիչ տեսանյութերը: Sony Ամենասպասվածը ճապոնական ընկերության ռելիզներն էին: Կոնֆերանսի առաջին խաղն, արդեն գրեթե ուրվական դարձած, The Last Guardian էր, որին երկրպագուները սպասում են արդեն մի քանի տարի: Խաղը կթողարկվի 2016-ին: Նոր Hitman-ը, որը վեց բացառիկ առաքելություն ունի PS4-ների համար, մյուսը` Street Fighter 5 ֆայթինգն է, որը մշակում է Capcom ստուդիան Sony-ի հետ համատեղ:
Գլխավորը` ներկայացվեց Final Fantasy VII-ի ռիմեյքը, որը ժամանակավորապես բացառապես PS4-ի համար կլինի նախատեսված: Ներկայացվեց նաև Call of Duty: Black Ops III խաղային պրոցեսը, որը կարելի է խաղալ ընկերների հետ միասին: 2015-ի նոյեմբերի 6-ին խաղը կհայտնվի վաճառքում: Բետա-տարբերակը կհայտնվի օգոստոսին: Վերջապես, Sony-ն ներկայացրեց Project Morpheus VR-ը, որը մտահղացված էր, որպես ճապոնական արտադրողի պատասխանը վիրտուալ իրականության Oculus Rift սաղավարտին: Գաջեթը կհայտնվի շուկայում 2016-ին առաջին կեսին և կարժենա «ընդամենը մի քանի հարյուր դոլար»: Իսկ դա միանգամայն համապատասխանում է նախորդող լուրերին այն մասին, որ սաղավարտը կհայտնվի վաճառքում 2016-ի 2-րդ եռամսյակում և կարժենա մոտ 400 դոլար:
Սաղավարտում տեղադրվել է 5,7-դյույմանոց OLED-դիսփլեյ 1920x1080 պիկսել թողունակությամբ: Սարքը թույլ կտա արտացոլել մինչև 120 կադր վայրկյանում և համալրված է 9 լուսադիոդներով, որոնք տեղադրված են Morpheus VR պարամետրով: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Բաժնի այլ նյութերը Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ |