Իրան–Ադրբեջան առճակատումը վտանգավոր թափ է հավաքումԻրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Թեև Իրանի և Ադրբեջանի առաջնորդները հայտարարում են, որ հարաբերություններում սկանդալ չկա, ավելի ցածր օղակներում տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ հիմա իրանաադրբեջանական առճակատման ամենալարված և վտանգավոր փուլերից մեկն է։ 8 նոյեմբերի 2022 PanARMENIAN.Net - Իրանի և Ադրբեջանի միջև նախիջևանյան առճակատումը նոր և վտանգավոր թափ է հավաքում: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սկսել է որոնել այն անձանց, որոնք կանգնած են տարածվող աղմկահարույց հայտարարության հետևում: Ամեն ինչ սկսվեց, երբ իրանական SAHAR հեռուստաալիքը եթերում պատմեց Իրանի նախիջևանյան ժողովրդային շարժում կոչվող կազմակերպության հայտարարության մասին: Այն դիմում է Իրանի իշխանություններին՝ հորդորելով վերցնել Նախիջևանն Ադրբեջանի ձեռքից, զորք տեղակայել այնտեղ և վռնդել Ալիևին, որը տանջանքների է ենթարկում Նախիջևանի ժողովրդին: «Այս շարժումը Իրանից օգնություն է խնդրում՝ հայտնելով, որ Նախիջևանի ժողովուրդը ցանկանում է ինքնակամ անցնել Իրանի իշխանության տակ», – նշել է հեռուստաալիքը: Սա հայտարարություն է, որի ծագումն անհայտ է, և այն առաջին հայացքից Իրանի օգտին է: Մյուս կողմից, Բաքվում կարող են օգտագործել այն որպես պատրվակ՝ առնվազն Ադրբեջանի իրանամետ շրջանակներին ճնշելու համար և ավելին՝ մեղադրելու Իրանին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնալու մեջ: Իրանա-ադրբեջանական հարաբերություններում Նախիջևանը լարվածության միայն մեկ շերտն է: Դրանից բացի Թեհրանը հայտարարեց, որ երկու շաբաթ առաջ Շիրազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի զոհ դարձավ 15 մարդ, կազմակերպել է և կոորդինացրել Ադրբեջանի քաղաքացի: «Այդ անձն է ինքն իրեն ներկայացրել որպես հարձակման կոորդինատոր՝ նշելով, որ կապեր ունի «Իսլամական պետության» Աֆղանստանի թևի հետ», – նշված է Իրանի հետախուզության նախարարության հայտարարության մեջ:
Իրանի հետախուզության նախարարության տեքստում նշվում է, որ ադրբեջանցին ձերբակալված է, 26 ձերբակալվածի մեջ կան այլ ադրբեջանցիներ և ձերբակալվածների մեծ մասին բռնել են դեպի Ադրբեջանի սահման փախչելիս: Ադրբեջանն էլ աղաղակում է, թե բացահայտել է անօրինական զինված խմբավորում, որը գործում է Ադրբեջանում՝ Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողությամբ: «Իրանի հատուկ ծառայություններն Ադրբեջանի քաղաքացիներին գաղտնի ներգրավում են ռազմական վարժանքների մեջ, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի տարածքից դուրս, ֆինանսավորում են նրանց, ուղղորդում, շանտաժի ենթարկում՝ Ադրբեջանի պետական անվտանգության դեմ օգտագործելու նպատակով», – նշված է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հայտարարության մեջ:
Այս ամենից առաջ Իրանի զորավարժությունն էր Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով՝ փորձարկելով Արաքսը հատելու սցենար: Եթե Իրանը հատում է Արաքսը, նշանակում է՝ մտնում է Ադրբեջան: Եվ իրանական զորավարժությունն ուղեկցվեց Իրանի թշնամի Իսրայելին և Իսրայելի դաշնակից Ադրբեջանին ուղղված քարոզչական տեսանյութ-երգ սպառնալիքով, որից Բաքվում նկատելի ջղագրգռվեցին: Սրանից հետո Ադրբեջանը զորավարժություն սկսեց Իրանի հետ սահմանին: Եվ Իրանի մեջլիսի նախագահը չեղարկեց Ադրբեջան կատարելիք այցը: Իրանական կողմը հայտարարեց, որ այցը կլինի ավելի պատշաճ ժամանակում: Թեհրան-Բաքու ընթացիկ առճակատումն արագ զարգացող իրադարձություններով է: Այս ամենը տեղի է ունեցել մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում: Անի Ավետյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Ամենազգայուն՝ գազի գործոնով Բաժնի այլ նյութերը Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը Էրդողանը սկսել է մեծ առևտուրն ԱՄՆ և ՌԴ միջև | ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում |