ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ՎԱՐՇԱՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Հայ-ադրբեջանական երկխոսությանը տրվեց նոր շունչ:

Վարշավայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը այդ երկու երկրներում քննարկվող գլխավոր թեմաներից մեկն է: բարձր մակարդակի կապերի վերահաստատումը նոր հույսեր են ծնում հակամարտության քաղաքական կարգավորման հնարավորության համար: Լեհաստանի մայրաքաղաքում հնչած հայտարարությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս, սակայն, անշուշտ դեռեւս վաղ է խոսել երկխոսության առաջընթացի մասին:
PanARMENIAN.Net - Հայկակական կողմն առավել ժլատ էր վարշավյան հանդիպման մասին տեղեկատվություն տարածելում: Սակայն ադրբեջանական կողմի ներկայացուցիչների խոսքերից կարելի է նկատել, որ որոշակի առաջընթաց նկատվում է: Իլհամ Ալիեւը, որը դեռ վերջերս էր ասում, թե Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները փակուղի են մտել, այսօր արդեն պնդում է, որ «հակամարտության լուծման ճանապարհները գտնելու եւ համատեղ առաջ գնալու հնարավորություններ կան»: Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նոր նախարար Էլդար Մամեդյարովն, ըստ էության, հերքեց ան խոսակցությունները, թե Բաքուն ցանկանում է զրոյից սկսել բանակցությունները: Ավելին, նա նշեց, որ «բանակցությունների շարունակման համար որոշակի հիմք է ստեղծվել»: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ բանակցությունները կշարունակվեն այն հունով, որով դրանք ընթացել էին մինչ Բաքուն հրաժարվեց «փարիզյան սկզբունքներում» ներառված գաղափարներից:

Ամեն ինչ առվել հստակ կլիներ, եթե հակասություններ չնկատվեին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարություններում: Էլդար Մամեդյարովը պնդում է, որ նախագահները քննարկել են «Պրահայում Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած կոնկրետ գաղափարները»: Այդպիսով, նա հաստատել է ռուս միջնորդ Յուրի Մերզլյակովի տեղեկատվությունն այն մասին, որ իսկապես միջնորդները նոր առաջարկներ են ներկայացրել: Դեռեւս երկու շաբաթ նույն Մամեդյարովը հերքել էր համանախագահների նոր նախաձեռնությունների գոյությունը: Վարդան Օսկանյանն այսօր էլ շարունակում է պնդել, որ վարշավյան հանդիպման ժամանակ «կոնկրետ գաղափարներ եւ տարբերակներ չեն քննարկվել»:

Հիշեցնենք, որ փարիզյան հանդիպման ավարտին Մինսկի խմբի ռուս համանախագահը գրեթե սենսացիոն հայտարարություն արեց այն մասին, թե միջնորդները նոր առաջարկներ են ներկայացրել, որոնց քննարկումը լավատեսություն է առաջացրել ոչ միայն խաղաղարարների մոտ, այլեւ` Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների: Մինչ Վարդան Օսկանյանը եւ Էլդար Մամեդյարովն այդ տեղեկատվությունը համերաշխորեն հերքում են, մյուս երկու միջնորդները հաստատակամորեն լռում են: Այդպիսով, եթե մինչ վերջերս հակասություններ կային նախարարաների եւ միջնորդների հայտարարությունների մեջ, ապա այժմ իրար հակասում են հենց հակամարտության կողմերը: Դժվար է հասկանալ այդ հակասության պատճառները: Օրինակ` Բաքվում ենթադրում են, թե հայ նախարարը «ելույթ է ունենում` հաշվի առնելով ներքաքաղաքական իրադրությունը»: Իբրեւ թե, նա չի շտապում նոր առաջարկների գոյության մասին խոսել, քանի որ դեռեւս չգիտե` ինչպես դա կազդի ընդդիմության տրամադրվածության վրա:

Ենթադրվում է, որ ամեն ինչ վերջնականապես կպարզվի Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա մայիսի 12-ից 13-ը Ստրասբուրգում` համանախագահների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնելով` Վարդան Օսկանյանը նշեց, որ հանդիպմանը երկու նախարարները կներկայանան նախագահների կողմից տրված հստակ հանձնարարականներով:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---