ՀԱՅ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Կոնգրեսի Հայկական խմբի քանակը շուտով կավելանա:

Միացյալ նահանգներում կայացած ներկայացուցիչների պալատի անդամների եւ սենատի միջանկյալ ընտրությունների արդյունքները բավականին հաջող են Ամերիկայի հայկական լոբբիստական կազմակերպությունների համար: Հայկական ասամբլեային եւ Հայկական ազգային կոմիտեին աջակցող թեկնածուների բացարձակ մեծամասնությունը հաղթանակ է տարել: Նրանցից ընդամենը չորսը չեն անցել:
PanARMENIAN.Net - Հայկական խմբի 142 անդամներից 138-ը վերընտրվել են: Սա փայլուն ցուցանիշ է: Գործող կոնգրեսականների վերընտրման միջին գործակիցը մոտավորապես 85 տոկոս է: Հայկական խմբի անդամների դեպքում այդ գործակիցը 97 տոկոսից բարձր է: (Երկու տարի առաջ կայացած նախորդ ընտրությունների ժամանակ այդ գործակիցը 92 տոկոս էր: Այդ ժամանակ 125 անդամներից վերընտրվեցին միայն 114-ը): Սենատում իրադրությունն առավել լավ է: Մանդաթները թարմացրել են հայերին աջակցող բոլոր 10 սենատորներն էլ:

Այսպիսով, ամերիկահայերը հաստատապես կարող են նշել իրենց հաղթանակը: Ակնհայտ է, որ առաջիկա երկու տարին Կապիտոլիումում կլինեն նրանց աջակցող մարդիկ: Վերջին տարիներին հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ համագործակցող կոնգրեսականների թիվն աճում է մեծ արագությամբ: Կոնգրեսի նախանցյալ կազմում Հայկական խումբը բաղկացած էր ընդամենը 97 անդամից: Անցյալ ընտրություններից հետո Հայկական խումբն արդեն 114 անդամ ուներ: Երկու տարվա ընթացքում նրանց շարքերը համալրեցին եւս 28 կոնգրեսականներ: Այս անգամ վերընտրվել է 138 հայամետ կոնգրեսական, եւ կասկած չկա, որ նրանց կմիանան նոր ընտրվողները: Հայկական շահերն առավել հետեւողականորեն պաշտպանողները վերընտրվել են: Եվ Ֆրենկ Պալոնեն, եւ Ջո Նոլենբերգը, եւ Ադամ Շիֆֆը թարմացրել են իրենց մանդաթները եւ մնացել են ներկայացուցիչների պալատում երրորդ ժամկետով:

Կոնգրեսում հայամետ ուժերի ամրապնդումն առավել մեծ նշանակություն ունի, քանի որ մոտ ժամանակներս Հայաստանի համար ճակատագրական հարցերի քննարկումներ են սպասվում: Վերջին տարիներին հայ լոբբիստների գործընկերները մի քանի անգամ ստիպված էին նահանջել Սպիտակ տան ճնշումների տակ: Սեպտեմբերի 11-ից հետո խմբին ոչինչ չէր մնում անելու, քան դադարել պահանջել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելը: Արդյունքում Ազատության աջակցության Ակտի 907-րդ ուղղումը ժամանակվորապես կանգնեցվեց: Ընդամենը չորս ձայն չհավաքելով` հայկական խումբը Կոնգրեսի համապատասխան հանձնախմբում չկարողացավ անցկացնել օրենքի նախագիծը, որով ամերիկյան ընկերություններին արգելվում էր մասնակցել Բաքու-Ջեհյան նավթամուղի շինարարությանը: Չնայած 1915թ.-ի Ցեղասպանության փաստը ճանաչող «հայկական բանաձեւն» աջակցող 250 օրենսդիրների` Ներկայացուցիչների պալատի խոսնակն ինքնակամ հանեց այն օրակարգից: որոշ հիմքեր կան հուսալու, որ շոտով կվերջանան այդ ժամանակավոր անհաջողությունները: Ժողովրդի վստահությունը ստացած հայամետ կոնգրեսականները համոզված են, որ ի վիճակի են արդարացնել իրենց գործընկերների սպասելիքները:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ

Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---