Երկքաղաքացիությունը` որպես հայ ազգի համախմբմանն ուղված քայլ

Հայաստանի համար, որի ժողովրդի 2/3-ն ապրում է երկրի սահմաններից դուրս, առավել ընդունելի է իսրայելյան տարբերակը

ՀՀ ԱԺ-ն երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Երկքաղաքացիության մասին» օրինագիծը: «Կողմ» քվեարկել է 66 պատգամավոր, 5-ը` «դեմ»: Երկքաղաքացիություն ունեցող անձինք կարող են մասնակցել Հայաստանի ընտրություններին միայն այն դեպքում, եթե բնակության վայրով Հայաստանում են հաշվառման ենթարկված: Տվյալ կետը ենթադրում է նաեւ վերը նշված անձանց հաշվառումը զինկոմիսարիատներում: Հայկական քաղաքացիություն կարող են ստանալ 18-ը լրացած անձինք, որոնք մշտապես բնակվել են Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում, ի վիճակի են բացատրվել հայերենով, ծանոթ են երկրի Սահմանադրությանը:
PanARMENIAN.Net - Բացի այդ, Հայաստանի քաղաքացիություն կարելի է ստանալ, եթե ամուսիններից մեկը կամ երեխան հանդիսանում է Հայաստանի քաղաքացի: Հայաստանի քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն նաեւ հայկական արմատներ ունեցող անձինք, ինչպես նաեւ 1995 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի քաղաքացիությունից զրկված անձինք: Ըստ փաստաթղթի, քաղաքացիության հարցում կարելի է մերժել անձանց, ում գործնեությունը վնասում է պետական եւ հասարակական անվտանգությանը: Ընդ որում, քաղաքացիություն տրամադրելու հարցում մերժումը կարող է եւ չհիմնավորվել: Օրենքի համաձայն, երկքաղաքացիություն ունեցող անձինք իրավունք ունեն ծառայել հայոց բանակում, սակայն, եթե նրանք ծառայել են այլ երկրի բանակում ամենաքիչը 12 մասիների ընթացքում, կամ այլընտրանքային ծառայություն են անցել, ամենաքիչը, 18 ամսիների ընթացքում, ապա իրավունք ունեն չծառայել ՀՀ ԶՈՒ շարքերում: Բացի այդ, խորհրդարանում ընդգրկված ուղղումների համաձայն, Հայաստանի քաղաքացիները, որ ստացել են այլ պետության քաղաքացիություն, չեն ազատվում հայկական բանակում ծառայությունից: Միեւնույն ժամանակ, երկքաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող իրենց թեկնածությունն առաջադրել նախագահի կամ Ազգային Ժողովի ընտրություններում, ինչպես նաեւ չեն կարող լինել Սահմանադրական դատարանի անդամներ:

Երկքաղաքացիության ինստիտուտը բավականին վաղուց գոյություն ունի, այնպես որ միջազգային եւ սահմանադրական իրավքում հայտնի են երկքաղաքացիության հետ կապված իրավիճակներ, հայտնի են նաեւ դրա ընդունման մեխանզիմները: Պետությունները, որոնք ճանաչում են երկքաղաքացիությունը, պետք է պայմանագիր ստորագրեն, որում նշվում են բոլոր հնարավոր վիճելի հարցերը: Միայն դրանից հետո է փաստաթուղթն սկսում գործել: Այսինքն, եթե Հայաստանը չունենա համապատասխան համաձայնագիր, ասենք, ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի հետ, ապա երկքաղաքացիությունը այդ երկրների հայ համայնքների համար կլինի զուտ դեկլարատիվ: Եթե դիմենք, ասենք, նույն ԱՄՆ-ի օրինակին, ապա 1940 թվականին ընդունվել է «Քաղաքացիության մասին օրենքը», որը սահմանափակում է այն ամերիկացի քաղաքացիների իրավունքները, ովքեր մասնակցում են այլ պետության քաղաքական ընտրություններին: Երկքաղաքացիության կրողը պարտավոր է մուծել երկու պետությունների օրենքներով սահմանված հարկերը, եթե այդ պետությունների միջեւ չի կնքվել պայմանագիր` կրկնակի հարկադրման խուսափման մասին: Մի պետության տարածքում գտնվելով, նա չի կարող հույս դնել մյուս կառավարության պաշտպանության վրա: Նման օրենքներ գոյություն ունեն նաեւ Մեծ Բրիտանիայում: Եթե մարդ այլ երկրի քաղաքացիություն ունի, ապա նա չի կորցնում Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը: Իսկ եթե անձն ստացել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն եւ միաժամանակ ունի այլ երկրի քաղաքացիություն, որը չի ճանաչում երկքաղաքացիությունը, այդ երկրի կառավարությունը կարող է պահանջել հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից:

Հայաստանի համար, որի ժողովրդի 2/3-ն ապրում է երկրի սահմաններից դուրս, առավել ընդունելի է իսրայելյան տարբերակը: Իսրայելի Անկախության հռչակագրում, ըդնունված 1948 թվականին, ասվում է. «Իսրայել պետությունը բաց կլինի հրեական միգրացիայի համար եւ ամբողջ աշխարհով սփռված հրեաների վերադարձի համար; այն կներդնի բոլոր ջանքերը երկրի եւ նրա բոլոր բնակիչների զարգացման համար»: Փաստորեն, ցանկացած հրեա, որ Իսրայել է ժամանել այլ երկրից, առանց բյուրոկրատական քաշքշուկների կարող է ստանալ Իսրայելի քաղաքացու անձնագիր, առանց հրաժարվելու առաջին քաղաքացիությունից: Ինչ վերաբերում է հարկերին, ապա, չգրված օրենքի համաձայն, ցանկացած հրեա այսպես կոչված «տասանորդը» տալիս է հօգուտ իր պետության:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---