Ավելի քան 1,5 միլիոն հայերի կյանք խլած Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է ԱՄՆ-ի կոնգրեսականների բարոյական պարտքը

ԱՄՆ-ի նպատակը Հարավային Կովկասում վերջնական տիրապետությունն է եւ այդ տեսանկյունից, 106-րդ բանաձեւի ընդունումը ամենեւին էլ չի հանդիսանում Ամերիկայի ներքին գործը

ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացված հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւը պաշտպանում է ավելի քան 200 կոնգրեսական: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Ջորջիա, Հավայի, Միսիսիպի եւ Նյու-Յորք նահանգների օրենսդիրները հանդես են եկել բանաձեւի պաշտպանությամբ` այդպիսով հասցնելով նման կոնգրեսականների թիվը 202-ի:
PanARMENIAN.Net - «Մենք ողջունում ենք երկկուսակցական Կոնգրեսի աճող աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հանդեպ: Մենք բարձր ենք գնահատում կոնգրեսականներից յուրաքանչյուրի աջակցությունը եւ անհամբեր սպասում ենք նրանց հետ աշխատանքի մեկնարկին, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումն ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Բանաձեւի հեղինակ, Կալիֆորնիայից կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով, 200 ձայնը կարեւր նշաձող է եւ վկայում է, որ Կոնգրեսի անդամները վստահ են, որ ավելի քան մեկուկես միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանության ճանաչումը իրենց բարոյական պարտքն է:

ԱՄՆ-ի հայկական համայնքի գործնեության ակտիվացումն այդ հարցում լրիվ բացատրելի է: Շուտով Կոնգրեսը գնում է արձակուրդ, եւ եթե մինչ այդ 106-րդ բանաձեւը չընդունվի, ապա Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի նշանակման հարցը կլուծվի գրեթե ինքնաբերաբար: Հիշեցնենք, որ 106-րդ բանաձեւում խոսվում է ոչ այնքան Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, որքան այն մասին, որ ԱՄՆ նախագահն իր ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում պարտավոր է օգտագործել ցեղասպանություն բառը: Հասկանալի բան է, որ բանաձեւն իրավաբանական ուժ չունի, սակայն եթե այն ընդունվի, ԱՄՆ-ի նախագահի համար շատ բարդ կլինի հրաժարվել ամերիկացի օրենսդիրների կողմից ընդունված պատմական փաստի հաստատումից: Ցանկացած բանաձեւի ընդունման համար ԱՄՆ Կոնգրեսում անհրաժեշտ է կանգրեսականների 218 ձայն եւ սենատորների 51 ձայն: Ամենայն հավանականությամբ, 106-րդ բանաձեւի ընդունման համար այդ ձայները կհավաքվեն:

Միեւնույն ժամանակ, ոչ բոլորն են միանշանակ ընդունում ԱՄՆ-ի հայկական համայնքի պահանջները, որը հանդիսանում է նաեւ Սփյուռքի հավաքական պահանջը: «Ես հասկանում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման ահավոր մեծ կարեւորությունը Հայաստանի եւ ԱՄՆ-ի հայ համանքի համար, սակայն եթե այդ նպատակը բախվում է հայ-ամերիկյան եւ թուրք-ամերիկյան հարաբերությունների հիմնարար տարրերի հետ, ապա նույն հարաբերությունները վատթարացնելու վտանգ կա` ի վնաս բոլորի»,- գտնում է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը: Կան նման կարծիքներ նաեւ Հայաստանում: Հայ վերլուծաբանները, հիմնականում ընդդիմադիր, գտնում են, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի համար որեւէ լավ բան չի բերի եւ միայն կբարդացնի առանց այդ էլ բարդ հարաբերությունները Թուրքիայի հետ: Բնական է, որ քաղաքական գործիչները առաջնորդվում են նպատակահարմար եւ պրագմատիկ սկզբունքներով, այլ ոչ թե բարոյական: Սակայն Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության համառ չճանաչումը կարող է ԱՄՆ-ին դնել այն երկրների շարքը, որոնք ելնելով սեփական շահերից հակասում են այն արժեքներին, որոնք, ըստ սեփական խոսքերի, հենց իրենք են կրում:
Սակայն ԱՄՆ-ում հնարավոր է ամեն ինչ, այդ թվում նաեւ վերը նշված բանաձեւի ընդունումը: Մի կողմից, դա Թուրքիային իր տեղն ցույց տալու առիթ է, այլ կողմից Հայաստանի վրա ճնշումը մեծացնելու: Վերջինս, իդեպ, բավական լուրջ փաստարկ է, քանի որ ԱՄՆ-ի նպատակը Հարավային Կովկասում վերջնական տիրապետությունն է եւ այդ տեսանկյունից 106-րդ բանաձեւի ընդունումը ամենեւին էլ չի հանդիսանում Ամերիկայի ներքին գործը, ինչպես դա նշում են Երեւանում: Դա Հայաստանում ռուսական ներկայությունը ճնշելու հոյակապ առիթ է: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, բանաձեւը կընդունվի: Եթե ոչ ներկա վարչակազմի օրոք, ապա հնարավոր է` ապագա, որը ամենայն հավանականությամբ, կներկայացվի դեմոկրատների կողմից: Դրանք գրեթե չեն տարբերվում, պարզապես, եթե հանրապետականը ինչ-որ բան չի անում, անում է դեմոկրատը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---