Հայաստանի ուժը կբավարարի Ադրբեջանին ԱՀԿ չթողնելու համար

Ադրբեջանը հուսով է, որ համաշխարհային հանրությունը որոշակի պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի եւ ԼՂՀ դեմ, նույնիսկ չմտածելով, որ պատժամիջոցներ կարող են կիրառվել հենց իր հանդեպ

Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը` ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությունից անցել է ընդամենը երեք եւ կես տարի, ուստի դեռեւս վաղ է հեռուն գնացող եզրակացություններ անել երկրի տնտեսության վրա ազդեցության վերաբերյալ: Սակայն միջազգային առումով Հայաստանը բավականաչափ գործուն լծակ է ստացել Ադրբեջանի վրա ներգործելու համար: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն արդեն հայտ է ներկայացրել կազմակերպությանն անդամակցելու նպատակով: Ըստ ԱՀԿ կանոնադրության թեկնածու երկրի անդամակցության համար հարկավոր է բացարձակ մեծամասնություն, այսինքն բոլոր երկրները պետք է «կողմ» լինեն:
PanARMENIAN.Net - «Դեմ» մեկ ձայնի առկայության դեպքում հարցը հանվում է օրակարգից: Բոլորն են հիշում ռուս-վրացական հարաբերությունների վերջին սրացումը, որին հետեւեց Վրաստանի մերժումը` քվեարկել ԱՀԿ-ին ՌԴ-ի անդամակցության դեմ: Նման հաղթաթուղթ ունենք նաեւ մենք: Հայաստանն իր դիրքորոշումը կներկայացնի ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը. «Մենք անպայման կասենք մեր խոսքը: Միակողմանի սահմանափակումները, որոնք Ադրբեջանը դնում է Հայաստանի առջեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, անընդունելի են, եւ կարծում եմ, որ ԱՀԿ-ն անպայման պետք է անդրադառնա այդ հարցին»: Ադրբեջանի դեպքում շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի ճնշումը Հայաստանի վրա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից: Հնարավոր է, պայմանավորվածություն ձեռք կբերվի հայկական կողմի վետոն վրացականի հետ փոխանակելու վերաբերյալ: Այդ դեպքում կարելի է ակնկալել մեծ քաղաքական խաղ, սակայն Հայաստանը կկարողանա պնդել իրենը: Ամեն ինչ կախված է գերտերություններից:

Ի դեպ, ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ Թուրքիայի կողմից խոչընդոտելու կամ շանտաժի փորձեր չեն եղել, թեեւ Անկարային դժվար է կասկածել Հայաստանի հանդեպ ջերմ զգացմունքներ տածելու մեջ: Սակայն Թուրքիայի դիրքորոշումը միշտ թելադրվում է պրագմատիզմով: Ադրբեջանի դեպքում ամեն ինչ այլ է: Ադրբեջանը հուսով է, որ համաշխարհային հանրությունը որոշակի պատժամիջոցներ կձեռնարկի Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ, նույնիսկ չմտածելով, որ պատժամիջոցներ կարող են կիրառվել հենց իր հանդեպ: Վերջերս Բաքվի համար գլխացավանք են դարձել ԶԼՄ-ները, որոնց փակման հարցում Ալիեւը գրեթե պրոֆեսիոնալ է դարձել: Գուցե, Բաքվում չեն կարեւորում խոսքի ազատությունը եւ այլ եվրոպական արժեքները, սակայն Եվրոպայի Խորհրդում այլ կերպ են մտածում, ինչ հայտարարություններ էլ անի Թերի Դեւիսը: Սակայն ամենալուրջ բանը, ինչին կարող է հանդիպել Բաքուն, դա ԱՀԿ անդամակցության վետոն է, որը մի կազմակերպություն է, որ կոչված է զարգացնել տնտեսությունը: Սակայն, ինչպես հայտնի է, առանց քաղաքականության տնտեսություն չի լինում եւ այդ կազմակերպության անդամ դառնալու համար երկիրը պետք է մի շարք պարտավորություններ կատարի: Դրանց թվում են օրենսդիր եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները: ԱՀԿ շրջանակներում բարեփոխումները վերաբերում են երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին եւ ասպեկտներին: Սակայն հարցէ, թե որքանով է Բաքուն պատրաստ բարեփոխումների, որոնք կարող են նավթադոլարների հոսքը շեղել Ալիեւների գրպանից:

Ջանադրաբար ներկայացնելով բարգավաճ Ադրբեջանի պատկերը, կրտսեր Ալիեւը, կարծես թե, մոռանում է, որ ԽՍՀՄ-ում չի ապրում եւ «Լայնորեն է քայլում Ադրբեջանը» կարգախոսը ուղղակի մանկական հեքիաթ է: Բանակցությունները Հայաստանի եւ ԱՀԿ-ի միջեւ տեւեցին 9 տարի, եւ ոչ ոք հաջողություն չէր երաշխավորում, ընդ որում, որ մերժման համար ակնհայտ առիթներ չկային: Իսկ Ի.Ալիեւին ԱՀԿ-ն հարկավոր է` առաջին հերթին դա դրամակն միջոցներ են, եւ իհարկե, քաղաքական շահ: Այնպես որ, պատերազմով սպառնալուց առաջ, ավելի լավ կլինի մտածել, թե որքան դա կարժենա:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---