Թուրքիայում թեժանում են նախընտրական կրքերը

Հենց խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությունը Էրդողանի կուսակցության դեմ մի շարք մեղադրանքներ է առաջ քաշել

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդական-հանրապետական կուսակցությունը երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանին մեղադրել է, որ նա պատրաստվում է «Մեծ Մերձավոր Արեւելք» պակտի շրջանակներում Էրզրում նահանգը հանձնել Հայաստանին: Դա իրոք սենսացիոն հայտարարություն է, եւ թուրքական ընդդիմության ներկայացուցիչները` Դենիզ Բայկալի գլխավորությամբ, կարող են դա խաղարկել նախընտրական արշավի ժամանակ, որը իր ավարտին է մոտենում: Ճիշտ է, մեղադրանքը մանրակրկիտ դիտարկման ժամանակ չի դիմանում որեւէ քննադատության, այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ նա զրկված չէ հիմքերից:
PanARMENIAN.Net - Ամբողջ Արեւմտյան Հայաստանը, կամ ինչպես ասում են Թուրքիայում, Արեւելյան Անատոլիան, բնակեցված է քրդերով: Ժամանակները փոխվել են եւ այժմ քրդերը Վանում եւ Էրզրում հարմար առիթ են փնտրում, որպեսզի անկախ Քրդստան ստեղծեն Հայաստանի հետ սահմանի վրա: Դրա համար շատ քիչ բան է անհրաժեշտ. հենց Թուրքիան ներխուժի Հյուսիսային Իրաք, անատոլիական քրդերը, համերաշխության զգացումից ելնելով, ապտսամբություն կբարձրացնեն եւ ինչ է սպասվում Թուրքիային` դժվար չէ գուշակել: Հնարավոր է, այդ պատճառով է, որ ներխուժման X ժամը անընդհատ հետաձգվում է:

Սակայն բանը միայն ընդդիմության մերկախոս մեղադրանքներում չէ: Նման պրակտիկա կա ոչ միայն թուրքական, այլեւ հայկական, ադրբեջանական, վրացական իրականության մեջ: Ամենահեշտն է մեղադրել իշխող կուսակցությանը բոլոր հնարավոր եւ անհնար մեղքերում, քան ներկայացնել սեփական ծրագիրը: Թուրքիան ներկա դրությամբ շատ բարդ վիճակում է գտնվում: Մի կողմից, նրա գլխավերեւում կախված է Եվրամիությանը չանդամակցելու դամոկլյան սուրը, մյուս կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, եւ վերջապես, ինչը քիչ կարեւոր չէ, ԱՄՆ-ի կողմից աջակցության բացակայությունը Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) դեմ պայքարում: Այս բոլորը միասին կարող է պայթեցնել երկիրն ու վերադարձենլ նրան օսմանյան ժամանակներ: Վերջիվերջո, Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) երկիրը տանում է դեպի իսլամ, որը Օսմանյան կայսրության գլխավոր գաղփարախոսությունն էր, չէ որ սուլթանը Ալլահի կուսակալն էր երկրի վրա: Կարելի է ասել, որ Թուրքիայի ապագա նախագահը, եթե հաղթանակ տանի Էրդողանի կուսակցությունը, իսկ ամեն ինչ հենց դրան է գնում, պետական գաղփարախոսության հիմքում դնելու է իսլամական արժեքները: Չարժէ մոռանալ, որ Թուրքիայի 70-միլիոնանոց բնակչության միայն 1/3-ն ապրում եվրոպական հատվածում: Մնացածը առանձին խուլ նահանգների բնակիչներ են, որտեղ մինչեւ հիմա անհավատարիմ կանանց հողի մեջ թաղելը, քարերով ծեծելն ու տարբեր նման «գրավիչ բաները» ավանդույթ են համարվում: Եւ այդ 2/3-ը կքվեարկեն հօգուտ AKP-ի:

Սակայն բոլոր այս դրույթներում մի կարեւոր հանգամանք կա: Դա զինվորականների իշխանությունն է, Թուրքիայի Գլխավոր շտաբի բացառիկ իրավունքը` փոխելու կառավարությունը «ելնելով ազգային շահերից»: Ճիշտ է, Սահմանադրության վերջին խմբագրության մեջ, Եվրամիության պնդմամբ, հոդվածը մի քիչ փափկացվել է, սակայն օրենքի խախտմանը Թուրքիայում, ինչպես բոլոր ասիական երկրներում, պատների արանքով են նայում: Այդպես է եղել Թուրքիայում մի քանի անգամ, այդպես է եղել Իրաքում, երբ իշխանության գլուխ անցավ գնդապետ Սադամ Հուսեյնը: Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ գեներալ Բոյուկանիտը հասկացրեց միջազգային հանրությանը, որ եթե բանակը որոշի մտնել Հյուսիսային Իրաք, նա դա կանի: Դրա ապացույցն է Թուրքիայի զինված ուժերի 140-հազարանող կորպուսը` տեղակայված Իրաքի հետ սահմանին:

Ամեն դեպքում, հենց խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությունը Էրդողանի կուսակցության դեմ մի շարք մեղադրանքներ է առաջ քաշել: Բանը նրանում է, որ AKP-ի հաղթանակը կանխատեսելի է: Հայաստանը դրանից ոչինչի չի շահի եւ չի էլ կորցնի. Թուրքիայի ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի հարցում կշարունակվի: Եւ Անկարան դա անում է ոչ միայն «եղբայր» Ադրբեջանի, այլեւ սեփական շահերից ելնելով:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ

Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---