Թուրքական լոբբին իր ծանր հրետանին է գործի դրել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի դեմ

Ամերիկացի նախկին դիվանագետները կասկածի տակ են դնում մարդու իրավունքներն ու բարոյականությունը, այսինքն այն արժեքները, որոնց վրա հիմնված է իրենց երկիրը

ԱՄՆ ութ պաշտոնաթող պետքարտուղաերի հայտարարությունը ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանությամ մասին 106-րդ բանաձեւի մասին վրդովմունք առաջացրեց ոչ միայն Սփյուռքում, այլեւ Հայաստանում: Թուրքիան, դատելով ամեն ինչից, նախավերջին շանսն է մնացել իր կողմը տեղափոխելու կշեռքի նժարը: Վերջինը կլինի ՌՕՈՒ կայանի փակումը Ինջիրլիկում, եւ գուցե գործողությունների իրագործում Իրաքում ամերիկյան բանակի դեմ: Ամենայն հավանականությամբ, հենց դրանից էլ վախենում են ԱՄՆ-ում:
PanARMENIAN.Net - Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ-ի պաշտոնաթող պետական քարտուղարներ` Մադլեն Օլբրայթը, Ջեյմս Բեյքերը, Ուորրեն Քրիսթոֆերը, Լորենս Իգլբերգերը, Ալեքսանդր Հեյգը, Հենրի Քիսսինջերը, Քոլին Փաուելը եւ Ջորջ Շուլցը դիմել են նամակով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որտեղ համոզում էին նրան չդնել քվեարկության Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Պետդեպարտամենտի նախկին ղեկավարները մտահոգություն են հայտնել այն մասին, որ «բանաձեւի ընդունումը կարող է վտանգի ենթարկել ԱՄՆ-ի ազգային շահերը տարածաշրջանում, ներառյալ Իրաքում եւ Աֆղանստանում տեղակայված զորքերը, եւ վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով, ԱՄՆ վարչակազմը անբավարավածություն է զգում բարոյական ներուժում ցեղասպանությունների շարքը դադարեցնելու համար. Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում: «Մեզ` ամերիկացիներիս, հատկապես անհագստացնում է այն փաստը, որ Կոնգրեսին ուղղված զգուշացման մեջ վախ կա Թուրքիայի նկատմամբ եւ օգտվում են մեր ազգային խղճից` ի շահ արտասահմանյան պետության»,- նշել է նա:

Իր հերթին, Ամերիկայի Հայկական համագումարը (AAA) եւս անհամձայնություն է արտահայտում «դիվանագետների չմտածված նամակի» առնչությամբ` այն անվանելով անհետեւողական ամերիկյան արժեքների տեսանկյունից: «Որքան արդարացումներ է պետք մտածել ճմշարտությունը ճանաչելուց խուսափելու համար: Նախկին պետաքրտուղարները չկարողացան հաղթահարել Թուրքիայի մերժումը Հյուսիսային Իրաք ամերիկյան զորքերի համար միջանցք տրամադրելու հարցում, ինչը հանգեցրեց ամերիկյան զինվորների մահվան»,- ասվում է AAA-ի հայտարարության մեջ:

Փաստորեն, նախկին դիվանագետները կասկածի տակ են դնում մարդու իրավունքներն ու բարոյականությունը, այսինքն այն արժեքները, որոնց վրա հիմնված է իրենց երկիրը: Սկզբունքորեն, ստացվում է այնպես, ինչպես եւ պետք է լիներ. բարոյականության մասին խոսքերն ու ազգային շահերը հազվադեպ են կողք կողքի լինում:

Անմասն չի մնացել նաեւ պաշտոնական Երեւանը, քանի որ տվյալ հարցը շոշափում է ոչ միայն հայ-ամերիկյան կամ թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցը, այլեւ Հայաստանի անվտանգությունը: «Վրդովմունքով եմ ծանոթացել ԱՄՆ պետքրատուղարների նամակին` ուղղված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին, որով նրան կոչ են անում տապալել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հարցով քվերակությունը»,- ասվում է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարության մեջ: Նրա խոսքերով, իրոք ցավալի է, որ ութ փորձառու դիվանագետ տեղիք են տալիս Թուրքիայի մեքենայություններին: «Կարդացի նամակում այնպիսի պնդումներ, որ բանաձեւը կարող է վնաս հասցնել հայ-թուրքական հարաբերություններին: Ես ափսոսանքով պիտի նշեմ, որ որեւէ գործընթաց, որը կխթաներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը, գոյություն չունի: Մտահոգություններ հայտնել գոյություն չունեցող գործընթացը վնասելու առումով` նվազագույնը շինծու կեցվածք է»,- ընդգծել է Օսկանյանը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---