Էլմար Մամեդյարովն ընդդեմ Սաֆար Աբիեւի. Ադրբեջանի քաղաքական իրականությունըԱդրբեջանական ԶԼՄ-ներում պարբերաբար շրջանառվող ռազմատենչ հայտարարությունները լավ են ազդում ադրբեջանական ժողովրդի վրա, սակայն բացասաբար են ազդում պետության վարկանիշի վրա արտերկրում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի սկանդալային հայտարարությունից հետո` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի 100-տոկոսանոց հավանականության մասին, Բաքվում սպասողական լռություն տիրեց: Դատելով ամեն ինչից` Իլհամ Ալիեւի թիմը սպասում էր միջազգային հանրության վերաբերմունքին պաշտպանական գերատեսչության ղեկավարի հստակորեն սադրիչ հայտարարությանը: Եւ այն չուշացավ: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները անմիջապես պատասխանեցին Աբիեւի «ռազմատենչությանը», երեւի թե արդեն 100-րդ անգամ կրկնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորումը անընդունելի է: Սաֆար Աբիեւի տեսադաշտից, երեւի թե, վրիպել էր այն, որ մի բան է, երբ Իլհամ Ալիեւն է խոսում պատերազմի մասին, ելույ թ ունենաալով իր քաղաքացիների առջեւ, եւ այլ բան է` խոսել այդ մասին ԱՊՀ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների գագաթնաժողովին: 11 դեկտեմբերի 2007 PanARMENIAN.Net - Ինչպես բազմաթիվ անգմներ նշվել է, ադրբեջանական ԶԼՄ-ներում պարբերաբար շրջանառվող ռազմատենչ հայտարարությունները եւ «հայ զինված ուժերի կողմից հրադադարի խախտման փաստերը» լավ են ազդում ադրբեջանական ժողովրդի վրա, սակայն բացասաբար են ազդում պետության վարկանիշի վրա արտերկրում: Դժվար թե, Իլհամ Ալիեւը հայտարարի պատերազմ սկսելու պատրաստակամության մասին Պուտինի կամ Բուշի հետ հանդիպմանը, կամ էլ ԵՄ-ում: Առավել եւս, որ բառացիորեն երեկ ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան ընդգծել է ռազմական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու անթույլատրելիությունը, նշելով որ ԵՄ-ն թույլ չի տա, որպեսզի իրադարձությունները վատագույն ուղիով զարգանան: Բուենոս Այրեսի Սան-Անդրես համալսարանի պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանի կարծիքով, Ադրբեջանի կամ ցանկացած այլ պետության ռազմատենչ հայտարարությունները առաջին հերթին բնակչության վրա ազդելու ներքին լծակներ են: «Սակայն այլ կողմից, $1 մլրդ բյուջեով Իլհամ Ալիեւը կարող է նման հայտարարություններ անել: Սակայն դա չի նշանակում, որ նրան թույլ կտան սրել իրավիճակը: Դա չեն թույլ տա ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը: Դա բլեֆ է եւ շահարկում: Սակայն Ադրբեջանը շատ զենք ունի, այն էլ ամենաժամանակակից: Եւ բոլոր այդ հայտարարությունները Հայաստանը պետք է լրջորեն ընդունի եւ չմոռանա, որ Ադբեջանում շատ ուժեղ է պարտվածի սինդրոմը: Պատերազմի կոչերը ազգը համախմբելու նպատակ ունեն, ինչը ինքնին կարող է պատերազմի նախանշան լինել»,- գտնում է Տեր-Ղուկասյանը: Սակայն իսկական անակնկալ դարձավ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, ով դեմ հանդես եկավ այն մտքին, որ Ղարաբաղի հակամարտությունը կարելի է զինված ճանապարհով կարգավորել: Նրա խոսքերով, խաղաղ գործընթացը անհրաժեշտ է շարունակել, իսկ ռազմական մեթոդը մեծ մոլորություն է: «Հետաքրքիր է տեղեկանալ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի ռակցիային, ով օրերս ԱՊՀ ներկայացուցիչների նիստին հայտարարել է պաշտոնական Բաքվի պատրաստակամության մասին` զենքի ուժով ազատագրել հայերի կողմից բռնազավթած տարածքները: Ռազմական նախարարը նույնիսկ թվաբանական հաշվարկներ ներկայացրեց, ըստ որոնց լայնամասշտաբ պետերազմի վերսկսման հավանականությունը «գրեթե 100-տոկոսանոց է»: Հնարավոր է, որ ադրբեջանական կողմը` ի դեմս երկու նախարարների, ցուցադրում է բոլոր հնարավորությունների առկայությունը, սակայն հնարավոր է, որ, որքան էլ ծամծմված չհնչի, դիվանագետը իր գործն է անում, իսկ զինվորականը` իր: Եւս մեկ պահ Էլմար Մամեդյարովի ելույթից շատ գրավիչ է. «Մեր բանակիցները հայերին բացատրում են նրանց ազգային շահը: Ամենայն հավանականություն, հայերը դեռ այդ հարցում չեն կողմնորոշվել, կամ մերոնք են քիչ լուսաբանում»,- ասել է Մամեդյարովը, գրում է Analitika.az-y: Մեծ հաշվով, տարօրինակ ոչինչ չկա Մամեդյարովի հայտարարություններում: ԱԳՆ ղեկավարը դիվանագետ է եւ պետք է հարթի սուր իրավիճակները: Երկու դեպքում էլ հայտարարությունները նախաձեռնվել են Ադրբեջանի նախագահի կողմից, առանց որի թույլտվության բաքվեցի դիվանագետներն ու զինվորականները ինչ-որ բան ասելու իրավունք չունեն: Դա ամրագրված է Ադրբեջանի Սահմանադրությունում. երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է պետության ղեկավարը, իսկ ԱԳՆ-ն այն կյանքի է կոչում: Ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի եւ բազմաթիվ այլ երկրների: Նույնը վերաբերում է նաեւ պաշտպանության նախարարի հայտարարություններին, որոնք չեն կարող արվել առանց գերագույն հրամանատարի թույլտվության: Այլ բան է զարմացնում. Բաքվում իրո՞ք կարծում են, որ հակահայկական տարբեր հայտարարությւոնները, որոնք շրջանառվում են Ինտերնետում, հասնում են շարքային ադրբեջանցիներին, ովքեր ոչ միայն Ինտերնետ, երբեմն նույնիսկ էլեկտրականություն չեն ունենում: Եւ դա, ընդ որում, նավթի եւ գազի հսկայական պաշարներով երկրում... Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |