Հայաստանը ստիպված է լինելու ընտրե՞լ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի` այսինքն ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ

Ռուս փորձագետների մեծամասնությունը գտնում է, որ քանի որ Հայաստանը ելք չունի դեպի ծով, նա, լինելով Ռուսաստանի միակ ճշմարիտ եւ մշտական դաշնակիցը տարածաշրջանում, չի կարող առանցքային դաշնակից համարվել

ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասում Մոսկվայի եւ Վաշինգտոնի սուր մրցակցության պայմաններում տարածաշրջանում իշխող դիրք զբաղեցնելու համար, գնալով աճում է: Բանը նույնիսկ նրանում չէ, որ Վրաստանը ձգտում է ցանկացած գնով դառնալ Դաշինքի լիիրավ անդամ եւ ոչ էլ ռուսական կողմի համառ դիմադրությանում նրա այդ ցանկությանը: Դաշինքի սերտ համագործակցությունը բոլոր երեք հարավկովկասյան երկրների հետ հուշում է, որ ԱՄՆ-ն անում է ամեն հնարավորը Հարավային Կովկասը Ռուսաստանից պոկելու համար: Որոշ իմաստով դա արդեն իսկ հաջողվել է Վրաստանի եւ Ադրբեջանի պարագայում:
PanARMENIAN.Net - Հերթը Հայաստանինն է, որն, ըստ ռուս քաղաքական գործիչների, ՌԴ-ի գրեթե միակ դաշնակիցն է տարածաշրջանում: Սակայն իրավիճակն այնպիսին չէ, ինչպես դա ներկայացվում է Մոսկվայից: Ռուս փորձագետների մեծամասնությունը գտնում է, որ քանի որ Հայաստանը ելք չունի դեպի ծով, նա, լինելով Ռուսաստանի միակ ճշմարիտ եւ մշտական դաշնակիցը տարածաշրջանում, չի կարող առանցքային դաշնակից համարվել: Տարածաշրջանում Ռուսաստանի առանցքային դաշնակիցներ կարող են համարվել միայն Վրաստանն ու Ուկրաինան: Այսինքն այն երկրները, որոնք ձգոտւմ են ՆԱՏՕ: Ճիշտ է կա նաեւ Թուրքիան, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի բոլոր ծրագրերին, միաժամանակ լինելով Դաշինքի լիիրավ անդամ: Հենց Թուրքիան է կողմ Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին` ձգտելով իրեն ամուր թիկունք ապահովել քրդերի դեմ պայքարում: Եվ պետք է ասել, որ դա նրան հաջողվում է: Մասնակցելով «Միջերկրական ծովային երկխոսություն», «Համագործակցության Ստամբուլի նախաձեռնություն» ծրագրերին, տրամադրելով «Ինջիրլիկ» ռազմակայանը ամերիկյան ինքնաթիռներին Աֆղանստան եւ Իրաք թռիչքներ կատարելու համար` Թուրքիան իրոք դառնում է անփոխարինելի երկիր տարածաշրջանում: Ավելին, Կարսի պայմանագրով Թուրքիան կարող է միջամտել հակամարտության կարգավորմանը Աբխազիայում, ինչն էլ անում է ԱՆՏՕ-ի քողարկման տակ:

Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարությունը Վրաստանին ծավալուն ռազմական օգնություն ցուցաբերելու կուրս է վերցրել: Ըստ գերատեսչության, նման գործողությունները բացատրվում են երկրի նախապատրաստմամբ Հյուսիս-ատլանտյան դաշինքին ինտեգրվելուն: Ըստ Մոսկվայի տվյալների, Թբիլիսիին օգնություն ցուցաբերելու հարցում առավելագույն ակտիվություն են ցուցաբերում ԱՄՆ-ն, Թուրքիան, Բուլղարիան, Չեխիան, Ուկրաինան եւ Իսրայելը: Այս ամենն ապակայունացնում է ռազմաքաղաքական իրավիճակի զարգացումը Անդրկովկասի տարածաշրջանում: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների, օտարերկրյա պետությունները սպառազինություն եւ ռազմական տեխնիկա են առաքում Վրաստան, մասնակցում են վրաց զինծառայողների պատրաստմանը` ներառյալ նրանց ուսուցումը ՆԱՏՕ-ի երկրների ուսումնական հաստատություններում, ֆինանսական օգնություն են ցուցաբերում: «Ընդ որում հաճախ արեւմտյան երկրների ռազմա-տեխնիկական աջակցությունն անհատույց է իրականացվում»,-ասվում է պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Փաստորեն միայն Հայաստանն է դուրս մնում ՆԱՏՕ-ի արբանյակից: Ճիշտ է, կա անհատական գործընկերության անհատական ծրագիր: Սակայն, դա հավանաբար, բավարար չէ, քանի որ Հայաստանը անդամակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը` ՀԱՊԿ-ին, որը ծառայում է ռուսական շահերին տարածաշրջանում եւ օգնում է Հայաստանին պահպանել հայ-թուրքական սահմանը: Սակայն դաշինքը դրա հետ երկար չի հաշտվի: Եթե Ռուսաստանին չհաջողվի իր կողմը քաշել Վրաստանին եւ Ուկրաինային ու Ադրբեջանին, Հայաստանը միայնակ կմնա: Դա լավ են հասկանում նաեւ ՆԱՏՕ-ում եւ, որպես արդյունք, զորավարժություններ են անցկացնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում` գովասանքներ չխնայելով հայկական բանակի հասցեին, որն իրոք արժանի է դրան:

«Մասնագիտական առումով հայկական բանակը շատ լավ է պատրաստված: Ես դրանում համոզվեցի դեռեւս ՆԱՏՕ-ի Best effort 2003 զորավարժությունների ժամանակ, որոնք անցան Հայաստանում: Ներկայիս CooperativeLongbow/ Lancer-2008 զորավարժությունները ՆԱՏՕ-ի ուժերի համատեղ գործողությունների մշակում է: Նրանք կնպաստեն նաեւ զինծառայողների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը եւ նրանց համապատասխանեցմանը ՆԱՏՕ-ի չափանիշներին»,-Երեւանում հայտարարել է Դաշինքի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Կլաուդիո Վերչելոտտին:

Կարող է այնպես պատահել, որ Հայաստանը ստանա ՆԱՏՕ-ին անդամակցելու Գործողությունների պլան, թեեւ հայկական արտաքին եւ պաշտպանական քաղաքականության օրակարգում այդ հարցը չկա: Դեռեւս: Ով իմանա, թե ինչ փոփոխություններ կարող են լինել մոտակա մի քանի տարում այդքան անհանգիստ տարածաշրջանում, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ ԱՄՆ-ն չի հրաժարվել «Մեծ Մերձավոր Արեւելք» ստեղծելու գաղափարից, որը ներառում է բուն Մերձավոր Արեւելքը, Հարավային Կովկասը, Թուրքիան, Արաբական թերակղզին, Իրանը, Աֆղանստանն ու Պակիստանը: Կարող է այնպես պատահել, որ Հայաստանը ստիպված լինի ընտրություն կատարել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի` այսինքն ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---