Ինչի՞ կհանգեցնի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը

Ղարաբաղյան հակամարտությունը միշտ էլ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մրցակցության ձեւաչափ է եղել

Երեւանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Մոսկվա հրավիրելու մտադրության մասին ինչ-որ արտառոց բան չդարձավ: Տարածաշրջանում օգոստոսյան իրադարձություններից հետո բոլորին պարզ էր, որ Ռուսաստանը չի բավարարվի «Վրաստանը խաղաղության պարտադրելով». կհաջորդեն քայլեր` ուղղված Հարավային Կովկասում խարխլված ռուսական դիրքերի ամրապնդմանը:
PanARMENIAN.Net - Նրանում, որ դրանք խարխլվել են, ոչ մի կասկած չկա. դժվար թե տարածաշրջանի երկրները կցանկանան վրացական սցենարի կրկնություն տեսնել: Ձեռքերը ոլորելու քաղաքականությունը, հատկապես ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում, որը չի շրջանցել եւ Ռուսաստանը, չի կարող հանգեցնել Մոսկվայի կարծիքի հետ լուռ համաձայնության: Հայաստանը, որքան էլ որ տարօրինակ է, հայտնվեց շատ ավելի շահեկան իրադրության մեջ, քան Վրաստանն ու Ադրբեջանը: Նա չունի ոչ նավթ, ոչ էլ ելք դեպի ծով, բայց ունի ցանկություն նվազագույն կորուստներով կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը: Այժմ չենք խոսի այն մասին, որ դա ԼՂՀ հետեւում անելը այնքան էլ բարոյական չէ, բանը դրանում չէ: Պարզապես Երեւանը որոշակի խթան է ստացել եւ որոշակի ազատություն` խաղարկելու անհանգստացնող հարցը: Այն բանից, թե ինչպես նա կտնօրինի դա, կախված է ոչ միայն ԼՂՀ, այլեւ իր` Հայաստանի ապագան, եւ Երեւանում չեն կարող դա չհասկանալ:

Տարածաշրջանը կտրուկ փոխվում է եւ, փաստորեն, շուտով մենք գործ ենք ունենալու նոր Հարավային Կովկասի հետ: Դա նաեւ նոր հարաբերություններն են` Ռուսաստան- Հարավային Կովկաս, ԱՄՆ- Հարավային Կովկաս, Թուրքիա- Հարավային Կովկաս: Դե իսկ ղարաբաղյան հակամարտությունը միշտ էլ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մրցակցության ձեւաչափ է եղել: Այդ մրցակցությունը եղել է եւ միշտ կա, բայց այժմ այն ակտիվացել է, ինչի մասին էլ խոսում են վերջին իրադարձությունները` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Քանդոլիզա Ռայսի հետ Վաշինգտոնում, Դենիել Ֆրիդի մեկօրյա այցը, իսկ մինչ այդ` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցը: Բայց «հնգօրյա պատերազմից» հետո Ռուսաստանի համար մի մեծ խնդիր է ծագել. հիմնավորապես փչացված է իմիջը միջազգային հանրության աչքերում եւ, դրանից ելնելով, պետք է ցույց տալ, որ ՀՕ եւ Աբխազիայի խնդրի լուծումը բացառություն է, ՌԴ-ն կարող է լուծել հակամարտությունները եւ այլ ճանապարհով, այսինքն` բանակցությունների: «2008թ. օգոստոսի իրադարձությունները նոր հող ստեղծեցին ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար: Ադրբեջանը երբեք չի դառնա այնպիսի արեւմտամետ պետություն, ինչպիսին Վրաստանն է: «Ավելին, փոխվել է Վրաստանի գնահատականը որպես նավթի եւ գազի արտահանման երկիր-փոխադրող, նորովի է գնահատվել Հայաստանը: Իր դերն է խաղացել նաեւ «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասյան պլատֆորմը սկսել էր մշակվել դեռեւս այս տարվա գարնանը, պարզապես «հնգօրյա պատերազմը» Անկարային գործողությունների դրդեց: Թուրքական նախաձեռնությունը որոշակի գործոն է դարձել ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններում, այլեւ տարածաշրջանում մթնոլորտի ընդհանուր փոփոխման գործում»,- գտնում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նա նաեւ նշել է իրադարձություններն արագացնելու Ռուսաստանի «անհասկանալի» ձգտումը: «Ներկայումս կրկնվում է Ռամբույեն եւ Բուխարեստը հայելային արտապատկերմամբ. Ռուսաստանը փորձում է անել այն, ինչն այն ժամանակ փորձում էր անել ԱՄՆ-ն: Բայց հակամարտող կողմերի համար գերադասելի է ստատուս-քվոն եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի օգնությունը կարգավորման գործում: Ես համոզված չեմ, որ գործընթացի արագացումը բխում է Ռուսաստանի շահերից»,- ընդգծել է Մինասյանը:

Ռուսաստանի Պետական Դումայի պաշտպանության գծով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Զավարզինի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների նշանակված հանդիպումը նոր խթան կհանդիսանա բանակցային գործընթացի համար եւ կնպաստի տարածաշրջանում լարվածության վերացմանը: «Ղարաբաղյան կարգավորման հարցը կարելի է լուծել միայն պայմանագրային հիմքի վրա եւ միջազգային սկզբունքների խիստ պահպանման դեպքում, ընդ որում, պետք է բավարարվեն բոլոր շահագրգռված կողմերը»,- ասել է Զավարզինը:

Միայն մի բան է անհասկանալի` ինչպես կարող են բավարարվել հակամարտության բոլոր կողմերը...

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---