Հարկավոր են արդյո՞ք Հայաստանին նորմալ հարաբերություններ Թուրքիայի հետ պատմական հիշողության կորստի գնով

Եթե վաղն Անկարան հայտարարի, որ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես Հայաստանի ու Ադրբեջանի գործն է, դա առանձնապես ոչ ոքի չի զարմացնի, նույնիսկ` Բաքվում

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին այցը Ստամբուլ ավելի շատ հարցեր առաջացրեց, քան Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում ընթացիկ տարվա սեպտեմբերին: Այցի ընթացքում երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մի շարք սենսացիոն հայտարարություններ արեցին, որոնցից գլխավորը Անկարայի մտադրությունն է առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեսպան գործուղել Հայաստան: Եթե նման բան տեղի ունենա, ապա բավականին դժվար է պատկերացնել, թե դա ինչպես է լինելու:

PanARMENIAN.Net - Կա դիվանագիտական կանոնադրություն, որը ենթադրում է տվյալ երկրի դեսպանի կողմից հավատարմագրերի պարտադիր հանձնում պետության ղեկավարին: Եթե դա տեղի չի ունենում, ուրեմն, դեսպանը, այս դեպքում Թուրքիայի դեսպանը, ուղղակի վերածվում է հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի, ինչը ոչ մի կերպ չի կարելի համարել նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Որոշ էյֆորիան, համենայնդեպս, հայկական կողմից, որոշ չափով զգուշավորություն է առաջացնում: Թուրքական մամուլի պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ նախարարները չեն անդրադարձել Հայոց ցեղասպանության թեմային...Այդ դեպքում ինչպես բացատրել այն փաստը, որ որպես Երեւան դեսպան ուղարկելու պայման Թուրքիան դիտում է Հայաստանի համաձայնությունը 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման նպատակով պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Ավելին, մի շարք թուրքական ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել այն մասին, որ Է.Նալբանդյանը համաձայնվել է նման հանձնաժողովի ստեղծմանը: ՀՀ ԱԳՆ-ն կտրականապես հերքեց այդ լուրը: «Հայաստանի արտգործնախարարությունը հերքում է որոշ թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունն, ըստ որի, իբր, ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանը Ստամբուլում կայացած մամլո ասուլիսի ժամանակ համաձայնվել է Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելուն: Է.Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում անփոփոխ է»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Սակայն գլխավորն այն է, թե հարկավոր են արդյո՞ք Հայաստանին նորմալ հարաբերություններ Թուրքիայի հետ պատմական հիշողության կորստի գնով: Վստահաբար, ոչ: Ըստ պատմաբան ու դիվանագետ Արա Պապյանի, Հայաստանին հարկավոր են դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Թուրքիային դրանք առավել եւս հարկավոր են: Հենց այդ պատճառով էլ անց է կացվում յուրատեսակ քաղաքական փիար-արշավ համոզելու համար աշխարհին, որ Անկարան միշտ բարեկամաբար է տրամադրված բոլորի, եւ առավել եւս հայերի հանդեպ: Ըստ իս, գլխավորն այստեղ այն է, որ պետք չէ ընկնել Անկարայի ազդեցության տակ եւ ժամանակից շուտ ուրախանալ: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ սահմանի բացման հետ Հայաստան կգան միայն թուրքական ապրանքներ:

Ճիշտ է, ձթի այս մեծ տակառում կա նաեւ մի գդալ մեղր` Թուրքիայի համար Լեռնային Ղարաբաղի հարցը գնալով երկրորդական է դառնում եւ դա չի կարող չուրախացնել: Փաստորեն, եթե վաղը Անկարան հայտարարի, որ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես Հայաստանի ու Ադրբեջանի գործն է, դա առանձնապես ոչ ոքի չի զարմացնի, նույնիսկ Բաքվում: Թեեւ պետք է խոստովանել, որ Ադրբեջանի համար դա սառը ցնցուղի ազդեցություն կունենա, ինչը, հուսով ենք, կբացի նրանց, նավթային շղարշով մշուշված, աչքերը:

Իրականում Թուրքիան սկսել է իրականացնել Կովկասում համագործակցության ու կայունության պլատֆորմի նախագիծը եւ Նալբանդյանի այցը կարելի է գնահատել այս տեսակետից, քան ուղղակի պաշտոնական ներկայություն ՍԾՏՀ նիստին: Ըստ Թուրքիայում ՌԴ դեսպան Վլադիմիր Իվանովսկու, Կովկասյան պլատֆորմի հինգ երկրների` Թուրքիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները, հանարվոր է, որ հանդիպեն տարեվերջին նախաձեռնության համապարփակ քննարկման նպատակով: Ըստ ռուս դիվանագետի, Թուրքիայի նախաձեռնությունը համապատասխանում է ՌԴ շահերին:

Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն կլինի նոր տարածաշրջանային միավորման ճակատագիրը: ՎՈՒԱՄ-ը, որ ստեղծվեց ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ, գրեթե գոյություն չունի, անկախ վրաց եւ ադրբեջանցի քաղաքական գործիչների հայտարարություններից: Այս կազմակերպությունը, եթե այն ստեղծվի, կվերահսկվի Անկարայի կողմից, եւ, հավանաբար, նույն ճակատագրին կարժանանա, քանի որ հնգյակի նպատակները չափազանց տարբեր են:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---