ԵՄ Գլխավոր քարտուղարը հավատարիմ է իրեն, երբ գործը հասնում է Ադրբեջանին

Ալիեւն իր խոսքը հասցրել է նրան, որ պատմական եւ մշակութային հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում հարված է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ աշխարհի համար

Բաքվում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի երկրների մշակույթի նախարարների միջագային ասուլիսը: Ինչպես միշտ, առանձնացավ ԵԽ գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը, ու, թեեւ, մենք արդեն կարիք չունենք զարմանալու նրա արտահայտություններին, ամեն անգամ նա ինչ-որ նոր բան է ասում: Երբեմն անգամ թվում է, որ պ-ն Դեւիսի խոսքերը գրում են Բաքվում, ոչ թե` Ստրասբուրգում: Մշակույթի նախարարները, բնականաբար, հավաքվել էին` քննարկելու մշակութային ժառանգության պահպանման, պատմական հուշարձանների հսկողության եւ շատ այլ հարցեր: Բոլորովին հասկանալի է, որ Հայաստանի պատվիրակությունը չմեկնեց Բաքու` ելնելով անվտանգության տրամաբանությունից:

PanARMENIAN.Net - Բոլորի հիշողության մեջ տպավորվել է չորս հայ սպաների «ընդունելությունը» ՆԱՏՕ-ի ասուլիսին Բաքվում, երբ Ղարաբաղի ազատագրման Կազմակերպության (ՂԱԿ) ակտիվիստները ներխուժեցին հյուրանոց եւ քիչ մնաց հայկական պատվիրակության սպանության փորձ կատարեին: Նման «ընդունելություններից» հետո Հայաստանը պարզապես չի կարող իրեն թույլ տալ Բաքվի ուղեւորությունները: Ավելին, շուտով այնտեղ կբացվի ԱՊՀ երկրների տրանսպորտի նախարարների ժողովը, եւ ՂԱԿ մարտիկներն արդեն գուշացնում են, որ «հայերին Բաքու չեն թողնի»: Եւ ինչպե՞ս է այդ ամենից հետո իրեն պահում ԵԽ գլխավոր քարտուղարը, որը կոչված է խաղաղություն եւ արդարություն տարածել: Նա վրդովմունք է հայտնել ասուլիսին Հայաստանի չմասնակցելու կապակցությամբ` ոչ ավել, ոչ էլ պակաս: Կարծես ոչինչ չգիտի սպառնալիքների մասին, իսկ Ադրբեջանը տոլեռանտ, խաղաղ երկիր է եւ ընդամենը ցանկանում է, որպեսզի Հարավային Կովկասում, ինչպես եւ ողջ աշխարհում հայ չլինի:

Դեւիսի կարծիքով, Հայաստանն իր չմասնակցելով իրեն զրկել է Ադրբեջանի հետ երկխոսության հնարավորությունից: «Երկխոսությունը շատ կարեւոր է տարածաշրջանում: Երկխոսությունը նախագահների միջեւ նույնպես կարեւոր է, բայց գոյություն ունի երկխոսության կարիք ժողովուրդների միջեւ»,- ասել է գլխավոր քարտուղարը Բաքվի բրիֆինգի ժամանակ: Նրա հետ համահունչ ելույթ ունեցավ նաեւ Ադրբեջանի նախագահը: «Այս տարածաշրջանում կատարվող գործընթացները լուրջ վտանգ են ներկայացնում: Միջազգային իրավունքը պետք է ապահովված լինի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնված լինի, օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն: Այդ ռազմական ագրեսիան լուրջ հարված է հասցրել նաեւ մեր մշակութային ժառանգությանը: Օկուպացված տարածքներում ամեն ինչ ավիրված է: Դա պնդում ենք ոչ միայն մենք, այլեւ միջազգային կազմակերպությունները»,- հայտնել է Ալիեւը` մինչ այդ խոսքը հասցնելով նրան, որ պատմական եւ մշակութային հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում հարված է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ աշխարհի համար:

ԵԽ գլխավոր քարտուղարն իր հերթին ափսոսանք է հայտնել, որ մշակույթի եւ մշակութային ժառանգության գծով ԵԽԽՎ առաքելության այցը Ադրբեջան եւ Հայաստան հետաձգվում է: Կարելի է մտածել, թե ինքը չգիտի` ինչու այդ առաքելությունը այդպես էլ չեկավ եւ դժվար էլ գա: Բանը նրանում չէ, որ Բաքուն պնդում է, որպեսզի ԵԽԽՎ առաքելությունը Լեռնային Ղարաբաղ մեկնի Ադրբեջանի տարածքով, այլ նրանում, որ միանգամից կբացահայտվի «օկուպանտների կողմից ոչնչացված ադրբեջանական հուշարձանների» մասին սուտը: Չարժի մոռանալ, որ հենց Հայաստանն է պնդել ԵԽԽՎ առաքելության այցի վրա Հին Ջուղայի հայ միջնադարյան գերեզմանների բարբարոսական ոչնչացումից հետո:

Դրա հետ մեկտեղ իսլամական մշակույթի, գիտության եւ կրթության գծով Կազմակերպությունը (ISESCO) նույնպես մտադրված է իր առաքելությունն ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Կազմակերպության ղեկավար Աբդուլազիզա բին Օսմանա Ալ-Թուվեյջրիի կարծիքով «Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները հակասում են միջազգային իրավունքին: Օկուպացված տարածքները պետք է ազատագրվեն, իսկ ստիպված տեղափոխվածները վերադարձվեն հայրենի հողը: Այնտեղ ոչնչացվում են հուշարձանները: Առաքելությունը պետք է համոզվի նրանում, որ հուշարձանները ավերված չեն: Այն դեպքում, եթե առաքելությունը հուշարձանների ավերման փաստեր բացահայտի, ապա այդ մասին տեղեկացվելու են միջազգային հանրությունն ու իրավական մարմինները»:

Ամբողջ պատմության մեջ մեզ հետաքրքրում է միայն մի բան. Լեռնային Ղարաբաղում գտնվող ի՞նչ ադրբեջանական հուշարձանների մասին է խոսքը: Եթե Շուշիի մզկիթի մասին է, ապա այն կարգին է, իսկ նրա վերականգնումը ոչ թե Ադրբեջանի, այլ Իրանի գործն է, քանի որ Շուշիի մզկիթը Պարսկական կայսրության հուշարձան է: Աղդամի մզկիթի մինարեթները նույնպես ողջ են: Այնպես որ իզուր է ISESCO-ն այդպես իրեն Ղարաբաղ նետում: Չնայած, կարող է, իսկապես, թող գան, իրենց աչքերով տեսնեն, թե ով ինչ է ավերում: Պարզապես չկա ոչ մի երաշխիք, որ ժամանելու հետ մեկտեղ կհրապարակվի մի զույգ զեկույց:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ

Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---