Չապահովելով գյուղմթերքի բավարար ծավալներ` Հայաստանը արտահանման նոր համակարգեր է մշակում

Միավորումը կոոպերացիաների մեջ թույլ կտա ֆերմերներին կրճատել նյութական ծախսերը 30 տոկոսով և ավելացնել արտադրության ծավալները

Արդեն 20 տարի է, ինչ գյուղատնտեսության ոլորտնը Հայաստանում անկում է ապրում, ընդ որում այդ ոլորտի սուբսիդավորումը գնալով կրճատվում է, իսկ չլուծված խնդիրները` ավելանում են:

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալները Հայաստանում 2010թ. կրճատվել են երկու անգամ` կազմելով 600 մլն դրամ 2008-2009թթ. 1,6 մլրդ դրամի դիմաց: Ճգնաժամի պայմաններում պետության կողմից այդ ոլորտի սուբսիդավորումը զգալիորեն կրճատվել է և կազմել է շուրջ 600 մլն դրամ: Հատկացված գումարների մի մասը նախատեսված է անասնապահության, մասնավորապես, ծառայությունների տրամադրման և պատվաստումների համար: Մյուս մասն ուղղված է բուսաբուծության պահպանմանը` կարանտինային աշխատանքների համար: Կառավարությունը նաև միջոցներ է նախատեսել ոռոգման ջրի սուբսիդավորման համար, որի գինը 9 դրամից աճել է մինչև 11 դրամ 1 խմ դիմաց, իսկ նման սուբսիդավորման բացակայության դեպքում հարկ կլիներ վճարել 19 դրամ: Անշուշտ, կան նման առարկայական միջոցառումներ, սակայն դա բավարար չէ, քանի որ գյուղատնտեսությունը իր առանձնահատկությունների պատճառով լուրջ պետական մոտեցում է պահանջում: Եթե 2006թ. գյուղատնտեսության մեջ ներդրվել է 5 մլրդ դրամ, ապա այժմ ներդրումների ծացալն աճել է մինչև 12-15 մլրդ դրամ, ընդ որում այդ միջոցները բավարար են միայն կոսմետիկ աշխատանքների համար: Այն միջոցները, որոնք ներդրվում են Հայաստանի գյուղատնտեսության մեջ, չափազանց քիչ են արդյունավետ արդյունքներ ակնկալելու համար:

Հարկ է նշել, որ Հայաստանի գյուղատնտեսությունը զգալիորեն զիջում է իր տեխնիկական հագեցվածության մակարդակով: Օժանդակության կարգով Չինաստանի կառավարությունը որպես դրամաշնորհ 61 տրակտոր է հատկացրել Հայաստանին, սակայն դա շատ քիչ է, քանի որ հանրապետությունում հիմնականում գործում է դեռ խորհրդային տարիների տեխնիկան համապատասխան հզորությամբ:

“2010-2020թթ. Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացման հայեցակարգի” հիմքում ընկած է գյուղատնտեսության կառուցվածքային զարգացումը ժամանակակից տեխնիկական սարքավորումների ինտեգրացիայի և կիրառման հաշվին, կան պարենային անվտանգությունն ապահովելու խնդիրներ: Բացի դրանից, մենք պետք է որոշենք մեր մրցակցային առավելությունները, որպեսզի արժանի տեղ գրավենք միջազգային շուկայում: Ընդ որում, այս ողջ ընթացքում երկրի հողերի 40-50 տոկոսը շատ փոքր գյուղատնտեսական տարածքներով նույնիսկ չի մշակվում (90 հազար հա):

Բացի այդ, դեռ չլուծելով գյուղատնտեսության հիմնական խնդիրները և չապահովելով արտահանման համար բավարար գյուղմթերքի ծավալներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ օրերս քննարկել է արտահանման խթանման լոգիստիկ համակարգի զարգացման հարցը: Քննարկման ընթացքում արծարծվել են հիմնական խնդիրները, որոնք թույլ կտան խթանել տեղական արտադրողի գյուղմթերքի արտահանումը: Սակայն, նրա ստեղծման համար անհրաժեշտ է նախ ապահովել գյուղմթերքի բավարար քանակ:

Պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել գյուղացիների համար, որպեսզի նրանք շահագրգռված լինեն հողի մշակման մեջ: Ներկա պայմաններում դա նրանց համար շահավետ չէ:

Մասնագետները գտնում են, որ գյուղատնտեսական քաղաքականության մեջ պետք է իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնց դեպքում շեշտը դրվելու է գյուղացի-արտադրողների վրա, որոնք իրենց աշխատանքի հաշվին կկարողանան ապահովել ընտանիքը: Դրան կարելի է հասնել գյուղատնտեսական կոոպերացիաների կազմում միավորվելու ճանապարհով: Նրանց կարծիքով գյուղացիների միավորումը կոոպերացիաների մեջ կթեթևացնի սերմերի ու տեխնիկայի գնման, բերքի իրացման գործընթացը, կնպաստի վարկերի ստացմանը ցածր տոկոսադրույքներով: Միավորումը կոոպերացիաների մեջ թույլ կտա ֆերմերներին 30 տոկոսով կրճատել նյութական ծախսերն ու ավելացնել արտադրության ծավալները:

Միավորումը կոոպերացիաներում, ի տարբերություն խորհրդային կոլտնտեսությունների, ենթադրում է կամավոր միավորում, որտեղ հողը շարունակում է մնալ գյուղացու սեփականությունը: Ընդ որում, այսօրվա ողջ խնդիրն այն է, որ բացակայում են օրենսդրական հիմքերը կոոպերացիաների ձևավորման, ինչպես նաև պետության կողմից ֆինանսական աջակցության համար:

Բացի այդ, ըստ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի տնօրեն Գագիկ Սարդարյանի, այս փուլում գյուղացիները չեն տեսնում կոոպերացիաների ստեծղման հստակ նպատակներն ու խնդիրները: “Եթե ողջ աշխարհում դրանց ստեղծումը սկսվում է ներքևից, այսինքն` ֆերմերներից, ապա Հայաստանում ամեն ինչ հակառակն է` համակարգը մշակվում և ներդրվում է նախարարությունների մակարդակով”,-ասել է նա:

Կենտրոնի տնօրենը բերել է Ճապոնիայի օրինակը, որտեղ մարդիկ դարերով են գնացել դեպի գյուղկոոպերացիայի զարգացում, իսկ ամեն ինչ սկսվել է բրնձի դաշտերում համատեղ աշխատանքից և ընդհանուր խնդիրների համատեղ լուծումից: Բացի այդ, ըստ նրա, կոոպերացիան լավ է զարգանում ժողովրդավարական երկրներում, որտեղ յուրաքանչյուրը մասնակցում է ընդհանուր որոշումների կայացմանը: Կոոպերացիաների կայացումն արգելակող գործոններն են ազգային մտածելակերպն ու կրթության ցածր մակարդակը:

Այսպիսով, գյուղմթերքի արտահանման խթանման մասին խոսելուց և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուց առաջ, հարկավոր է մտածել, թե ինչպես և ինչ մեթոդներով կարելի է շահագրգռել գյուղացիներին ավելացնել գյուղմթերքի արտադրությունը: Այդ դեպքում գուցե հնարավոր լինի գոնե կրճատել գյուղմթերքի ներմուծումը Հայաստան, եթե չհաջողվի ավելացնել արտահանումը:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---