Հայաստանի ներքաղաքական օրակարգը փոխվում է` հայ-թուրքական գործընթացի արդիականությունը մարում է

Մայիսի 3-7 ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

Այս շաբաթ ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում զարգանում էին ղարաբաղյան խնդրի և մայիսյան տոների շուրջ: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց, որ այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: Նրա խոսքերով, Ադրբեջանի սպառնալիքներին պատասխանելու փոխարեն, Հայաստանն ինքը պետք է սպառնալիքներ ստեղծի Բաքվի համար: Իր հերթին Արտակ Շաքարյանը չի համաձայնվել Շիրինյանի հետ այն հարցում, որ Հայաստանը պետք է ինքը սպառնալիք ստեղծի, ասելով. “Վերջին 20 տարում Հայաստանը միջազգային հանրության աչքերում ստեղծել է այնպիսի երկրի իմիջ, որը հակամարտությունների խաղաղ լուծման կողմնակից է: Դրանով էլ մենք տարբերվում ենք Թուրքիայից ու Ադրբեջանից»:

PanARMENIAN.Net - Երևանում տեղի ունեցավ Հանրային խորհրդի նիստ, որտեղ ելույթ է ունեցավ Վազգեն Մանուկյանը: Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին` նա ասել է, որ ընթացքը սրանից ավելի լավ լինել չէր կարող. այս փուլում գործընթացի մեջ մտնելն ավելի կարևոր էր, քան սահմանների բացումը: Սփյուռքի հետ ճեղքվածք չեղավ, ու դա է շատ կարևոր: Վերջին 20 տարիների ընթացքում Սփյուռքը երբեք այսքան համախմբված չի եղել…»:

«Ես կարծում եմ, որ այժմ հայ-թուրքական հարաբերություններում տևական դադար կլինի»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, հայ-թուրքական գործընթացը վաղուց արդեն փակուղում է: Ընդ որում, նա նշել է, որ այդ դադարը կապված է նաև Թուրքիայում կայանալիք առաջիկա իրադարձությունների հետ: Նույն օրը Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում կտրուկ փոփոխություններ կլինեն միայն այն դեպքում, երբ բոլոր կողմերը հասկանան, որ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն այլընտրանք չունի, և Ադրբեջանը ճանաչում է նրա անկախությունը:

Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի վերջին հայտարարությունն, ասել է, որ երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել ԼՂՀ-ի օկուպացված տարածքները և ճանաչի ԼՂՀ անկախությունն ու ձերբազատվի միջնադարյան մտածելակերպից, այն ժամանակ Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին բանակցել համապատասխան հարցերի շուրջ:

Մայիսի 5-ին ԵՊՀ –ի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Մայիսին մենք միանգամից երեք տոն ենք նշում`հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում 1945թ. մայիսի 9-ին, Շուշիի ազատագրումը` 1992թ. մայիսի 8-ին և ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումը»: Հանդիպմանը ներկա էին նաև վետերաններ:

Օհանյանը զուգահեռներ է անցկացրել Հայրենական և արցախյան պատերազմների միջև` նշելով, որ երկու պատերազմն էլ պարտադրվեց մեր ժողովրդին: Նա բարձր է գնահատել հայ վետերանների ավանդը հաղթանակում` նշելով, որ առանց այդ հաղթանակի չէր լինի նաև հաղթանակն Արցախյան պատերազմում:

Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է նաև, որ ներկայում զինված ուժերի առաջ միջազգային չափանիշներին համապատասխանելու խնդիր է դրված: «Մենք այլևս չպետք է սահմանափակվենք այն բանով, որ մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում: Հայաստանի զինված ուժերը պետք է աշխարհի ուժեղագույն բանակների մակարդակին դասվեն», - նշել է նա, ավելացնելով, որ հայկական բանակը շատ մարտունակ է և ի վիճակի է իրագործել իր առջև դրված բոլոր խնդիրները:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի Արցախի ժողովրդին ուղղված կոչում հորդորել է չհավատալ թուրքերի ու ադրբեջանցիների խոստումներին, որոնք կհարձակվեն նույն պահին, եթե հանկարծ զգան, որ հայկական բանակը պատրաստ է մարտական գործողություններին:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն է, որն արտահայտվել է դեռևս 1991թ. հանրաքվեով: Մեկնաբանելով այսօր Բաքվում հնչող հայտարությունները Հայաստանի դիրքորոշման բացակայության, ինչպես նաև ինչ-որ սպառված ժամկետների մասին, որոնք իբրև թե խնդրել է Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար` հայտնել է ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանը միայն ժամանակ է կորցնում. Միևնույն է ուշ, թե շուտ նա ստիպված է լինելու հաշվի նստել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտության հետ: նշել է Տիգրան Բալայանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին փուլն իր բոլոր տարրերով ավարտված է: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական գործընթացը ձախողվեց Թուրքիայի մեղքով: Այդ համատեքստում հայ փորձագետը երկու պատճառ է նշել: “Թուրքիան չցանկացավ կորցնել Ադրբեջանը, բացի այդ ակնկալիքներն այդ գործընթացից չարդարացան, այսինքն նա չկարողացավ կասեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և որևէ առաջընթացի հասնել ղարաբաղյան հակամարտությունում»,-ասել է Դեմոյանը:

«Ես կարծում եմ, որ ստորագրված Հայ-թուրքական արձանագրություններն այժմ գտնվում են ոչ թե սառեցման փուլում, այլ արդեն աղբարկղում են»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միջամտելու Թուրքիայի ձգտումն ուղղված չէ Ադրբեջանի շահերի բավարարմանը, այլ թելադրված է թուրքական կողմի «մեծ ախորժակով» տարածաշրջանային հարցերում: «Այսինքն, Թուրքիան դիտարկում է ԼՂՀ-ի խնդիրը միայն որպես տարածաշրջանային հարցերում շահ ստանալու լրացուցիչ միջոց, ոչ ավելին»,-ասել է նա` հավելելով, որ հայկական կողմը պետք է զգուշանա, որ Թուրքիան կարող է դրդել Ադրբեջանին վերսկսել ռազմական գործողությունները:

Մայիսի 7-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում «Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը հայտարարեց, որ Ադրբեջանը չի գնա պատերազմի, սակայն եթե դա այնուամենայնիվ տեղի ունենա, ապա դա կլինի Բաքվի վերջը, քանի որ Ադրբեջանը կվերածվի համադաշնության:

Այդ հարցին անդրադարձավ նաև Հայաստանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, այժմ «Հնչակ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական կառավարման անդամ Վահան Շիրխանյանը` նշելով, որ եթե ադրբեջանական կողմը վերսկսի ռազմական գործողությունները, ապա այդ երկիրը կբաժանվի 5-6 մասի և Ադրբեջանից բան չի մնա:

Շիրխանյանն ասել է, որ 1992-ին Շուշի քաղաքի ազատագրումը դարձավ հայկական կողմի ամենանշանակալի ձեռքբերումը ղարաբաղյան պատերազմի տարիներին: Առանց Շուշիի ազատագրման Արցախը գոյություն չէր ունենա: Շիրխանյանի խոսքերի համաձայն, Ադրբեջանի ժողովուրդը վաղուց հասկացել է, որ Արցախը գտնվում է իր իսկական տերերի ձեռքում: «Ադրբեջանի բանակում ծառայում են հիմնականում այդ երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ովքեր հազիվ թե ալիևների կլանի համար զոհեն իրենց կյանքը», - ընդգծել է նա:

Նույն օրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների խորհրդաժողովում ասել է, որ թեև Իրանը ԵԱՀԿ անդամ չէ, չի կարելի բացառել, որ Իրանին ևս կարող են հրավիրել Մինսկի խմբի խորհրդաժողովին, այդպիսով ներգրավելով Թեհրանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ:

«Ռուս-վրացական պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ ծավալվեցին և տեղի են ունենում փոփոխություններ, որոնք արդյունքում կարող են հանգեցնել տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի ձևավորմանը»,-ասել է Ռուստամյանը:

Օրվա վերջում Ադրբեջանում ծավալված հերթական քարոզչական հիստերիայի կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Հաղորդագրության մեջ մասնավորապես, ասվում է. « Ադրբեջանի քարոզչամեքենայի այս հերթական «ոգևորության» առիթը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հայտարարությունն էր այն մասին, որ հայկական զինված ուժերը պետք է հասնեն աշխարհի ուժեղագույն բանակների մակարդակին»:

Հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանական կողմի հիստերիկ արձագանքը նպատակ ունի սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ադրբեջանական բանակում պարբերաբար տեղի ունեցող զանգվածային սպանություններից, ինքնասպանություններից, ինքնախեղումներից ու բռնաբարություններից:

Դա ինքնին հասկանալի է. Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը չի կարողանում ձերբազատվել պարտվածի բարդույթից: Անցյալից դասեր քաղելու փոխարեն, ադրբեջանական իշխանությունները շարունակում են խոսել սպառնալիքի և զրպարտության լեզվով:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---