Հայաստանում 2011 թ. նախատեսվում է ազգային գերարագ ինտերնետ ցանցի կառուցում

Հուլիսի 12-18-ին տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների ամփոփում

Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի և «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության ներդրումային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կողմերը վերանայել են սակագների, սոցիալական ոլորտում բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս մասին հաղորդել է ԼՂՀ նախագահի գլխավոր տեղեկատվական վարչությունը:

PanARMENIAN.Net - Այդ ժամանակաընթացքում Հայաստանում քննարկվել է գերարագ լայնաշերտ ինտերնետի ազգային ցանցի շինարարության հարցը ՀԲ-ում «Էլեկտրոնային հասարակությունը և նորարարությունը մրցունակության խթանման համար» ծրագրի շուրջ բանավեճի շրջանակներում: Քննարկմանը մասնակցում էին Համաշխարհային բանկի, էկոնոմիկայի նախարարության, տրանսպորտի և կապի նախարարության, ՀԾԿՀ ներկայացուցիչներ և այլք: «Անհնար է դիտարկել ինտերնետը միայն որպես միջոց էլեկտրոնային նամակներ փոխանակելու և վեբ-էջեր նայելու համար: Գոյություն ունեն բազմաթիվ ծառայություններ, որոնք պետք է մատչելի լինեն Հայաստանի բնակիչների համար»,- ասել է Ներսես Երիցյանը:

Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանի հաղորդման համաձայն, ծրագիրը ենթադրում է Հայաստանի բնակիչներին ապահովել գերաարագ ինտերնետ-կապով (100 Մբիթ/վրկ): Հայաստանի յուրաքանչյուր համայնքում ենթադրվում է ստեղծել գերարագ ինտերնետի հասանելիության 6 կետ: Ինչպես նշեց Փափազյանը, գերմանական DETECON ընկերության անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ նախագիծը խոստանում է շահութաբեր լինել և պետք է հետաքրքրի մասնավոր ներդնողներին: «Արդիական է դառնում այն ներդրումների արդյունավետության մասին հարցը, որոնք կատարել են մասնավոր ներդնողները վերջին տարիների ընթացքում: Մասնավորապես, մեր ընկերությունը լայնաշերտ ինտերնետի զարգացման համար միայն այս տարի ներդրել է շուրջ 4 մլն դոլար»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ինչպես պարզաբանել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պետությունը ցանցի սեփականատերը չի լինելու, այն կառուցվելու է ներդրումների հաշվին: Հայաստանում գերարագ լայնաշերտ ինտերնետ ցանցի կառուցումը տեխնոլոգիաների մրցունակության բարձրացման ծրագրի մի մասն է, որն իրականանում է Համաշխարհային բանկի հետ համատեղ: Նախնական հաշվարկներով, ծրագրի իրականացումը կտևի 3-5 տարի, իսկ նրա իրագործման համար նախատեսվում է հատկացնել 24 մլն դրամ:

Համաշխարհային բանկի «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն` հանուն մրցունակության» ծրագիրը հոկտեմբերի վերջին կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդի հաստատմանը: Այդ մասին հուլիսի 16-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հաղորդել է Համաշխարհային բանկի գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ Խուան Նավարես Սաբատերը: «Մենք արդեն եզրափակիչ փուլում ենք, տվյալ պահին անցկացվում է գնահատման գործընթաց, որին կհետևի բանակցությունների վերջնական փուլը»,- ասել է նա: Ծրագրի հիմնական նպատակն է «էլեկտրոնային հասարակության» գաղափարի զարգացումը, տեղական ընկերությունների զարգացման խթանումը, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետի հասանելիության բարձրացումը:

ՀԲ առաջատար մասնագետի կարծիքով, «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» ծրագիրը կազմված է երկու բաղադրիչից. էլեկտրոնային հասարակության ենթակառույցների զարգացում և մասնավոր հատվածի հնարավորությունների ուժեղացում: «Նախատեսվում է ինտերնետով ապահովել Հայաստանի ամենահեռավոր մարզերը, միասնական ցանց ստեղծել, որում կներառվեն բոլոր պետական կառույցները: Նախատեսվում է նաև էլեկտրոնային անձնագրերի և էլեկտրոնային ստորագրությունների ներմուծում»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է երկրորդ բաղադրիչին, ապա այստեղ նախատեսվում է աջակցություն օրենսդրական դաշտին` հաշվի առնելով միջազգային պահանջները, վենչուրային հիմնադրամի ստեղծումը: Նախատեսվում է նաև աջակցել տեղական ընկերություններին` միջազգային շուկա դուրս գալու համար, այդ թվում`անհրաժշետ կապերի հաստատում Սիլիկոնային հովտի ընկերությունների հետ և արտահանման կազմակերպում:

Ինչպես հաղորդել է Խուան Նավարես Սաբատերը, ծրագրի արժեքը գնահատվում է 24 մլն դոլար, որը կտրամադրվի որպես վարկ` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի պայմաններով: Ծրագիրը նախտեսված է 4 տարվա համար: «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն ավարտել է իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ

թողունակությամբ IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը: IT ձեռնարկությունների աշխատանքների արդյունքում Երևանում և ութ մարզերի 16 քաղաքներում (Աբովյան, Նոր Հաճըն, Մասիս, Ջերմուկ, Քաջարան, Ագարակ, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Բագրատաշեն) շահագործման են հանձնվել ընկերության ցանցի հանգույցները, որոնք հագեցած են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով:

Մինչև տարվա վերջ ցանցը կծածկի Հայաստանի 29 քաղաքներ: «ՋիԷնՍի-Ալֆա»-ն Հայաստանի ինտերնետի երրորդ օպերատորն է: Այն հիմնադրվել է 2007 թ. և հիմնականում զբաղվում է հեռահաղորդակցության գլխավոր ցանցերի շինարարությամբ ու շահագործմամբ, ինչպես նաև ծառայություններ է մատուցում տրանսպորտային ցանցին:

2010-ի ընթացքում Հայաստանը ձեռք կբերի շուրջ 100 հազար էլեկտրոնային անձնագիր և 250 հազար նույնացման քարտ: Այդ մասին հաղորդել է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքի ներդրման գրասենյակի տնօրեն Արթուր Ղուլյանը: «Ոստիկանությունում կստեղծվի նույնացման կենտրոն: Հայաստանում գործում է 61 գրանցման կենտրոն, որոնք հագեցած են նոր սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ: Նախագծի ֆինանսավորման մի մասը կապահովի ՀԲ-ն, իսկ մյուս մասը` մասնավոր կազմակերպությունը: Ընկերությունը կարող է վերադարձնել ներդրումները 3-5 տարի անց` էլեկտրոնային անձնագրերի և ID-քարտերի իրացման օգնությամբ»,- ասել է Ղուլյանը: Նա նաև նշել է, որ ID-քարտերի համակարգը հասանելի կլինի միայն ոստիկանության աշխատակիցներին:

«Հավաստագրման կենտրոնի մասնավորեցումը կնշանակի, որ այս կազմակերպությունը հանձնվելու է միայն կառավարման կամ մասնակի կառավարման: Այդ համակարգի հիմնական օգտվողները կլինեն հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները և բանկային հատվածը»,- ասել է Ղուլյանը:

2011թ.-ի ապրիլից Հայաստանում նախատեսվում է ներմուծել էլեկտրոնային տվյալներով կենսաչափական անձնագրեր: Նախատեսվում է, որ կներմուծվեն երկու տեսակի անձնագրեր` ներքին կիրառման համար «ID-քարտ» և կենսաչափական արտասահմանյան անձնագիր:

Հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա 6-րդ ամենամյա միջազգային «Դիջիթեք 2010» ցուցահանդեսը, որի նպատակն է ստեղծել բարենպաստ գործարար միջավայր` ՏՀՏ ընկերությունների և գործարար սպառողների միջև, ներգրավել հասարակությանը ՏՀՏ ոլորտ (նպաստել տեղեկատվական հասարակության զարգացմանը), ընդլայնել միջազգային կապերը, հաստատել գործարար կապեր:

Այս տարի ցուցահանդեսին կից կանցկացվեն նաև նոր միջոցառումներ, որոնցից է «Armenian Open Game Development Contest» մրցույթը: Մրցույթին կմասնակցեն սցենարիստներ, ծրագրավորողներ, անիմատորներ և այլք: Ըստ նախնական պայմանավորվածության` «Դիջիթեքին» զուգահեռ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի նաև Science Festival համաշխարհային գիտության փառատոնի հայաստանյան տարբերակը՝ «Երևան` գիտության փառատոն» խորագրով:

«Դիջիթեքն» առաջին անգամ կազմակերպվել է 2005թ.: Կազմակերպիչներն են` Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: 2005-ին ցուցահանդես այցելել էին 5000, 2006-ին` 7000, 2007-ին` 8000, 2008-ին` 8000 մարդ,իսկ 2009-ին այցելուների թիվը հասել էր շուրջ 12000-ի: 2005թ-ից ի վեր առկա աճի զարգացման և ակտիվ գովազդային արշավի շնորհիվ, այս տարի ակնկալվում է 15.000 այցելու և 60 մասնակից ընկերություն:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---