Հայաստանի յուրաքանչյուր 24-րդ համակարգչին սպառնում է վիրուսով վարակվելու վտանգը

Հեռահաղոդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում օգոստոսի 23-30-ը տեղի ունեցած հիմնական իրադարձությունների տեսություն

Հայաստանից Ինտերնետում էլեկտրոնային ոչ կանխիկ վճարումների ծավալը 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 0.3 մլրդ դրամով (կամ 17.6%-ով)` համեմատած 2010թ. առաջին եռամսյակի վերջում ամփոփված արդյունքների հետ և կազմել է 2 մլրդ դրամ:

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդային բազան 2010թ. օգոստոսի 31-ի տվյալներով կազմում է 2 մլն 150 հազար մարդ: Բաժանորդների քանակն ավելացել է 110 հազարով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Միևնույն ժամանակ 2010թ. հունիսի համեմատ ընկերության բաժանորդային բազան կազմել է 20 հազար մարդ (1.3 %): Ընդհանուր առմամբ, ՄՏՍ միասնական բաժանորդային բազան 2010թ. հուլիսին ավելացել է 390 հազարով և կազմել է 99,21:

Հայաստանում սմարթֆոնների շուկայի պոտնեցիալը կազմում է տարեկան 3-4 հազար նմուշ: Այդ մասին հայտարարել է Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նա դժվարացել է պատասխանել, թե մինչ օրս որքան iFhone և HTC սմարթֆոններ են իրացվել:

«Հայաստանում սմարթֆոնների շուկան գնահատելը բարդ է, քանի որ այն սկսել է վերջերս զարգանալ, ինչին նպաստել է Orange Armenia ընկերությունը` Հայաստանում ներկայացնելով iPhone, HTC, իսկ հիմա BlackBerry»,- ասել է Դյութուան: Orange Armenia-ն օգոստոսի 26-ին ներկայացրել է BlackBerry Bold 9700 սմարթֆոնը: BlackBerry լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղություն է:

Օգոստոսի 26-ին Օրանժ Արմենիա և Research In Motion (RIM) (NASDAQ: RIMM; TSX: RIM) ընկերությունները մեկնարկեցին BlackBerry լուծումը Հայաստանում: BlackBerry լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղություն է, որը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ օգտվել էլ. փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից և բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից:

Մեկնարկին Orange-ն առաջարկում է BlackBerry Bold 9700 սմարթֆոնը, որն առանձնանում է իր գերազանց աշխատանքով, ֆունկցիոնալությամբ և հնարավորություններով, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ, ինչպես նաև ունի գերարդիական պրոցեսոր (624 ՄՀց), 256 ՄԲ հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi, 3.2ՄՊ տեսախցիկ և բարձր հստակության շլացնող էկրան: Նորագույն ինժեներական լուծումները և պրեմիում որակը տարածվում են նաև այս սարքի արտաքին տեսքի վրա, որն առանձնանում է ինտեգրված սենսորային հարթակով, գերզգայուն, տարբերակված և հատուկ տաշվածքներով ստեղնաշարով: Մուգ քրոմային շրջանակը և կաշենման հետնամասը սմարթֆոնին հաղորդում են կոկիկ և նրբագեղ տեսք, իսկ նեղ պրոֆիլը, հարմար ծանրությունը և փափուկ կողամասերը աներևակայելի հարմարավետության զգացողություն են հաղորդում այն ափում պահելիս: BlackBerry Bold 9700-ի ծառայություններից հնարավոր կլինի օգտվել միայն Օռանժի սիմ-քարտերով: Մյուս քարտերի առկայության դեպքում, հնարավոր կլինի փոխանցել միայն ձայնային տվյալները:

Հայաստանը և Ադրբեջանը այն երկրների հնգյակում են, որոնք ամենաշատն են ենթարկվում հաքերային գրոհների և վիրուսային վարակի: Հայաստանում յուրաքանչյուր 24-րդ համակարգիչ և Ադրբեջանում յուրաքանչյուր 39-րդ համակարգիչ կարող է ենթարկվել վիրուսային հարձակման: Այդպիսի տեղեկատվություն է պարունակվում AVG ընկերության հաշվետվությունում: Ցուցակը գլխավորում են Թուրքիան և Ռուսաստանը: Տեղեկատվական անվտանգության առումով ամենաանվտանգ երկրներն են Ճապոնիան, Թայվանը, ինչպես նաև մի շարք աֆրիկյան երկրներ (Սիերա Լեոնե, Նիգերիա և այլն): AVG ընկերության ավագ գիտաշխատող Ռոջերս Թոմպսոնի խոսքերով, Թուրքիայում, Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում ցուցանիշների բարձր մակարդակի պատճառն անօրինական վեբ-կայքերի տարածված լինելն է, ինչպես նաև օգտագործողների անզգուշությունն ինտերնետում հղումներով և ֆայլերով փոխանակվելու ժամանակ:

AVG ընկերությունը համաշխարհային առաջատար է տվյալների պաշտպանության ապահովման ծրագրերի ստեղծման ոլորտում: Ընկերության հաճախորդներն են ավելի 80 մլն տնային օգտագործողներ և փոքր ձեռնարկություններ 167 երկրներում: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Շուրջ 20 տարի է, ինչ AVG-ն պայքարում է հանցավորության դեմ համակարգչային ոլորտում: Ընկերությանն է պատկանում ամենաժամանակակից լաբորատորիաներից մեկը, որը թույլ է տալիս հայտնաբերել, կանխել և պայքարել ինտերնետ-սպառնալիքների դեմ ամբողջ աշխարհում: Intel գործակալությունն ու Մոսկվայի պետական համալսարանը հայտարարում են ԱՊՀ երկրների բարձր դասարանցի դպրոցականների գիտատեխնիկական աշխատանքների մրցույթ, որն անվանվելու է «Ապագայի գիտնականներ»: ՄՊՀ-ի կայքէջում տեղադրված տեղեկատվության մեջ ասվում է, որ մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի հոկտեմբերի 9-ին, Մոսկվայում, հինգերորդ «Գիտության փառատոների» շրջանակներում: Փառատոնում հաղթողները պետք է մրցեն 2011 թ. մայիսին Լոս Անջելեսում անցկացվող Intel International Science and Engineering Fair (Intel ISEF) միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունքի համար:

Intel ISEF-ը ԱՄՆ-ում անցկացվող միջազգային խոշորագույն մրցույթներից է, որի ընթացքում մրցում են դպրոցականները: Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Կիրգիզիայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի պետական, ոչ պետական և գյուղական ուսումնական հաստատությունների 9-11-րդ դասարանցիները: Նրանք ներկայացնելու են մաթեմատիկայի, ծրագրավորման, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, կյանքի, Երկրի մասին գիտության, ինժեներային գիտությունների և այլնի մասին գիտահետազոտական նախագծեր: Մրցույթում առաջ քաշվող աշխատանքները պետք է բովանդակեն հետազոտական կամ գիտական նորույթներ և կիրառական խնդիրների լուծման ելակետեր: Բոլոր նախագծերը գնահատելու են հանձնաժողովի արհեստավարժ անդամները, որոնք ԱՊՀ երկրների միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների, Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան համալսարանի և Intel գործակալության ներկայացուցիչներն են լինելու: Հայտերն ընդունվում են մինչև 2010թ. սեպտեմբերի 27-ը ներառյալ:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---