Իլհամ Ալիևի նախընտրական քարոզարշավը հիմնված է «շահիդների» վրա

Իրականում պատրա՞ստ է արդյոք ադրբեջանական ժողովուրդը 10 հազար զոհ տալ հանուն նրա, որ Իլհամ Ալիևը մնա իշխանության ղեկին

Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և հարևան երկրում արդեն պատրաստվում են դրանց: Ճիշտ է, պատրաստվում են բավական ինքնատիպ. իրականացնում են «քոչվորների հարձակումներ» ԼՂՀ ՊԲ դիրքերի վրա` հայ զինծառայող գերի վերցնելու նպատակով: Հետո գործում է մշակված սխեման` հայ գերին խոսելու է Իլհամ Ալիևի և «Ենի Ադրբեջան» կուսակցության ղեկավարած Ադրբեջանի դրախտային կյանքի մասին:

PanARMENIAN.Net - Նման PR-ի համար Ալիևի կլանը գնում է ամեն ինչի, ցանկացած զոհի: Ավելին, Ադրբեջանում զինվորների կյանքը գին չունի: Ամեն ինչ այնպես է, ինչպես մինչև հիմա պահպանված քոչվորների մոտ, ուղղակի ավելի լավ զինված, քան նրանց հեռավոր նախնիները: Մինչև նոյեմբերի 7-ը դիվերսիաները շարունակվելու են, իսկ հետո, խաղաղություն կտիրի: Հիմա Իլհամ Ալիևի համար գլխավորն իշխանության ղեկին մնալն է: Իսկ « հայ թշնամու» կերպարով վախեցնելն անխափան գործում է: Ավելին, եթե միացնել Թուրքիային, ապա ավելի լավ կստացվի: Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ալիևի նման խնդիրներ ունի` թշնամի հայեր, և նրանց հետ պետք է վարվել այնպես, «ինչպես նրանք արժանի են»: Ադրբեջանն ուղարկում է դիվերսանտների, Թուրքիան հրաժարվում է խաչ տեղադրել Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու գմբեթին, սակայն, պետք է խոստովանել, որ թուրքական քաղաքականությունն ավելի ճկուն է և ավելի օգտակար թուրքերի համար, քան Ալիևի պարզունակ քաղաքականությունը, որի համար նրան ոչ ոք չի գովաբանում: Ճիշտ է, ոչ ոք չի էլ դատապարտում: Միջադեպի մասին բոլոր հայտարարություններն այնքան աղոտ են և անհասկանալի, որ թվում է` միջազգային հանրության քաղաքական կոռեկտությունը և հանդուրժողականությունը դարձել են յուրօրինակ այցեքարտ:

Տարօրինակ է, որ այդ հայտարարությունները չափազանց ընտրական են, թեև իսլամին ուղղված Արևմուտքի վերջին ռևերանսների լույսի ներքո դրանք լիովին նորմալ են ընդունվում: Երևում է` մահմեդականների կրոնը խիստ վախեցրել է եվրոպացիներին և ամերիկացիներին… Բայց դա, ինչպես ասում են, նրանց գործն է: Ուղղակի անպատժելիությունը միշտ վերածվում է ամենաթողության, ինչը հաստատում է Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի և ողջ հայ ժողովրդի նկատմամբ: Իսկ եթե մի պահ պատկերացնենք, որ հենց հայկական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը, ապա Հայաստանի վրա կթափվեր համաշխարհային հանրության ցասումը, ինչպես դա մշտապես լինում է Իսրայելի պարագայում:

Ինչ վերաբերվում է ադրբեջանական բանակի իրական կորուստներին, ապա, որքան էլ ադրբեջանական քարոզչամեքենան ջանքեր գործադրի, Ալիևի արկածախնդրային քաղաքականության արդյունքում սպանվածների քանակը չի նվազում: Բայց իրականում պատրա՞ստ է արդյոք ադրբեջանական ժողովուրդը 10 հազար զոհ տալ հանուն նրա, որ Իլհամ Ալիևը մնա իշխանության ղեկին: Հավանաբար, պատրաստ է, որովհետև, չնայած Ալիևների ընտանիքի հսկայական հարստությանը, բնկաչության մեծամասնությունը ծայրահեղ աղքատության մեջ է և որքան էլ Ադրբեջանի ԶԼՄ-ները փորձեն գրել «Երևանի սարսափելի աղքատության մասին», ամեն ինչ իրականում հակառակն է:

Կուր-Արաքսի կործանիչ հեղեղը հանգեցրել է բնակչության զանգվածային հեռացման: Իսկ եթե դրան հավելենք թալանված օգնությունը, ապա միջին ադրբեջանցին ավելի լավ է սպանվի սահմանում, քան մեռնի քաղցից: Այդպիսին է իրականությունը, իսկ «շահիդի» կարգավիճակը միայն ավելի է բարդացնում իրավիճակը:

Ահա և մեջբերում. 1News.az պորտալը, որն աչքի է ընկնում հայերի և «շահիդների» նկատմամբ «սիրով», նյութերի հրապարակում է սկսել Մուբարիզ Իբրահիմովի մասին, որի մարմինը Բաքվի պաշտոնյաները մինչև հիմա չեն բարեհաճել տանել հայկական տարածքից: Այս ստեղծագործության համահեղինակներն են Rising Force-ը (Ադրբեջան) և Julian Lugo-ն (Բոլիվիա).«Մուբարիզ Իբրահիմովը հատել է սահմանը և թշմանի ուժերին այնպիսի վնաս հասցրել, որը հավասարը չունի ղարաբաղյան պատերազմի պատմության մեջ: Իբրահիմովը մերձամարտի ընթացքում ընդհանուր առմամբ ոչնչացրել է 50 հայ զինծառայողի»…

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---