Ինչո՞ւ Հայաստանում շահավետ չէ ցորեն աճեցնելըՀուլիսի վերջի տվյալներով Հայաստանում տեղակայվել է 34 հակակարկտային կայան Մեկ հեկտար հողատարածքում ցորենի աճեցումն ու բերքահավաքը շուրջ 182 հազար դրամ է նստում հայ գյուղացու վրա: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Եղվարդի գյուղացիներից մեկն ասել է, թե 1 հա հողատարածքը հերկելու համար 25 հազար դրամ է հարկավոր, ցորենը ցանելու համար՝ 8 հազար դրամ, հողը հարթեցնելու համար՝ 10 հազար դրամ, կուլտիվացիայի համար՝ 12 հազար դրամ: Ընդ որում, յուրաքանչյուր անգամ ջրելու համար գյուղացին վճարում է 20 հազար դրամ, իսկ տարվա ընթացքում ցորենը պետք է ջրել առնվազն երեք անգամ: Բացի այդ, տարվա ընթացքում հարկավոր է 6 պարկ հանքային պարարտանյութ (7 հազար դրամ 1 պարկի համար) 1 հա ցորենազգիների համար: Եվ, վերջապես, բերքահավաքը 1 հեկտարից կարժենա 25 հազար դրամ: 4 հոկտեմբերի 2010 PanARMENIAN.Net - Ընդ որում, ընթացիկ տարում կարկուտի պատճառով Եղվարդում նշված գյուղացին հավաքել է ընդամենը 1,4 տոննա ցորեն 1 հեկտարից, այն դեպքում, երբ նա կարող էր առանց ավելորդ ծախսերի նույն գումարով գնել նույն ծավալի ցորեն՝ 130-140 դրամ վճարելով 1 կգ համար: Պետք է նշել, որ բերքի մեծ մասը տուժում է կարկուտից: Երկրի գյուղատնտեսության նախարարությունը վերջապես ձեռնամուխ է եղել այդ խնդրի լուծմանը, և հուլիսի վերջի տվյալներով Հայաստանում տեղակայվել է 34 հակակարկտային կայան: Կարկուտի դեմ համալիր պայքար տանելու համար հարկավոր է տեղադրել շուրջ 250 կայան, ինչը 1-2 տարի կտևի: Զարմանալի չէ, որ տարեցտարի, ցորենի ցանքատարածությունները Հայաստանում կրճատվում են, և քանի դեռ գյուղացին պաշտպանված չէ բերքի կորուստից, երկրի գյուղատնտեսությունը չի զարգանա: Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |