Ինչպես և սպասվում էր, հայ- թուրքական արձանագրություները միայն թղթի վրա մնացին

Ճանաչելով հայերի ցեղասպանությունը և դրա հետ մեկտեղ բոլոր քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը, Թուրքիան ստիպված կլինի փոխհատուցում վճարել հայերին, հույներին, ասորիներին և նույնիսկ Դերսիմում կոտորած քրդերին:

Մեկ տարի անցել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող Արձանագրությունների ստորագրման օրից: Այս ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Արձանագրությունները մահացել են, այդպես էլ չծնված, իսկ դրա հետ մեկտեղ հարաբերությունները բարելավվելու անիրական հույսերը: Ոչ գերտերությունները, որոնք կանգնած էին փաստաթղթերի ստորագրման ետևում, ոչ էլ երկու կողմերը այդպես էլ արիություն չունեցան ընդունելու ձեռնարկվածի անիմաստությունը:

PanARMENIAN.Net - Ընդառաջելով ԱՄՆ-ին , Եվրամիությանը և որոշ չափով Ռուսաստանին, Հայաստանը և Թուրքիան անտեսել են այն կարևոր հանգամանքը, որ Արձանագրությունների իրականացումը անհնար է, քանի դեռ կա հայերի ցեղասպանության հարցը: Եւ այստեղ էլ Ադրբեջանը իր բաձարձակ անհասկանալի և անհիմն պահանջներով մասնակցելու գործընթացի կարգավորմանը, իսկ փաստացի, պայմանավորվածությունների խզմանը:

Ադրբեջանի մասին այս առումով հարկ է առանձին խոսել, քանի որ նա դարձել է պատանդ է ոչ թե իր սեփական հավակնությունների, այլ Թուրքիայի, որը ամեն դեպքում ողջ գործընթացը հանգեցրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Կամ, ավելի շուտ դիվանագետներն են դրդել Թուրքիային, հուսալով, որ ամեն ինչ կստացվի և Կովկասում խաղաղություն կտիրի, ինչն այդքան անհրաժեշտ է անդրազգային նավթային և գազային ընկերություններին:

Հենց նրանք էին կանգնած Արձանագրությունները ստորագրելու ետևում և, չնայած Արձանագրությունների անհաջողությանը, կարծես թե , առաջընթացի հույսեր են փայփայում: Սակայն, Թուրքիան և Հայաստանը չեն կարող համաձայնության գալ: Օրիգինալ չի հնչի, եթե ասենք, որ մոտ ապագայում նրանք համաձայնության չեն էլ գա` պատը երկու երկրների միջև չափազանց ամուր է:

Դժվար է ասել, դա լավ է, թե վատ: Սակայն սա է իրականությունը, որի հետ պետք է հաշվի նստել:, որքան էլ որոշ հայ քաղաքական գործիչներ և փորձագետներ իրենց հուսադրեն, միևնույնն է ժամանակակից Թուրքիան հեռու չի գնացել Օսմանյան կայսրությունից և քեմալականությունից:

Ավելին, այժմյան Թուրքիայի կառավարությունը նոր քաղաքականությունը է վարում, որն արդեն կոչում են նեո-օսմանիզմ: Հայերը այս քաղաքականության մեջ տեղ չունեն, բայց այսօր, որոշ հայկական լրատվամիջոցներ, և նրանց հետևելով որոշ փորձագետներ հիացմունքով են մեկնաբանում հերթական եկեղեցու վերականգնման փաստը կամ էլ գրեթե շնորհակալություն հայտնում Թուրքիային Սուրբ Խաչ եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ անցկացնելու թույլտվության համար: Իսկ Անիում անցկացված նամազի մասին չեն հիշում:

Բայց չէ որ, հենց դա է բնօրոշում ժամանակակից թուրքական հասարակությունը:

Ազգայնական շարժում կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելին պարզապես իրականացնում է կառավարության հրամանները: Կոպիտ ասած, Բահչելիին օգտագործում են, հավանաբար, իր իմացությամբ և համաձայնությամբ:

Անցյած տարին, որքան էլ տարիմաստ թվա, Հայաստանի համար այս գործընթացում բավականին հաջողակ էր: Վերջին 20 տարիների ընթացքում ժողովուրդը երկրորդ անգամ հանդես եկավ որպես միասնական ուժ և արեց այն միակը, ինչ նրանից պահանջվում էր` կանխել արձանագրությունների վավերացումը: Որքան երկար կտևի այս դրիքորոշումը, դժվար է ասել, ամեն դեպքում, այս անգամ զերծ կմնանք դրսից պարտադրված որևէ պայմանագրերի և համաձայնագրերի ստորագրումից:

Եթե զուգահեռներ տանենք արձանագրությունների և, օրինակ, Կարսի և Մոսկվայի պայմանագրերի միջև ` առաջընթացն ակնհայտ է: Եւ դա ամնակարևորն է: Ճիշտ է, այժմյան Թուրքիայի սահմանները Հայաստանը, ցավոք, ընդունել է դեռ 1991թվին` ՄԱԿ –ի անդամ դառնալով և դրանով, փաստորեն, հաստատել է սահմանը, որն ուրվագծվել էր Մոսկվայի պայմանագրի համաձայն:

ՄԱԿ-ի անդամ չդառնալ Հայաստանը չէր կարող, արդյունքում Երևանը գրեթե ոչ մի տարածքային պահանջ չի կարող ներկայացնել:

Չնայած, պատմության մեջ ամեն ինչ հնարավոր է, բայց միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում, ինչը մեր դեպքում չկա և չի կարող լինել:

Ինչ վերաբերում է հայերի ցեղասպանության ճանաչմանը, ապա Անքարան երբեք դա չի անի, հակառակ դեպքում Եվրոպայում Թուրքիայի պատկերը իբրև յաթաղանով բարբարոսի, կստանա իր տրամաբանական հաստատումը: Թուրքիային առանց այդ էլ պահում են ԵՄ- ի նախաշեմին, ժամանակ առ ժամանակ ԵՄ-ի անդամ դառնալու հույս է տալով:Սակայն պարզ է, եթե Ֆրանսիան և Գերմանիան համաձայնություն չտան, ապա ոչ Միացյալ Նահանգները և նամանավանդ Մեծ Բրիտանիայան, չեն կարողանա թեքել կշեռքի նժարը իրենց օգտին:

Բացի այդ, ճանաչելով հայերի ցեղասպանությունը և դրա հետ մեկտեղ բոլոր քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը, Թուրքիան ստիպված կլինի փոխհատուցում վճարել հայերին, հույներին, ասորիներին և նույնիսկ Դերսիմում կոտորած քրդերին, որոնց ոչնչացրել է Մուսթաֆա Քեմալը: Որոշ հաշվարկների համաձայն գումարը ընթացիկ փոխարժույթով կազմում է 100 միլիարդ դոլլար: Ոչ մի երկիր ի վիճակի չի լինի այդ գումարը վճարելու , նույնիսկ եթե Իրաքի կամ Իրանի չափ նավթի պաշարներ ունենա:

Այնպիսով, ինչպես և սպասվում Արձանագրությունները մնացել են թղթի վրա: Եվ սա, թերևս լավագույն լուծումն է: Միայն նշենք, որ ադրբեջանական մամուլում հայտնված հայտարարությունն առ այն, որ Արձանագրությունների տեքստը Ադրբեջանին Ռուսաստանն է տվել, չի դիմանում որևէ քննադատության: Ավելին, դա այնքան անիրական է, որ միայն հումորով կարող է ընկալվել: Տեքստերը ոչ ոքի պետք չէր տալ: Դրանք հայտնի էին դեռևս 2009 թ. ապրիլի 23-ից: Գուցե այդ «փորձագետները» խոսքում են Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին նմանատիպ ինչ-որ գաղտնի հավելվածների մասին, սակայն դժվար է հավատալ:

Ամենայն հավանականությամբ, սա տեղեկության միտումնավոր տարածում է, որի նպատակը Արձանագրությունների վերակենդանացումն է և դրանց մասին ևս մեկ անգամ հիշեցումը: Կամ էլ Հայաստանը Ռուսաստանի դեմ լարելու փորձ: Երկու դեպքերում էլ փորձը դատապարտված է ձախողման, ինչպես նաև ողջ գործընթացը: Եւ հենց դա դարձավ Ցյուրիխում հայ- թուրքական Արձանագրությունների ստորագրման մեկ տարվա ամփոփումը: Պատահական չէ, որ արձանագրությունները ստորագրվել են մեռյալ լռության մեջ ...

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---