Ադրբեջանն Իրանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները սրում է Հայաստանի պատճառով

Միգուցե Բաքուն վախենում է ամբողջ աշխարհում «ամենազոր հայկական լոբբի՞ց»

Ադրբեջանը կարծես ենթագիտակցաբար է վատթարացնում հարաբերություններն Իրանի ու Թուրքիայի հետ` որպես արդարացում օգտագործելով հայկական գործոնը: Հայաստանի ցանկացած համատեղ գործողություն Իրանի կամ անգամ Թուրքիայի հետ անմիջապես առաջ է բերում Բաքվի իշխանությունների զայրույթն ու վրդովված արձագանքը վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով:

PanARMENIAN.Net - Այդպես եղավ Կարսի հուշարձանի դեպքում, այժմ Բաքվի լրագրողների նոր թիրախն է դարձել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկոն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատանը, որը կազմակերպվել էր դեսպան Նամիկ Թանի կողմից: Բայց այստեղ ակնառու է նաև այն փաստը, որ Թուրքիան ադրբեջանական երգ է օգտագործում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար: Խոսքը գնում է «Սարը գելին» հայտնի երգի մասին, որի հեղինակի հարցը վիճարկում են հայերն ու թուրքերը: Վերջին ժամանակներս հեղինակային իրավունքների մասին սկսել է հայտարարել նաև ադրբեջանցիները:

Այդպես, Vesti.az-ը գրում է. «Թուրքական կողմը կրկին քայլ է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար: Եվ տվյալ դեպքում, բնականաբար, Թուրքիան սեփական շահերն է հետապնդում, որոնց հանդեպ ոչ մի բողոք լինել չի կարող: Սակայն հարց է ծագում. ինչո՞ւ է հարաբերությունների բարելավումը տեղի ունենում ադրբեջանական «Սարը գելին» երգի հաշվին: Երաժշտությունը, իհարկե, վերամբարձ հասկացություն է, որում կենտրոնացված են լավագույն մարդկային հատկանիշները: Բայց Թուրքիայի դեսպանը մոռացել է այն մասին, հայերն անգամ երաժշտությունը դիտում են ոչ թե որպես վերամբարձ հասկացություն, այլ որպես քաղաքական գործիք: Թանը, լինելով դիվանագետ, հայտնել է, որ հայերի ու թուրքերի գալիք սերունդները չպետք է միմյանց հանդեպ ատելություն ապրեն: Պարո'ն դեսպան, երբեմն բացի դիվանագետից պետք է նաև ողջամիտ մարդ լինել կամ հեռատես քաղաքական գործիչ»:

Կարելի էր ծաղրել ադրբեջանական քարոզչության հերթական գործը, սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ: Բաքվում որսում են յուրաքանչյուր բառ, որը, Ալիևի տոհմի կարծիքով, կապված է Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցելու` Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և այլ երկրների ցանկության հետ: Միգուցե Բաքուն վախենում է ամբողջ աշխարհում «ամենազոր հայկական լոբբի՞ց»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---