Հայաստանում Dial-up բաժանորդները նվազում են, օպերատորներն ընդլայնում են 3G ցանցը

ՏՏ և հեռահաղորդակցությունների ոլորտում հունվարի 24-30-ի գլխավոր իրադարձությունների ամփոփում

Առաջիկա 1-2 ամիսների ընթացքում Հայաստանի ինտերնետ-պրովայդերների միջև կհայտարարվի 100 Մբիտ/վրկ թողունակությամբ Ազգային հեռահաղորդակցային լայնաշերտ Ինտերնետ-ցանցի շինարարության մրցույթ: 2011 թվականին փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում և կմշակվի «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում տեխնիկական հսկողության մասին» ՀՀ օրենքը, ինչը թույլ կտա համակարգել ՀՀ տարածքում կապի ոլորտում գործող քաղաքականությունը:

PanARMENIAN.Net - Բացի դրանից, կմշակվեն և ՀՀ կառավարությանը կներկայացվեն ռադիոհաղորդակցության ոլորտում հարաբերությունների կարգավորման 6 լուծումների նախագծեր: Dial-up Arminco բաժանորդների քանակը կազմում է շուրջ 360 մարդ: Այդ մասինPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Arminco-ի տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանը: Նրա խոսքերով, Հայաստանում Dial-up օգտագործողների թիվը 16 անգամ նվազել է 2008-ի համեմատ, այնուամենայնիվ ընկերությունը մտադիր չէ դադարեցնել Dial-up կապի տրամադրումը: «Դեռ կան մարդիկ, որոնք իրենց նախասիրություններից ելնելով, օգտագործում են Dial-up, և քանի դեռ մենք ունենք Dial-up թեկուզ մեկ բաժանորդ, մենք կշարունակենք տրամադրել այդ ծառայությունները»,- ասել է նա:

Dial-up-ը ինտերնետի ցանցում ելք է մոդեմի և սովորական հեռախոսային լարի օգնությամբ: Ժամանակակից մոդեմային միացումների առավելագույն արագությունը տեսականորեն կազմում է 56 կբթ/վ, թեև պրակտիկայում արագությունը հազիվ հասնում է 40-45 կբթ/վ, իսկ հիմնականում գտնվում է 30 կբթ/վ մակարդակում:

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը և հայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը ստորագրեցին համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում «Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային» (OLPC: One Laptop Per Child) ծրագիրն իրականացնելու մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունից (ՀԲԸՄ), ծրագրի նպատակն է Ղարաբաղի միջնակարգ դպրոցներն ապահովել լափթոփ համակարգիչներով և անլար ցանցի միջոցով` նաև ինտերնետով: Էդուարդո Էռնեկյանը դիմել է ՀԲԸՄ-ին` ծրագրի իրականացմանն աջակցելու խնդրանքով: Աշխարհի մեծագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունը` ՀԲԸՄ-ն, պարտավորվել է տրամադրել անհրաժեշտ աջակցություն ծրագրի հաջող ընթացքն ապահովելու նպատակով:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) ներկայացուցիչները, ՏՏ զարգացման աջակցության խորհրդի աշխատանքային խումբը և ՏՏ ձեռնարկությունների միությունը (UITE) կլոր սեղանի ընթացքում քննարկել են ՏՏ ոլորտում հարկադրումը և մաքսային տուրքերը: Այդ հարցերը ներկայացվելու են ՏՏ զարգացման աջակցության խորհրդի հաջորդ նիստում ՀՀ վարչապետի նախագահությամբ:

Հարկային և մաքսային հարցերն արծարծելու նպատակով, որոնք անհանգստացնում են Հայաստանի ՏՏ ընկերություններին, 2010-ի հոկտեմբեր-դեկտեմբերին EIF-ը և UITE-ն մի շարք քննարկումներ են անցկացրել հայկական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ, մշակվել են առաջարկներ օրենսդրական փոփոխությունների հետ կապված: Մասնավորապես, առաջարկվել է պարզեցնել մաքսային գործընթացները հայկական ՏՏ ընկերությունների համար:

Վիվա-Սել ՄՏՍ-ի բաժանորդային բազան 2010 թվականի ավարտին կազմել է 2,46 մլն սիմ-քարտ: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, 2009 թվականի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 18,7 տոկոսով: Բաժանորդների քանակը 2010թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 9,5 տոկոս: Բաժանորդային բազայի աճի տեմպերով Հայաստանը հայտնվել է երրորդ տեղում ՄՏՍ-ի առկայության ԱՊՀ երկրների թվում (ՌԴ, Ուկրաինա, Ուզբեկստան, Թուրքմենստան, Բելառուս)՝ զիջելով Թուրքմենստանին ու Ուզբեկստանին: Մինչդեռ, 2010թ. դեկտեմբերին ՄՏՍ-ի համախմբված բաժանորդական բազան ավելացել է 1,72 մլն և 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 103,35 մլն օգտվող: Orange-ը շարունակում է ընդլայնել ծածկույթը և ցանցի թողունակությունը` այսօր արդեն իր ձայնային և ինտերնետ ծառայությունները հասանելի դարձնելով Հայաստանի բնակչության 95%-ին, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Ցանցի ընդլայնման վերջին աշխատանքների շնորհիվ Orange-ի ծառայությունները` ներառյալ շարժական ինտերնետը, արդեն հասանելի են բազմաթիվ փոքր բնակավայրերում, հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում: Ցանցի ուժեղացման և ընդլայնման աշխատանքներ են կատարվել նաև Հայաստանի հյուսիսային և հարավային ավտոմայրուղիների վրա:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախարարության հետ ս.թ. գարնանային զորակոչի շրջանակում տեխնոլոգիական մասնագիտություններ ունեցող զորակոչիկներից բարձր տեխնոլոգիական զորամաս ստեղծելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ԻՏՁՄ մամլո ծառայությունում:

Հատուկ պահանջարկ կունենան հետևյալ մասնագիտությունները՝ ցանցային մասնագետներ, բարձրորակ ծրագրավորողներ, բարդ ծրագրային համակարգեր ներդնողներ, ռոբոտաշինություն, պատկերների ճանաչման խնդիրներ

«ԱրմենՏելը» IP-հեռուստատեսության (IPTV) ծառայությունների թեստավորում է անցկացնում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրա խոսքով` նախագծում կատարված ներդրումների ծավալը կազմում է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար, իսկ ծառայությունը շահագործման կհանձնվի, երբ նրա որակը համապատասխանի ընկերության կողմից առաջադրվող բարձր մակարդակին: IPTVգործարկմանը խոչընդոտում են հին հիմնական բաժանորդագծերը, ինչի պատճառով կարող է վատթարանալ հեռարձակումը:

Հայաստանում Apple ընկերության արտադրանքի պաշտոնական վերավաճառողը մտադիր է սկսել այդ ընկերության ապրանքների օնլայն վաճառք: Ինչպես հայտնել է iStore համակարգչային խանութ-սրահի տնօրեն Էռնեստ Մադոյանը, օնլայն խանութը կբացվի մի քանի շաբաթից՝ այս պահի դրությամբ համաձայնեցվում են բանկային և հարկային ոլորտի հետ կապված հարցերը: 2010 թվականի փետրվարին Հայաստանն առաջինը Անդրկովկասում հնարավորություն ստացավ օգտվել App Store-ի օնլայն խանութից, որտեղ ներկայացված են iPhone-ներ, iPod Touch-եր և iPad պլանշետային համակարգիչներ: Իսկ Orange Armenia-ի ինտերնետ-խանութի կայքը, որը բացվել է 2010թ. հոկտեմբերին, ամեն օր այցելում է շուրջ 1000 մարդ, ընդ որում այցելությունների մեծ մասը կատարվում է երեկոյան ժամերին՝ 22:00-23.00-ին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Orange Armenia-ի մամլո քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը, գնորդների հիմնական մասը մայրաքաղաքից է, իսկ պահանջարկ ունեն հիմնականում բջջային հեռախոսները: Գնումները ինտերնետ-խանությում կարելի է կատարել ARCA վճարային համակարգի միջոցով, իսկ Երևանի բանկիչները կարող են վճարել կանխիկ:

«Ռուսհամագործակցությունը» և ՀՀ ԳԱԱ-ն ինովացիաների ոլորոտում համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել «Ռուսհամագործակցության» մամլո ծառայությունում, համապատասխան որոշումը կայացվել է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովի հանդիպմանը ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցիչների հետ՝ Գևորգ Վարդանյանի ղեկավարությամբ:

Հանդիպմանը կարևորվել է ՀՀ երիտասարդ գիտնականների մասնակցությունը ինովացիոն զարգացման ազգային համակարգի զարգացմանը, ինչպես նաև մինչև 2020թ. ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջազգային ծրագրի իրագործմանը: Քննարկվել են համագործակցութանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Ինովացիոն համագործակցության հայ-ռուսական կենտրոնի բազայի վրա: Առաջին հերթին նախատեսվում է կազմակերպել գիտաժողով,որտեղ կարծարծվեն գիտության առաջատար ոլորտներին առնչվող խնդիրներ:

«Կասպերսկու լաբորատորիայի» տվյալներով Հայաստանը 8-ն է վեբ-հարձակումներին ենթակա լինելու առումով: Ինչպես ասվում է «Կասպերսկու լաբորատորիայի» վերլուծական հաշվետվության մեջ, «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքից օգտվողների 44 տոկոսը Հայաստանում բախվում է հակավիրուսային ծրագրի գործարկման հետ: Առաջին եռյակում են Իրաքը (61%), Օմանը (56%) և Ռուսաստանը (53%), որտեղ ցանցում հարձակման է ենթարկվում յուրաքանչյուր երկրորդ օգտվողը: Այդպիսով, Հայաստանը ևս 10 երկրների թվում (Օման, ՌԴ, Բելառուս, ԱՄՆ, Սուդան, Քուվեյթ, Ղազախստան, Անգոլա, Ուկրաինա, Չինաստան, Ադրբեջան, Հնդկաստան և այլն) մտնում է բարձր ռիսկի գոտու մեջ: Ըստ վերլուծաբանների, համեմատաբար անվտանգ երկրներն են Գերմանիան, Ճապոնիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան ու Նորվեգիան: Նրանց ցուցանիշները տատանվում են 19-20,8 տոկոսի սահմանում: Ինչպես ասվում է զեկույցում, գրանցված վեբ-հարձակումների քանակը կախված է «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքից օգտվողների քանակի հետ:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---