Հայաստանը և Ռուսաստանը մտադիր են լիովին օգտագործել առկա պոտենցիալն ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտներումԱյսօր Հայաստանում գործում են ռուսական կապիտալով 1400 ձեռնարկություններ 3 մլրդ դրամ ներդրումային պորտֆելով, և այդ միտումն աճելու հնարավորություն ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին Երևանում մասնակցել է «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին հայ-ռուսական միջմարզային համաժողովի բացմանը: Ելույթ ունենալով համաժողովի բացմանը` նախագահը նշել է, որ նման լայնածավալ միջոցառում, որը Երևանում հավաքել է իշխանության կենտրոնական և տարածաշրջանային մարմինների և երկու երկրների գործարար շրջանների, անցկացվում է առաջին անգամ: 23 ապրիլի 2011 PanARMENIAN.Net - «Հայ-ռուսական գործընկերությունը բնութագրվում է հատուկ դաշնակցային հարաբերություններով»,- ասել է նա: Նախագահը նշել է, որ հիմա Հայաստանում կան ռուսական կապիտալով 1400 ձեռնարկություններ 3 մլրդ դրամ ընդհանուր ներդրումային պորտֆելով: Նրա խոսքերով, այդ միտումն աճելու հնարավորություն ունի: Նախագահի խոսքերով, հայ-ռուսական համագործակցության պոտենցիալն ամբողջությամբ օգտագործված չէ: Սերժ Սարգսյանն ասել է, որ համաժողովին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերը և ՌԴ 70 սուբյեկտներ: Նա հույս է հայտնել է, որ համաժողովը նպաստելու է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտում և ծառայելու է փոխշահավետ համագործակցության մոդելների որոնմանը: Իր հերթին, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինն ընթերցել է Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձը համաժողովի մասնակիցներին, որում, մասնավորապես, նշվում է, որ հայերը Ռուսաստանի հանդեպ բարյացակամորեն տրամադրված ժողովուրդ են և որ հայ-ռուսական բարեկամությունը երկար պատմություն ունի: Նարիշկինը նաև նշել է, որ անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 860 մլն դոլար, ինչը լուրջ ցուցանիշ է: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի բացմանն ասել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն բարեփոխումների 7առանցքային փաթեթ ինովացիոն տնտեսության ճանապարհին: Ինչպես ասել է վարչապետը, բարեփոխումների առաջին փաթեթն առնչվում է արդյունաբերությանը՝ վերջին 20 տարում առաջին անգամ կառավարությունը սկսել է իրագործել պետական արդյունաբերական քաղաքականություն: Այդ փաթեթում նա առանձնացրել է ազատ տնտեսական գոտիների մասին օրենքը: Երկրորդ փաթեթը, ինչպես հաղորդել է վարչապետը, ներառում է գյուղատնտեսության զարգացման խնդիրները: Երրորդ փաթեթը ենթադրում է տեղեկատվական հանրության ստեղծում: Այդ նպատակով Սարգսյանը նշել է լայնաշերտ ինտերնետի ներմուծումը, «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն ու էլեկտրոնային կառավարության համակարգը: Չորրորդ փաթեթն ենթադրում է բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծում՝ պարզ, հասկանալի ու միանման պայմանների ապահովում ձեռնարկատիրական բոլոր սուբյեկտների համար: Հինգերորդ փաթեթում վարչապետը ներկայացրեց խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, մասնավորապես, ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծերը: Վեցերորդ փաթեթով նախատեսվում է ՀՀ քաղաքացիների որակի բարելավում, այդ թվում, կենսաթոշակային համակարգի, առողջապահության ոլորտի բարեփոխում, ինչպես նաև կրթության որակի բարձրացում: Յոթերորդ փաթեթով նախատեսվում է Հայաստանի տարածքների համաչափ զարգացման ծրագիր: Այսօրվա դրությամբ Հայաստանին և Ռուսաստանին էներգետիկ ոլորտում կապում է համագործակցությունը մի շարք ուղղություններով, լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար, պետքարտուղար Յուրի Սենտյուրինը: «Նախ և առաջ դա գազի ուղղությունն է` գազի մատակարարումը, փոխադրումը, Հայաստանում գազի սպառման գազատրանսպորտային համակարգը»,- նշել է նա : Նրա խոսքով, համագործակցության երկրորդ ուղղությունը երկրում առկա էներգաբաշխիչ համակարգի մոդեռնիզացումն է, «որպեսզի Հայաստանն էներգապես անկախ պետություն դառնա, որն ընդունակ կլինի կայուն և արդյունավետ զարգացնել իր տնտեսությունը»: Յուրի Սենտյուրինը երկկողմ համագործակցության երորդ ուղղությունը տեսնում է նորարարություններում: «Մենք այդ ուղղությունը կապում ենք ատոմային էներգետիկայի հետ: Այստեղ խոսքը գնում է հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացման մասին` նոր սարքավորումներ, նոր ագրեգատներ և այդ ուղղության զարգացում, ինչպես նաև զուգընթաց ուղղություններ»,- պարզաբանել է նա: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն |