Ամանորյա սեղանը հայ ընտանիքների համար միջինը կարժենա շուրջ 400 դոլար

Ամանորյա սեղանը հայ ընտանիքների համար միջինը կարժենա շուրջ 400 դոլար

Նախատոնական ոչ մեծ ճամփորդություն կատարենք հայ ընտանիքի հետ և տեսնենք, թե ինչպես է նա պատրաստվում Ամանորին

Մինչև Ամանորը մնացել են հաշված օրեր, իսկ նախատոնական եռուզեռն ավելի է թեժանում: Նույնիսկ տրանսպորտում տնային տնտեսուհիների խոսակցությունները Նոր տարվա մասին են: Իսկ ինչպիսին կլինի այս Նոր տարին, կբերի արդյոք նոր ձեռքբերումներ և հաջողություններ, թե կլինի անհաջողություններով լի: Բոլոր մարդիկ հավատում են, որ լավ կլինի և հավատում են այն ասացվածքին, թե ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնես այն:

PanARMENIAN.Net - Իսկ հիմա ոչ մեծ ճամփորդություն կատարենք հայ ընտանիքի հետ և տեսնենք, թե ինչպես է այն պատրաստվում Ամանորին: Այսպես, սկսենք ամանորյա սեղանի գնումներից: Ընթացիկ տարում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում նշվել է երկնիշ աճ, իսկ մայր բնությունը բարեհաճ էր, ուստի գերթանկ խնձորներ չեն լինի, հիանալի խնձորները կարելի է ձեռք բերել 1 կգ 350-500 դրամով (2010-ի 1000-1500 դրամի փոխարեն), նարինջը՝ 700 դրամով, մանդարինը՝ 400-700 դրամով, խաղողը՝ 400 դրամով, տանձը՝ 600 դրամով, էժանացել է բանանը, երևում է՝ նրան «դուր չի գալիս» ցուրտ հայկական ձմեռը: Մեր երեխաներին դուր է գալիս նաև կիվին՝ 1 հատը 100 դրամ, կիտրոնի 1 հատն արժի 150 դրամ: Եվ այս ամենը մոտավորապես կարժենա 8000 դրամ, եթե, իհարկե, գնել մեկական կգ: Միաժամանակ պետք է նշել, որ բանջարեղենի ծախսերը գրեթե չեն փոխվել՝ կարտոֆիլը, գազարը, բազուկը, կանաչին, վարունգը, լոլիկը միասին վերցրած՝ մինչև 15 000 դրամ:Եվ, չնայած նրան, որ գյուղատնտեսական տարին բավական բարենպաստ էր, սիրած չրերին և ընկուզեղենին ավելի է լավ է չմոտենալ: Կամ պետք է գնել սահմանափակ քանակությամբ՝ «բա ո՞նց կլինի առանց չարազ»: 0,5 կգ ընկույզն արժի 2500 դրամ, պնդուկը` 500 գրամի համար 2000 դրամ, պիստակը՝ 1 կգ 1000 դրամ, իսկ ահա 1 կգ հնդկական ընկույզն արժի 5000 դրամ, ուստի նույնպես գնում ենք 0,5 կգ՝ 2500 դրամ, արդյունքում ստացվեց 8000 դրամ: Հիմա անդրադառնանք չրերի գներին. 1 կգ չամիչն արժի 2000 դրամ, սալորաչիրը՝ 4000 դրամ, ծիրանաչիրը՝ 4500 դրամ, արմավը՝ 250 գ համար 650 դրամ, 1 կգ քաղցր սուջուխն արժի 2500 դրամ, այս ամենը միասին վերցրած՝ 18 000 դրամ:

Երեխաների համար ամանորյա սեղանին անպայման պետք է լինեն կոնֆետներ՝ 6000 դրամ, թխվածքներ՝ 8000 դրամ:

Ինչպես ցույց տվեցին հաշվարկները, ընտանեկան բյուջեից ամենալուրջ ծախսերը հատկացվում են մսամթերքին. Ամանորյա սեղանի անբաժանելի մասը՝ խոզի բուդը (5-6 կգ) արժի 16 հազար դրամ: Որոշ ընտանիքներ, ճիշտ է, նախընտրում են հնդկահավ, որի միջին արժեքը 5-6 կգ համար կազմում է 10 000 դրամ: Ընդ որում օրեցօր այս գներն աճում են: Չեն ուրախացնում նաև նախուտեստի գները. բաստուրմա՝ 1 կգ համար 6000 դրամ, սուջուխ՝ 4000 դրամ, երշիկն ու պանիրը միջինում արժեն 7000 դրամ:

Ավանդական տոլմայի համար անհրաժեշտ է 6000 դրամ, մսով նրբաբլիթները՝ 5000 դրամ, 1կգ իշխանը՝ 2000 դրամ: Երկու ամենատարածված աղցանները՝ «Մայրաքաղաքային» և «Հավով», կարժենան համապատասխանաբար 1,6 հազար դրամ և 3 հազար դրամ:

Ոչ քիչ գումար կխլեն նաև խմիչքները, միաժամանակ հայկական արտադրության հյութերը սկսել են շուկայից «դուրս մղել» արտասահմանյան արտադրության ապրանքները: Այսպես, օղին՝ 2000 դրամ, շամպայնը՝ 1500 դրամ, գինին՝ 1300 դրամ, կոնյակը՝ 3 հազար դրամ: Ոչ ոգելից խմիչքները համեմատաբար էժան են՝ շուրջ 2000 դրամ:

Այսպիսով, PanARMENIAN.Net ի կողմից իրականացված հաշվարկներով հայ ընտանիքները տոնական սեղանի համար գնում են 150 000 դրամ կամ 400 դոլար արժողությամբ մթերքներ: Այս հաշվարկների մեջ չեն մտնում նվերների և տոնական զարդարանքների համար ծախսերը:

Ամանորյա նման իրարանցումից հետո Հայաստանի պարենամթերքի շուկայում և ընտանեկան բյուջեում կտիրի զգալի անկում: Այդպիսին է մեր ազգը: Շնորհավոր Ամանոր:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---