Ինչպիսի՞ն էր 2011թ. Հայաստանի ՏՏ ոլորտի համար

Ինչպիսի՞ն էր 2011թ. Հայաստանի ՏՏ ոլորտի համար

2011-ի ամենահիշարժան իրադարձություններից մեկը Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի այցելությունն էր Հայաստան

Հայաստանում գերակա ճյուղ համարվող տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը 2011-ին աչքի ընկավ բազում իրադարձություններով՝ սկսած ՏՏ կոնֆերանսներից և ցուցահանդեսներից մինչև ՏՏ նորարար գաղափարների մրցույթներ։

PanARMENIAN.Net - Այս տարի ոգևորիչ էր երիտասարդ մասնագետների նորարար գաղափարների իրագործմանն ուղղված մեծ ուշադրությունը։ 2011-ին առաջին անգամ անցկացվեց Սոցիալական նորարության ճամբար (Մարդամեջ SICamp), մեծ մասշտաբներով Հաքաթոն (Հաքաթոն [Yan] Երևան) և Start-up Weekend (Armnet 2011-ի շրջանակներում): Բնույթով այս երեք միջոցառումները նման էին՝ գտնել նորարար գաղափարներ, կազմել թիմ, մշակել գաղափարը և ստեղծել նախագիծ և այս ամենը ընդամենը 1-ից երկու օրում։

2011-ին կայացավ «ԲարՔեմփ Երևան 2011-ը»։ Երկօրյա «ԲարՔեմփ» կայացավ նաև Արցախում՝ այս տարի Շուշի քաղաքում։

ՏՏ ոլորտի կոնֆերանսներից էին ArmTech-ը, TEDx Yerevan-ը, Digitec Business Forum-ը, առաջին անգամ անցկացվող հեռուստաբժշկության մեծ միջազգային կոնֆերանսը՝ Տելեբժշկություն 2011-ը, Armnet Conference 2011-ը։ Տարվա խոշոր ՏՏ ցուցահանդեսը Digitec Expo-ն էր։

Երևանում բացվեցին նորարարության կենտրոններ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-հնդկական ՏՏ կենտրոնը։

Մեկնարկեց փորձնական Kinderwall մանկական ինտերնետով տերմինալների ծրագիրը Գորայք գյուղում։

Կայացավ հայկական համացանցի լավագույն կայքերի մրցանակաբաշխությունը՝ Armnet Awards 2011-ը։

2011-ի ամենահիշարժան իրադարձություններից մեկը Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի այցելությունն էր Հայաստան, որին շնորհվեց ՀՀ նախագահի մրցանակը ՏՏ համաշխարհային ոլորտում մեծ ներդրում կատարելու համար։

2011-ին արագ տեմպերով սկսեցին իջնել ինտերնետ ծառայությունների գները և դրան զուգահեռ մատչելի դարձան նաև համակարգիչները։ Այսօր մատչելի գնով կարելի է օգտվել մինչև 15Մբ/վ ներբեռնման արագությամբ ինտերնետից։ Հայաստանի չորս համալսարաններում անվճար Wi-Fi անկյուններ բացվեցին։ Wi-Fi անլար կապն հասանելի դարձավ կանգառասրահներում և անգամ հասարակական տրանսպորտում։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարած տվյալներոով Հայաստանում 2011-ի դրությամբ կա ՏՏ ոլորտի 300 ընկերություն, որոնք ունեն շուրջ 5500 աշխատակից, իսկ հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններում աշխատում է շուրջ 10.000 մարդ:

Այս բոլոր միջոցառումներով չի սպառվում 2011-ի ՏՏ ոլորտի իրադարձությունների ցանկը, նշված են միայն ամենահիշարժանները։ 2012-ին սպասվում է, որ Հայաստանում կկայանան ավելի մասշտաբային Հաքաթոններ, Սոցիալական նորարարության ճամբարներ և նոր ֆորմատի միջոցառումներ։

2012-ին, երբ հայտարարվեն 2011-ին անցկացված մարդահամարի արդյունքները, վերջապես ՏՏ ոլորտում շատ կարևոր երկու ցուցանիշ պարզ կդառնա, այն է՝ Հայաստանում բնակչության քանի տոկոսն ունի համակարգիչ և ինտերնետ։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---