Սկանդալ կոալիցիոն ընտանիքում՝ ո՞ւր են տանում «Բարգավաճ Հայաստանի» ընդդիմադիր ելևէջումները

Սկանդալ կոալիցիոն ընտանիքում՝ ո՞ւր են տանում «Բարգավաճ Հայաստանի» ընդդիմադիր ելևէջումները

Իրադարձությունների հետագա զարգացման տարբերակները երկուսն են, ընդ որում դրանք բոլոորովին հակադիր են

Այս շաբաթ նոր մակարդակի վրա դուրս եկավ իշխող կոալիցիայում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև հակամարտությունը: Չէին հասցրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և կոալիցիոն կուսակցությունների առաջնորդների հանդիպումից հետո հավատալ ՀՀԿ և ԲՀԿ միջև հարաբերությունների կարգավորման մասին հայտարարություններին, երբ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը հերթական անգամ ծավալեց հերթական ընդդիմադիր վիրաժը՝ ձախողելով խորհրդարանում «Կանխիկ օպերացիաների սահմանափակման մասին» օրինագիծը:

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակները «Բարագավաճ Հայաստանը» ՀՀԿ-ին մի տհաճ անակնկալը մյուսի ետևից է մատուցում: Եթե կոալիցիայի մեկ այլ գործընկերը՝ «Օրինաց երկիրը», հաշտվել է «կրտսեր եղբոր» դերի հետ և հնազանդ քվեարկում է ՀՀԿ-ին ներդաշնակ, չկատարելով ոչ մի սկանդալային հայտարարություններ, ապա «Բարգավաճ Հայաստանը» համառորեն չի ցանկանում հաշտվել այդ ճակատագրի հետ: Մեկ ԲՀԿ-ն մեղարդում է ՀՀԿ-ին իր վրա ճնշում գործադրելու մեջ, զարմանալով, թե ինչու թմրադեղերի սիրահարներ գտնում են միայն մեկ կոնկրետ կուսակցության մեջ, մեկ խոհրդարանական ընդդիմության հետ ստորագրում է նամակ ԱԺ նախագահին՝ առաջարկելով խորհրդարանում կազմակերպելով 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների համակարգ, ինչին դեմ է ՀՀԿ-ն: Զարմացրեցին նաև ԲՀԿ ներկայացուցիչների մեկնաբանությունները հենց իրենց պագտամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարությունների վերաբերյալ, որն ասել է, որ պատճառ չի տենում, թե ինչու կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում չպետք է աջակցի Սերժ Սարգսյանի թեկնածությանը: ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարել են, որ Բոստանջյանն արտահայտում է իր սեփական կարծիքը, հավանաբար մոռանալով, որ կոալիցիոն հուշագրի տակ գտնվում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը:

Հակամարտությունն իր գագաթնակետին հասավ վերջին օրերին: Այսպես, խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ այդ քվեարկությունը ցույց տվեց, թե որքան կարող են տարբերվել պատգամավորների խոսքն ու գործը: «Ակնհայտ է, որ օրինագծի նպատակը պայքարն է կոռուպցիայի դեմ և ապահովում է խոշոր կապիտալի հրապարակային շրջանառությունը, պայքարում է ստվերի դեմ: Ուստի, յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը խոսում է ժողովրդի անունից, խոսում է կոռուպցիայի մասին և վաղը կուրծք է ծեծելու, պետք է մտածի այն մասին, թե ինչպես իրականում ապահովի խոսքի ու գործի համընկնումը»,-ասել է նա: Նրանից ետ չմնաց փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և հայտարարեց. «Եղան մարդիկ և գործիչներ, ովքեր ֆալստարտով մեկնարկեցին և կեղծ քարոզարշավ սկսեցին: Բայց կա ժողովրդական հստակ ավանդություն` բանը շուտ արթնանալը չէ, բանը ժամանակին տեղ հասնելն է, իսկ մարզական մեկնաբանների խոսքով կարող եմ ասել` քաղաքականությունը ոչ թե սպրինտ է, այլ մարաթոն, և կարևորը ոչ թե արագ վազելն է 100 մետրը, այլ ժամանակին տեղ հասնելը»:

ԲՀԿ պատասխանը դարձավ փետրվարի 7-ին խորհրդարանում Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ով հայտարարեց, որ օրինագիծը ոչ մի կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ և «դրա նպատակը մեկն է՝ ապահովել լրացուցիչ եկամուտներ առանց այդ էլ նախանձելի դրության մեջ գտնվող բանկերի համար երկրի քաղաքացիների հաշվին»: Ի նշան բողոքի՝ ԲՀԿ պատգամավորներն այդ օրը բոյկոտեցին խորհրդարանի նիստը և վերադարձան նիստերին միայն հաջորդ օրը: Իրավիճակի մասին իր կարծիքը հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «բացարձակ սուտ» անվանելով օրինագծի հասցեին մեղադրանքները: Ինչ վերաբերվում է խորհրդարանում այդ օրինագծի կրկնակի առաջադրման հարցին, ապա վարչապետը պատասխանեց. «Այսօր այդ հարցը գտնվում է քաղաքական հարթությունում, քանի որ ոչ մի գրավոր կամ բանավոր առաջարկ ԱԺ-ում օրինագծի փոփոխությունների վերաբերյալ չի հնչել: Դա նշանակում է,որ հարցն անցել է քաղաքական դաշտ, և մենք այն կքննարկենք քաղաքական դաշտում»:

ԲՀԿ այդ երկու ընդդիմադիր ելևէջումներից հետո տրամաբանական հարց է ծագում՝ ի վերջո ինչի կհանգեցնեն դրանք ԲՀԿ-ին: Իրադարձությունների հետագա զարգացման վարկածները երկուսն են, ընդ որում դրանք լիովին հակադիր են: Առաջին վարկածի համաձայն, որը հնչեցնում են որոշ փորձագետներ, ԲՀԿ-ն փորձում է նման քայլերով նվաճել ընդդիմադիր տրամադրված էլեկտորատի վստահությունը, խլել ՀԱԿ և այլ ընդդիմադիր կուսակցությունների ձայների մի մասը: Իզուր չէ, որ ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ, ի տարբերություն կոնգրեսի ղեկավարության դիրքորոշման, հանդես են գալիս ԲՀԿ հետ համագործակցության դեմ՝ «Բարգավաճ Հայաստանի» մոտ տեսնելով Արթուր Բաղդասարյանի սինդրոմը:

Երկրորդ վարկածը ԲՀԿ ներկա քայլերը կապում է «Ռոբերտ Քոչարյանի գործոնի» հետ: Եթե երկրորդ նախագահն իսկապես պլանավորում է վերադառնալ մեծ քաղաքականություն և պայքարել նախագահի պաշտոնի համար, ապա պարզ է դառնում ԲՀԿ համառությունը 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցելու հարցում: Չէ՞ որ ԲՀԿ ստեղծման ամենասկզբից լուրեր են պտտվում այն մասին, որի դա Ռոբերտ Քոչարյանի «նախագիծն» է, որը ստեղծվել է որպես ՀՀԿ-ին հակակշիռ: Սակայն նույնիսկ այս դեպքում ԲՀԿ-ն հավանաբար ՀՀԿ հետ բացահայտ հակամարտության կգնա աշնանը, որպեսզի հնարավորինս քիչ ժամանակ մնա մինչև ընտրությունները:

Առայժմ կողմնակի դիտորդին մնում է սպասել, թե ընտրություններից քանի օր առաջ ԲՀԿ-ն դուրս կգա իշխող կոալիցիայից և ընտրություններից քանի օր հետո կմտնի դրա մեջ: ԲՀԿ բոլոր քայլերը տանում են հենց այդ ուղղությամբ և հազիվ թե նա հրաժարվի ընտրություններին որպես ընդդիմություն մասնակցելու գայթակղությունից՝ իր վրայից գցելով երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի համար պատասխանատվությունը և ամեն ինչում մեղադրելով ՀՀԿ-ին:

Կոալիցիայից դուրս գալու օգտին խոսում է նաև այն, որ հազիվ թե ՀՀԿ-ն երկար տանի կոալիցիոն գործընկերոջ նման հնարքները: Բացի դրանից, ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալը ՀՀԿ-ին շանս կտա առանց դեմքը կորցնելու ապագա խորհրդարան չմտնելուց փրկել «Օրինաց երկրին»՝ նրա հետ ստեղծելով միասնական ցուցակ:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---