Հայաստանը բարեփոխումներ է կատարում երկրի տնտեսության մեջ ԵՄ հետ առևտրի ազատ գոտի հիմնելու նպատակով

Ճգնաժամից հետո վերականգնվելու հետ մեկտեղ, Հայաստանը պետք է մտածի միջնա ժամկետ զարգացման մարտահրավերների մասին

Երևանում հունիսի 16-ին ՀՀ-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի առևտրի, տնտեսական ու համապատասխան իրավական հարցերի գծով հերթական` իններորդ նիստում քննարկվեցին ԵՄ հետ Հայաստանի առևտրի ազատ գոտու հիմնավորման հնարավորությունները: Բարձրացվեցին նաև մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում, ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածք հիմնելու հնարավորությունները, ստանդարտացում, տեխնիկական կանոնակարգեր, համապատասխանության հավաստում, սանիտարական և բուսասանիտարական չափանիշներ, մտավոր սեփականություն, հարկային ու մաքսային ոլորտին վերաբերող հարցեր: Բացի այդ, նիստում քննարկվեցին ԵՄ-ի կողմից տեխնիկական աջակցության, առևտրի հետ կապված հարցեր` ներառյալ կառավարման պետական մարմինների համապարփակ զարգացման ծրագրի (CIB) նախապատրաստական աշխատանքները:

PanARMENIAN.Net - Ընթացիկ շաբաթվա մեջ Երևանում քննարկվեց նաև Որակի կառավարման համակարգը Հայաստանում, որը վերջին անգամ բարեփոխվել է ԱՀԿ-ին անդամակցելուց: Այսօր այդ համակարգը փոփոխության կարիք ունի և պետք է համաձայնեցվի միջազգային չափանիշներին: Եվրաինտեգրման գործընթացում, որի կարևորագույն փուլերից մեկը տնտեսական ինտեգրումն է, ինչը ենթադրում է նաև առևտրի ոլորտի ինտեգրում, նախապայման առաջդրվեց որակի համակարգի բարեփոխման վերաբերյալ: ԵՄ շուկան դա խսիտ կանոնակարգված շուկա է, որը պահանջում է բարձր չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանի մեր արտադրանքը: Այդ բարեփոխումներն ուղղված են երկրի արտահանման ներուժի ավելացմանը:

Բարեփոխումների ծրագիրն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով` ստանդարտիզացման, հավատարմագրման ոլորտ; տեխնիկական կանոնակարգ և շուկայի հսկողություն; փորձարկումեր, վերահսկող ստուգումներ և սերտիֆիկացում: Ընդ որում, ԵՄ հետ ազատ առևտրի մասին բանակցություններ սկսելու համար Հայաստանի կառավարությունը պետք է պաշտպանի սեփական երկրում սպառողների իրավունքները և ներքին շուկայում անվտանգ արտադրություն ունենա:

Ընթացիկ շաբաթ Երևանում կայացավ նաև Հայաստանի պետֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների երկրորդ փուլի քննարկումը: Բարեփոխումների այդ ծրագիրը պետք է իրականացվի առաջիկա 10 տարում: Բարեփոխումների ընթացքում պետք է ապահովել ֆիսկալ կարգապահություն, որը կնպաստի մակրոտնտեսական կայունությանը և բյուջետային համակարգի կանխատեսելիությանը: Աշխատանքների երկրորդ ուղղությունն է ռազմավարական մոտեցումներին հետամուտ լինելով` երաշխավորել միջոցների կապակցվածությունը հիմնական տնտեսական քաղաքականության և երկրի գերակայությունների հետ:

Փորձագետները գտնում են, որ պետական ֆինանսների խելամիտ կառավարումը կկարողանա ապահովել հրապարակայնությունը, կրճատել կաշառակերությունը պետկառավարման շրջանակներում, կավելացնի միջոցների բաշխման արդյունավետությունը` միաժամանակ ապահովելով ֆինանսների բաշխման և ծախսերի հսկողության կառույցի բարելավումը:

Դրա հետ մեկտեղ Հարավային Կովկասի երկրների գծով Համաշխարհային բանկի բաժնի տնօրեն Ասադ Ալամը գտնում է, որ ճգնաժամից հետո վերականգնման գործընթացի հետ մեկտեղ Հայաստանը պետք է մտածի միջնաժամկետ զարգացման մարտահրավերների մասին: Նա առաջարկում է մտածել այն հարցի շուրջ, թե ինչ միջոցներով պետք է ապահովվի տնտեսության հետագա աճը, որտեղ կստեղծվեն նոր աշխատատեղեր, թե ինչպես են բարելավվելու պետծառայությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես պետֆինանսների ու բյուջետային համակարգերը կկարողանան նպաստել այդ գործընթացներին:

Պետֆինանսների կառավարումը կոնկրետ արդյունքների հասնելու համար նախատեսված գործիք է, իսկ արդյունքներ կլինեն թե ոչ, կախված է քաղաքական կամքի առկայությունից և բոլոր ծրագրերն իրականացնելու` կառավարության պատրաստակամությունից:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---