Հայաստանի առևտրային բանկերի ակնկալիքները 2010 թվականի համար լավատեսական են

Դրամը կպահպանի կայունությունն ԱՄՆ դոլարի հանդեպ

Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած «Ֆինանսական հատվածի ցուցանիշների վերաբերյալ առևտրային բանկերի եռամսյակային հարցման ամփոփման», առևտրային բանկերը կանխատեսում են դրամի արժեզրկում դոլարի համեմատ: Մասնավորապես, սեպտեմբերին ՀՀ դրամը կդրսևորի արժեզրկման միտումներ և միջին հաշվով ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար փոխարժեքը կկազմի 372.95 դրամ: Խոշորագույն 15 բանկերի սպասումներով 2010թ սեպտեմբերին փոխարժեքը կկազմի 373.01 դրամ:

PanARMENIAN.Net - Ամփոփման համաձայն, 2010թ դեկտեմբերին, ըստ բանկերի սպասումների, փոխարժեքի միջին մակարդակը կկազմի 376.76 դրամ: Խոշորագույն 5 բանկերը կանխատեսում են, որ այս ժամանակահատվածում փոխարժեքը կկազմի 369.97 դրամ: Հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1500000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 369.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 369.75 դրամ: Դա վկայում է այն մասին, որ ազգային արժույթը արժեզրկման միտում ունի:

Անցած շաբաթ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրապարակեց իր կանխատեսումները դրամի փոխարժեքի տատանումների վերաբերյալ` դրամը կպահպանի իր կայուն դիրքերը ԱՄՆ դոլարի հանդեպ: Ընդ որում նշվել է, որ հնարավոր են սեզոնային տատանումներ, քանի որ «աշունը ակտիվ գնումների շրջան է»: Ազգային արժույթի կայունության ապահովմանն են ուղղված Կենտրոնական բանկի պայքարը տնտեսության դոլարիզացիայի դեմ, որի պատճառով փոփոխությունները չեն լինի խաոտիկ և կկրեն ժամանակավոր կայուն բնույթ:

Նման կարծիքի է նաև Արժույթի միջազգային հիմնադրամը, որը ազգային արժույթի կտրուկ տատանումներ չի ակնկալում` փոփոխությունները սովորական կլինեն և կպայմանավորվեն շուկայում պայմանների փոփխությամբ և հանգամանքներով: Ազգային արժույթի վարքագծի հետագա միտումների մասին իր կարծիքն է հայտնել նաև Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որը նշել է, որ իրավիճակը Հայաստանի արժույթի շուկայում կվատթարանա մինչև տարեվերջ: Իսկ այժմ դրամի ամրապնդումը կրում է սեզոնային բնույթ, քանի որ շուկայում գործում է այպես կաչված «տնային տնտեսուհու» ֆենոմենը, ինչպես նաև ավելացել են դրամական փոխանցումների ծավալները:

Ինչ վերաբերում է բանկային տոկոսադրույքներին, ապա ըստ վերոնշյալ զեկույցի, Հայաստանի առևտրային բանկերի մեծ մասը չեն կանխատեսում ավանդների տոկոսադրույքների փոփոխություններ, որոնցից 15 բանկերը` դրամով ավանդների, իսկ, 13-ը` արտարժույթի ավանդների համար:

Ավելին, առևտրային բանկերի մեծ մասը նույն կարծիքի են նաև ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ` 11 բանկ կանխատեսում է դրամով վարկերի նախկին մակարդակը, իսկ 7-ը` արտարժույթի վարկերով: Ընդ որում, դրամով վարկերի տոկոսադրույքների նվազումը 5 բանկ է կանխատեսել, իսկ արտարժույթով վարկերի համար` 13 բանկ:

Սեպտեմբերին 2010թ հունիսի նկատմամբ առևտրային բանկերը ակնկալում են վարկերի ծավալի աճ շուրջ 78.7 մլրդ դրամով (9.89%), որից 45.2 մլրդ դրամը 5 բանկերի կողմից, իսկ 2010թ հունվար-դեկտեմբերին առևտրային բանկերի սպասումների իրականացման պայմաններում վարկերի ծավալի աճը 2009թ դեկտեմբերի համեմատ կկազմի շուրջ 198 մլրդ (26.94%)

2010թ երրորդ եռամսյակում առևտրային բանկերն ակնկալում են ավանդների ծավալի աճ 38.8 մլրդ դրամով (2.77%): 2010թ դեկտեմբերին հունիսի նկատմամբ, ըստ առևտրային բանկերի սպասումների, ավանդների ծավալը կաճի 69.9 մլրդ դրամով (11.1%): 2010թ հունվար-դեկտեմբերին առևտրային բանկերի սպասումների իրականացման պայմաններում ավանդների աճը 2009թ դեկտեմբերի համեմատ կկազմի 43.8 մլրդ դրամ (6.7%):

Այդպիսով, շուկայում արդեն գրանցվել են նվազման միտումներ, ինչպես վարկերի, այնպես էլ ավանդների գծով: Ինչպես գտնում են «Ամերիաբանկի» ՓԲԸ-ում, դա հիմնականում վերաբերում է արտարժույթով վարկերին ու ավանդներին, սակայն միտում է գրանցվում նաև դրամով արտահայտված վարկերի ու ավանդների գծով, քանի որ վերջին երեք ամսում դրամային լիկվիդայնությունը բավական մեծ է եղել և շարունակում է այդպիսին մնալ նաև այժմ: Ուստի տոկոսադրույքները դրամային արտահայտմամբ ևս կնվազեն, սակայն ոչ այդքան արագ տեմպերով:

Միաժամանակ, նշվել է, որ համաշխարհային շուկաներին հատուկ է հետևյալ միտումը` միջբանկային վարկերի ներգրավված միջոնցերի արժեքը միջազգային ֆինանսական շուկաներում աստիճանաբար բարձրանում է, և «Libor-ի կանխատեսումները զգուշավոր են բարձրացման միտումով», սակայն, քանի որ Հայաստանը թույլ է ինտեգրված համաշխարհային ֆինանսական շուկային, ապա բանկային տոկոսադրույքները երկրում կնվազեն:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---