Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է հրապարակել «Տարեկան վիճակագրական տեղեկագիրը» 7 ապրիլի 2009 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 7-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց «Կարգավորվող շուկայի օպերատորի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակվող տեղեկությունների ծավալը եւ հրապարակման կարգը» կանոնակարգ 5/06-ը: Փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին «Բանկերի կողմից ավանդների եւ ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման եւ տվյալների պահպանման կարգ»-ում եւ «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը եւ վերահսկողությունը» կանոնակարգ 11-ում: Խորհուրդը որոշեց վերաձեւակերպել «ԳՐ-ԱՎ-ՄՈ» ՍՊԸ գրավատան լիցենզիան: Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրվեց «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի թիվ 6 մասնաճյուղին, «ՊՐՈՖՖԻՆԱՆՍ» ՓԲԸ-ն ստացավ գրավատան կազմակերպման լիցենզիա: ԿԲ կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին «ՄԱՆԻ ԳՐԱՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում ու «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին «ՌԻԱ ՄԱՆԻ ԹՐԵՆՍՖԸՐ» եւ «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվություններ տրամադրվեցին: Ուժը կորցրած ճանաչվեցին «Գլոբփեյմենթս» ՍՊԸ-ի (լիցենզիա թիվ 11) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գործունեության իրականացման լիցենզիան եւ «Հարութ-Հակոբ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե130 լիցենզիան` իրենց դիմումների համաձայն: ԿԲ խորհուրդը որոշեց հրապարակել ՀՀ ԿԲ 2008 թ. «Տարեկան վիճակագրական տեղեկագիրը»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |