NASDAQ OMX-ը կենսաթոշակային հաշիվների սպասարկման տեղեկատվական համակարգ է մշակում31 մայիսի 2011 - 18:18 AMT PanARMENIAN.Net - eCSDX` NASDAQ OMX Tallinn էստոնական ֆոնդային բորսայի Դուստր ձեռնարկությունը , և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ Կառավարության և ՀՀ Կենտրոնական Բանկի հետ կնքել են պայմանագիր, համաձայն որի NASDAQ OMX-ը կտրամադրի ծրագրային ապահովումը և կմատուցի հարակից ծառայություններ` Հայաստանում կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը սպասարկելու նպատակով: Ինչպես հաղորդում է NASDAQ OMX Արմենիայի մամլո ծառայությունը, այս նախագիծը կիրականացվի մինչ 2013թ.: Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից քաղաքացիների կենսաթոշակային հաշիվների վարումը ըստ օրենքի պետք է իրականացվի կենտրոնացված կարգով, որի որոշման համար հիմք է ընդունվել Էստոնական փորձը, ուստի այդ համակարգը Հայաստանում ներդնելու նպատակով կնախագծվի և կմշակվի համապատասխան ծրագրային համակարգ: «Էստոնիայում պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործում է մոտ 10 տարի և կենտրոնացված հաշիվների վարման համակագը իրեն լավ է արդարացրել: Հայաստանի պաշտոնյաները իրենց հերթին որոշում են կայացրել օգտագործել այս համակարգի NASDAQ OMX Tallinn-ի մշակման փորձից», - ասել է NASDAQ OMX Tallinn-ի Խորհրդի նախագահ Անդրուս Ալբերը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |