17  06.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Ծիծեռնակաբերդում

Նիկոլյա Սարկոզին առաջին անգամ կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

Նիկոլյա Սարկոզին առաջին անգամ կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ապրիլի 24-ին առաջին անգամ կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, Սարկոզին ելույթով հանդես կգա Փարիզի Երևանյան պուրակում տեղադրված Կոմիտասի արձանի մոտ և ամբողջ Ֆրանսիայի անունից ծաղկեպսակ կդնի Կոմիտասի արձանի մոտ: Ֆրանսիայի նախագահին կուղեկցի Հանրապետական գվարդիան:

Նշենք, որ իր նախագահության ընթացքում Սարկոզին առաջին անգամ կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Ապրիլի 22-ին Ֆրանսիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ըստ քվեարկության արդյունքների երկրորդ փուլ են դուրս եկել Նիկոլյա Սարկոզին և Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը:

Օլանդը հավաքել է 28,4-29,3 տոկոս, Սարկոզին՝ 25,5-27 տոկոս: Աջակողմյան Մարին լը Պենի օգտին քվեարկել է ընտրողների 18,2-20 տոկոսը:

Նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի կունենա մայիսի 6-ին: Ըստ հասարակական հարցման որոշ արդյունքների, երկրորդ փուլում Օլանդը առաջ կանցնի Սարկոզիից: Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Օլանդի հաղթանակի դեպքում քաղաքական ուժերի դասավորությունը Եվրոպայում զգալիորեն կփոխվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---