41  19.07.12 - Ընտրությունների ընթացքը Արցախում

21:00 դրությամբ, Արցախի նախագահական ընտրություններում քվեարկել է ընտրողների 73.42 տոկոսը

21:00 դրությամբ, Արցախի նախագահական ընտրություններում քվեարկել է ընտրողների 73.42 տոկոսը

PanARMENIAN.Net - Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 21:00 դրությամբ ԼՂՀ նախագահական ընտրությունների ընթացքի վերաբերյալ տվյալներ:

Ըստ հաղորդագրության, այդ ժամանակահատվածում քվեարկել է ընտրողների 73.24 տոկոսը կամ 99190 ընտրողներից 72823-ը:

Տեղական ժամանակով 20:00 դրությամբ Արցախում փակվել են ընտրատեղամասերը: Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը և Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը:

Ստեփանակերտում արդեն քվեարկել է 25054 մարդ, կամ ընտրողների 68.40 տոկոսը, Ասկերանի շրջանում՝ 9264 մարդ, կամ ընտրողների 79.87 տոկոսը, Հադրութի շրջանում՝ 7136 մարդ, կամ 82.72տոկոսը, Մարտակերտի շրջանում՝ 9904 ընտրող կամ ընտրողների 75.14 տոկոսը, Մարտունու շրջանում՝ 12069 ընտրող, կամ 70.31 տոկոսը, Շահումյանի շրջանում 1533 մարդ կամ 86.37 տոկոսը, Շուշիի շրջանում 2670 մարդ կամ 73.98 տոկոսը, Քաշաթաղի շրջանում՝ 4701 մարդ, կամ 77.45 տոկոսը:

Երևանում ընտրություններին մասնակցել է 492 ընտրող, կամ ընտրողների 92.31 տոկոսը:

12  18.07.12 - Արցախի հանրապետության նախագահական ընտրություններին նախորդող օրը
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---