XterNet-ի բաժանորդները հանձնվել են ճակատագրի քմահաճույքին

Մի քանի շաբաթ է` սկսվել է XterNet ընկերության հոսթինգ-ծառայությունների բաժանորդենրի անցումն այլ պրովայդերների սերվերի

XterNet-ի բաժանորդները մի քանի շաբաթ առաջ հանկարծակի մնացին առանց Ինտերնետի: Մոտ մեկ ամիս առաջ ընկերությունը դադարեցրեց կայքերի հոսթինիգի սպասարկումը: Ավելի ուշ անհնար էր կապվել պրովայդերի հետ: Որոշ տվյալներով, ընկերության տնօրենը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս: «Ղեկավարությունը կապ չի հաստատում մեզ հետ: Արդեն 2-3 շաբաթ է` սկսվել է XterNet ընկերության հոսթինգ-ծառայություններից օգտվողների անցումն այլ պրովայդերների սերվերի»,- PanARMENIAN.Net-ին հայտնել է «Ինտերնետ հասարակություն» հասարակական կազմակերպության նախագաh Իգոր Մկրտումյանը:

PanARMENIAN.Net - Մայիսի վերջից մինչ օրս U!Com-ի բաժանորդներ են դարձել XterNet-ի 40 օգտվողներ և ևս 40-ն անցում են կատարել ընկերության հոսթինգին: «Հիմնականում դրանք կորպորատիվ հաճախորդներ են, և թեև շատերը խնդիրներ ունեն կայքերի սպասարկման հետ դեռ փետրվարից, նրանք հույս ունեին, որ իրավիճակը կփոխվի դեպի լավը»,- ասում է U!Com-ի կորպորատիվ վաճառքի բաժնի ղեկավար Արամ Բարսեղյանը: Նրա խոսքերով, ընկերությունը նախաձեռնություն է հանդես բերել` մեկ շաբաթ զանգահարելով XterNet-ի բաժանորդներին և առաջարկելով նրանց անցնել U!Com-ի ծառայությունների: «Մենք նրանց տրամադրել ենք անվճար հոսթինգ մինչև դեկտեմբերի 31-ը, հաշվի առնելով, որ նրանք հաճախ կայքի սպասարկման համար վճարել են մեկ տարի առաջ»,- ասել է Արամ Բարսեղյանը:

Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովը խոստացել է քննարկել XterNet-ի պրովայդերի ծառայությունների դադարեցման հարցը: Ինչպես հունիսի 15-ին լրագրողներին ասել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, նա այդ խնդրի մասին առաջին անգամ լսել է լրագրողներից: Միաժամանակ, խաբված օտգագործողները չեն շտապում ընկերությանը դատի տալ: Zenteq ընկերության ինժեներ-ծրագրավորող Անժելինա Անդրեասյանի կարծիքով, XterNet-ի ինտերնետի ծառայություններից օգտվողներին այդպիսի քայլը, հնարավոր է, ոչինչ չտա ընկերությանը ֆինանսական առումով, բացի նյութական ծախսերից: «Ես կարդացել եմ հոդվածն այն մասին, որ եթե ընկերությունն իրեն սնանկ հայտարարի, ապա փոխհատուցում կարող է և չլինել»,- ասել է Անժելինա Անդրեասյանը: Ընդ որում, պրովայդերի պաշտոնական կայքում տեղադրված համաձայնությունը, մեղմ ասած, չի կազմվել հաճախորդների օգտին: «Խոսելով իրավաբանական լեզվով, օգտվողների հետ կնքվել է ոչ շահավետ համաձայնագիր. ընկերությունը ոչ միայն պատասխանատվություն չի կրում տրամադրվող ծառայություննրի համար, այլ նաև չի որոշում այդ ծառայությունների որակը և քանակը: Դա միակողմանի փաստաթուղթ է, որը բխում է միայն ընկերության շահերից»,- ասել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) իրավաբան Արկադի Սահակյանը: Նրա կարծիքով, պայմանագիրը խախտում է մարդու իրավունքները, ինչպես ներպետական, այնպես էլ իրավունքի միջազգային նորմերը:

XterNet-ի հիմնադիրը «XALT»ՍՊԸ-ն է: Պայմանագրում, մասնավորապես, նշվում է, որ հաճախորդն ազատում է «XALT»-ին, նրա վարչական աշխատողներին, գործակալներին և նրանց հետ կապված մարմիններին բոլոր գործողոթյուններից, հավակնություններին, հայտերից, պահանջներից, վնասներից, պարտականություններից, XterNet-ից օգտվելու հետ կապված ծախսերից:

«Մինչև օրենքով թույլատրելի սահմանը ոչ XALT-ը, ոչ այլ վարչական աշխատող, ծառայող, գործակալ կամ նրա հետ կապված մարմին ոչ մի կերպ պատասխանատվություն չի կրելու որևէ վնասի, ծախսերի, Ձեր կողմից ներկայացրած պահանջների համար XterNet-ի ծառայություններից օգտվելու ժամանակ: Ամեն դեպքում, XALT-ի պատասխանատվությունը պետք է սահմանափակվի ամեն ամսվա վերջում Ձեզնից գանձվող գումարով»,- ասվում է փաստաթղթում: Միաժամանակ նշվում է, որ ընկերությունը ցանկացած ժամանակ կարող է փոխել իրավական պայմաններից որևէ մեկը, ինչի մասին գրանցված բաժանորդեները տեղեկացվում են էլեկտրոնային փոստով, իսկ չգրանցված բաժանորդները` կայքի նորությունների էջից: Իրավաբանի խոսքերով, համաձայնագիրն ավելի շատ օնլայն-խաղերի պայմաններ է հիշեցնում, քան լուրջ փաստաթուղթ: Այնուամենայնիվ, ցանկության դեպքում բաժանորդները կարող են այն վիճարկել դատարանում:

«Նման վիճահարույց համաձայնագրերը կարող են վիճարկվել դատարանում, քանի որ բաժանորդները ստիպված են եղել կնքել դրանք իրենց համար ոչ շահավետ պայմաններում»,-ասել է Արկադի Սահակյանը:

Բացի դրանից, մամուլում սնանկության գործընթացը սկսելու մասին պաշտոնական հաղորդագրության դեպքում, ընկերության գործունեության հետևանքով բոլոր տուժածներն իրավունք ունեն երկու ամսվա ընթացքում հայտարարել կրած վնասների մասին:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---