Հայաստանն ԱՊՀ երկրների համեմատ կիրառում է ինտերնետ թրաֆիկի ռեկորդային քանակությունՏՏ և հեռահաղորդակցությունների ոլորտում հունվարի 17-23-ի հիմնական իրադարձությունների ամփոփում 23 հունվարի 2011 PanARMENIAN.Net - Հայաստանը «ՎիմպելԿոմի» ներկայության ԱՊՀ երկրներում առաջատար է ինտերնետ-թրաֆիկի օգտագործման ծավալներով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրա խոսքերով, «ԱրմենՏելի» բաժանորդներն ամսական օգտագործում են 300 տերաբայթ թրաֆիկ` առաջ անցնելով Ղազախստանից: Ինչպես նշել է Իգոր Կլիմկոն, ընկերության ինտերնետ-կապի բաժանորդների մոտ նվազագույն արագությունը կազմում է 3 Մբթ/վ: «Beeline-ի ժամանումով Հայաստան արտաքին ուղիների անցումային կարողությունն ավելացել է 127 անգամ: 2010-ին երկրի ողջ տարածքով կառուցվել է օպտիկամանրաթելային կապի երկու օղակ, այսօր մենք հնարավորություն ունենք զարգացնել մինչև 60 Գբթ/վ արագություն»,- ասել է Կլիմկոն: Միաժամանակ, ընկերությունը նախընտրում է զարգացնել 3G ցանցերի հզորություն, քան կառուցել LTE ցանց: Տվյալ պահին «ԱրմենՏելը» շարունակում է համագործակցել ՀԾԿՀ հետ LTE ցանցի կառուցման հաճախականություններ տրամադրելու համար, սակայն հաճախականությունների ազատ դիապազոն դեռևս չկա: «Չեմ կարծում, որ 4G-ի կառուցումն արդի կլինի առաջիկա կես տարում, քանի որ 4G-ի համար նույնիսկ չկա սարքավորումների զանգվածային արտադրություն»,- ասել է Կլիմկոն: Նրա խոսքերով, ընկերության 3G կապի բաժանորդների ինտերնետի միջին արագությունը կազմում է 1 Մբթ/վ, իսկ մեկ տարում 3G կայանների քանակը հասել է 220-ի: Առաջիկայում Հայաստանի ինտերնետ-պրովայդերների միջև կհայտարարվի 100 Մբիտ/ վ թողունակությամբ Ազգային հեռահաղորդակցային ցանցի շինարարության մրցույթ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ըստ նրա, ներդրումներն այդ նախագծում կկազմեն 60-100 մլն դոլար: Մրցույթը շահող օպերատորը պետք է պարտավորվի ցանցը վարձակալության հանձնել այլ շահագրգիռ ընկերություններին, իսկ միայն մեկ ընկերության կողմից ցանցն օգտագործելու փորձերը կկասեցվեն: Ըստ Արմեն Գրիգորյանի, նախատեսվում է, որ ցանցի շինարարության աշխատանքները կմեկնարկեն արդեն 3 ամիս անց: Մինչդեռ, ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, ընկերությունը մտադիր է մասնակցել մրցույթին: «ԱրմենՏելն» արդեն ունի նման ցանց: Եթե կան լրացուցիչ օպտիկամալուխային մայրուղիներ կառուցելու պահանջներ , մենք պատրաստ ենք դա անել»,-ասել է Կլիմկոն: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ներդրումները գնահատվում են շուրջ 500 մլն դոլար: Հայաստանում գերարագ լայնաշերտ ինտերնետի ցանցի կառուցումը ՀԲ հետ համատեղ իրականացվող տեխնոլոգիաների մրցունակության բարձրացման ծրագրի մաս է կազմում: Նոյեմբերին ՀԲ-ն հաստատեց 24 մլն դոլարի հատկացումն այդ ծրագրի համար: Orange Armenia բջջային կապի բաժանորդների թիվը վերջին տվյալների համաձայն կազմում է 500 հազ.: Ինչպես լրագրողներին է հաղորդել Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, միայն 2010 թվականի վերջին եռամսյակում օպերատորի բաժանորդների բազան ավելացել է 2 անգամ: Orange Armenia-ն, որը հանդիսանում է France Telecom Ընկերությունների խմբի մասը, Հայաստանում բջջային և Ինտերնետ կապի ծառայություններ է սկսել մատուցել 2009 թվականի նոյեմբերից: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն «ԱրմենՏելի» բջջայից կապից օգտվում է շուրջ 643 հազար մարդ: Այդ մասին, ամփոփելով անցնող տարվա արդյունքները,հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրա խոսքերով, ընկերությունը կհրապարակի 2010-ի վերջին եռամսյակի պաշտոնական ցուցանիշները փետրվարին: «ԱրմենՏել» ընկերության 2010-ի երրորդ եռամսյակի տվյալների համաձայն, բջջային կապի բաժանորդների թիվը կազմել է 581 հազար: Հայաստանի ազգային փոխադրող«Արմավիա» ընկերությունը դիտարկում է բջջային և ինտերնետ կապի տրամադրման հնարավորությունն իր ինքնաթիռներում, սակայն ոչ առաջիկա ամիսներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել «Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովան: Մինչդեռ ՌԴ «ՄեգաՖոն» օպերատորը սահմանել է «Աէրոֆլոտի» ինքնաթիռներում բջջային կապի սակագները: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով օպերատորի մամլո ծառայությանը, SMS -հաղորդագրությունների արժեքը 10 ռուբլի է, GPRS-ը՝ 44 ռուբ. 100 Կբյատի համար: Ձայնային կապի սակագինը կլինի հավանաբար 74 ռուբ. 1 րոպեի դիմաց: Ձայնային ծառայություններ ինքնաթիռներում դեռ չեն մատուցվում: «Աէրոֆլոտն» ու «ՄեգաՖոնը» հայտարարել են ավիաուղևորների համար բջջային կապի տրամադրման մասին 2010թ. դեկտեմբերի 24-ին: Մինչ հունվարի ավարտը այդ ծառայություններն անվճար կլինեն, իսկ փետրվարի 1-ից կգործեն հաստատված սակագները: «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի լայնածավալ իրագործման համար 2011-ին պետբյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ:Այդ մասին կառավարության նիստում հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի լայնածավալ իրագործման թողարկման պաշտոնական արարողությունը կայացել է 2010-ի դեկտեմբերի 8-ին, որն առաջնահերթ է համարվում երկրի կառավարության համար: Ծրագրին միացել են «ԱրմենՏել» ընկերությունը և Microsoft-ը: Դրա հետ կապված` նախարարը նշել է, որ այդ որոշումը պայմանավորված է նրա փորձնական մասի հաջող իրագործման հետ: Ծրագրի փորձնական մասի ընթացքում 15 ամսում իրացվել է շուրջ 17 հազար համակարգիչ: 2010-ին ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 6 մլն դոլար, ընդ որում 3 մլն դոլարը հատկացրել է ՀԲ-ն, մնացած մասը` ՀՀ կառավարությունը: 2010-ի նոյեմբերի վերջից Հայաստանում կասեցվել է iPad-ի վաճառքը: Այդ մասինPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Orange Armenia-ի մամլո քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը` մեկնաբանելով այն փաստը, որ Orange Armenia-ն վաճառքից հանել է Apple iPad պլանշետային համակարգիչները, ինչպես նաև այդ արտադրանքի գովազդը: Նրա խոսքերով, iPad-ի վաճառքի դադարեցումը կապված է նրա հետ, որ France Telecom ըննկերությունների խումբը բանակցություններ է վարում Apple ընկերության հետ արտադրանքի գնի մասին: «Մենք վաճառքից չենք հանել iPad-ը, ուղղակի համակարգիչների ոչ մեծ խմբաքանակը, որը բերվել է պարզելու համար iPap-ի պահանջարկը, իրացվել է: Բնականաբար, եթե ապրանքը վաճառքում չկա, հանվում է նաև գովազդը»,- ասել է Լիլիթ Մարտիրոսյանը: 2010-ի նոյեմբերի վերջին Orange Armenia-ն հայտարարել է Apple iPad-ի վաճառքի մասին: Ընկերությունը ներկայացրել է համակարգչի 4 մոդել. iPad Wi-Fi 16GB 290 հազար դրամ, iPad Wi-Fi + 3G 16GB` 365 հազար դրամ, iPad Wi-Fi + 3G 32GB` 415 հազար դրամ, iPad Wi-Fi + 3G 64GB` 470 հազար դրամ: ԻՏՁՄ-ն (UITE) ձեռնարկում է նոր նախագիծ` «IT to Business» գործնական հանդիպումների շարք: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին UITE մամլո ծառայությունից, նախագծի շրջանակներում յուրաքանչյուր ամիս անց է կացվելու առաջադեմ ՏՀՏ ընկերությունների և համապատասխան ոլորտի շահագրգիռ բիզնես ձեռնարկությունների թեմատիկ հանդիպում, որի ընթացքում ՏՀՏ ընկերությունները կներկայացնեն իրենց գործնական լուծումները: Յուրաքանչյուր հանդիպում նվիրված կլինի տնտեսության որոշակի ոլորտի: Նախնական նախատեսված ոլորտներն են` շինարարություն, բժշկություն, հանքաարդյունաբերություն, ոսկերչություն, առևտուր (պահեստավորում, բանկեր) ապահովագրություն, սննդային և ոչ սննդային արդյունաբերություն, հեռահաղորդակցություն, տպագրական գործ և այլն: 2011 թվականի ծրագրերի մեջ մտնում է նաև DigiTec Business 4-րդ ամենամյա ցուցահանդես-ֆորումը, որը նվիրված է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը բիզնեսում, ներկայացվում են ՏՀՏ լուծումներ բիզնեսի հաջող կառավարման, բիզնես պրոցեսների ավտոմատացման և ընդհանրապես բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար: Ակնկալվում է, որ 2011թ.-ին ֆորումը կունենա շուրջ 40 ցուցադրվող ընկերություն և 1800-2000 այցելու: Ֆորումը կանցկացվի հունիսի 17-18-ը: Նախատեսված է նաև Digitec Expo 7-րդ ամենամյա ՏՀՏ/ԲՏ ցուցահանդես, որի հիմնական նպատակն է ստեղծել գործարար միջավայր Տեղեկատվական և հեռահաղորդակցական (ՏՀՏ) և բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտի կազմակերպությունների և պետական, գործարար ու անհատ սպառողների միջև, ներկայացնել հայաստանյան և միջազգային ՏՀՏ/ԲՏ ընկերությունների վերջին ձեռքբերումները, նպաստել հայաստանյան և միջազգային ընկերությունների միջև գործարար կապերի ընդլայնմանը: Հայաստանի ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաների 99%-ը պարտադիր ապահովագրության միասնական տեղեկատվական բազային մուտքի համար համակարգիչներ ունեն, և ներկա պահին այդ գործընթացը թեստավորման փուլում է: այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և ֆինանսական համակարգի քաղաքականության կառավարման պետ Վահե Վարդանյանը: Նրա խոսքով` արդեն մի քանի օր անց ոստիկանության ներկայացուցիչներն on-line ռեժիմով կկարողանան ԱՊՊԱ տվյալների միասնական բազայից տեղեկատվություն ստանալ պարտադիր ապահովագրության ապահովագրական պոլիսների իսկության մասին: Գայանե Միրզոյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Բաժնի այլ նյութերը Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |