Բակո Սահակյանը հաստատել է ԼՂՀ քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագիծը

Բակո Սահակյանը հաստատել է ԼՂՀ քաղաքացիական  պաշտպանության հայեցակարգի  նախագիծը

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ մարտի 23-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագիծը:

Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, օրակարգի հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:

Նախագահ Սահակյանը քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը համարել է պետության կարեւորագույն գործառույթներից մեկը եւ պետական անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասը:

Երկրի ղեկավարը հավանություն է տվել քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագծին եւ անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարելսահմանված կարգով ընթացքավորել եւ հաստատման ներկայացնել այն` համապատասխան հանձնարարականներով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---