Արցախում քննարկվել են երկրի հարավի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները

Արցախում քննարկվել են երկրի հարավի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 26-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հադրութի շրջանի հարավային թևի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին:

Հատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, գյուղատնտեսության և ոռոգման ոլորտների զարգացման խնդիրներին: Բակո Սահակյանըայս երեք ուղղությունները համարել է սերտորեն փոխկապակցված` հավելելով, որ նրանցից յուրաքանչյուրում բացթողումները ուղղակիորեն կազդեն մյուսների վրա:

Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության հարավային հատվածների զարգացումը ունի կարևոր սոցիալ-տնտեսական և քաղաքական նշանակություն, ինչը համապատասխան մոտեցում է պահանջում նրանց պլանավորման և իրականացման ժամանակ:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---