Կարեն Աղամյան. «Ես զարմանում եմ, որ մարդիկ դեմ են «Նոյան տապանի» գաղափարին»

Կարեն Աղամյան. «Ես զարմանում եմ, որ մարդիկ դեմ են «Նոյան տապանի» գաղափարին»

PanARMENIAN.Net - Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, որը «Նոյան տապան» պատմամշակութային գիտակրթական համալիրի կառուցման նախաձեռնող խմբի անդամ է, զարմանում է, որ մարդիկ դեմ են «Նոյան տապանի» գաղափարին: PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց ճշտել նրանից, թույլատրելի ՞ է արդյոք Նոյան տապանում կառուցել հյուրանոցա-ռեստորանային համալիր, ի պատասխան նա ասաց. «Իհարկե անթույլատրելի է: Պլանը դեռ քննարկման փուլում է և նոր է հասունանում: Մենք քանի որ ավելի գաղափարական հիմքեր ենք դրել այս ամենի մեջ, այն հանեցինք հանրային քննարկման: Սա կարելի էր ավելի լուռ անել», ասաց նա:

«Նոյան տապան» պատմամշակութային գիտակրթական համալիրը բիզնես պլան է, որը պետք է կյանքի կոչի «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն, գործարար Թորոս Ումրիկյանը «Արմարե» ընկերության հետ համատեղ:

Այն նախատեսվում է տեղակայել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում` «Արագիլ» ռեստորանի հարևանությամբ` Արարատ լեռան ֆոնին: Այն պետք է լինի բնական չափսերով, զբաղեցնի 10.000 քմ տարածք: Ըստ մտահղացման, համալիրն իր եզակիությամբ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Այնտեղ կտեղադրվեն Նոյի և նրա ընտանիքի արձանները ու 120 կենդանիների մակետներ:

Տապանի առաջին հարկում նախատեսվում է ստեղծել վերը նշված թանգարանը, երկրորդ հարկում` գիտակրթական բաժին, երրորդ հարկում` հյուրանոցա-ռեստորանային համալիր, չորրորդ հարկում` դիտակետ: Տապանի տախտակամածում հատկացվելու է բոլոր պետությունների զինանշանների համար նախատեսված տարածք: Նախաձեռնող խմբի անդամներն են դերասան Սոս Սարգսյանը, երգիծաբան Արամայիս Սահակյանը, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը և այլոք: Տապանը նախատեսվում է կառուցել 2 տարում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---