Մոսկվայում 18 հոգու կյանք խլած հրդեհի գործով ձերբակալվել է Սեդրակ Ստեփանյանը

Մոսկվայում 18 հոգու կյանք խլած հրդեհի գործով ձերբակալվել է Սեդրակ Ստեփանյանը

PanARMENIAN.Net - Մոսկվայում Կաչալովյան շուկայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 18 հոգու մահվան մեջ ձերբակալվել է ևս մեկ կասկածյալ, հաղորդել է ՌԴ Քննչական հանձնաժողովի մոսկվյան վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Ցիպլենկովան:

«Մոսկվայի ոստիկանության աշխատողների հետ համատեղ ձերբակալվել է Վարշավյան խճուղում հրդեհի գործով ևս մեկ կասկածյալ»,- երեքշաբթի օրն ասել է նա «Ինտերֆաքսին»:

Ցիպլենկովան նշել է, որ ձերբակալվածը «Ալբասետ» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր Սեդրակ Ստեփանյանն է:

«Այդ ընկերությունը վարձակալել և շահագործման է հանձնել պահեստը, որտեղ բռնկվել է հրդեհը, ինչպես նաև կազմակերպել անօրինական ներգաղթյալների աշխատանքը»,- ասել է Ցիպլենկովան: Նրա խոսքով, ներկա պահին ՌԴ ՔՀ քննիչները հարցաքննում են Ստեփանյանին որպես կասկածյալ, որոշվում է նրան կալանավորելու հարցը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---