«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ընթանում է գծի և շարժակազմի գարնանային զննումը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ընթանում է գծի և շարժակազմի գարնանային զննումը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ապրիլի 1-ից մինչև մայիսի 20-ը անցկացվում է գծի, հարակից տարածքների և արհեստական կառույցների գարնանային ամբողջական զննումը: Զննումն անցնում է գծի, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի տնտեսությունների անխափան աշխատանքի ապահովման նպատակով:

Ընկերությունից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ անցկացվող զննման հիմնական խնդիրը առկա խնդիրների բացահայտումն ու վերացումն է, ինչպես նաև գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, գարնանային և ամառային սեզոնին աշխատանքի նախապատրաստումը:

Բացի այդ ապրիլի 15-ից մինչև մայիսի 31-ը կանցնի լոկոմոտիվների և շարժիչավագոնային շարժակազմի գարնանային զննումը: Զննման անցկացման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու գնացքների հակահրդեհային համակարգին, անվտանգ երթևեկությունն ապահովող սարքավորումների վիճակին, օդափոխության համակարգին:

«Զննման ընթացքը ամեն շաբաթ դիտարկվելու է սելեկտորային խորհրդակցության ընթացքում»,- ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---